Օսկարի լավագույն լուքերը - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Օսկարի լավագույն լուքերը

Օսկար 92-րդ մրցանակաբաշխության գիշերն անձրևում էր Լոս Անջելեսում, բայց եղանակային անակնկալները բոլորովին չխանգարեցին, որ աստղերն իրենց հրաշալի և ինչու ոչ` տարօրինակ տեսքով փայլեին կարմիր գորգի վրա:

Vnews-ն հավաքագրել է Օսկար 2020  լավագույն լուքերը:

Scarlett Johansson

Նա` իր Oscar de la Renta-ից զգեստով փայլեց ամբողջ մրցանակաբաշխության ժամանակ: Կանացի, շքեղ և ուղղակի փայլուն իր ոճով դերասանուհու մասին դեռ երկար կխոսեն համաշխարհային լրատվամիջոցները:

Cynthia Erivo

Versace նորաձևության տան այս անսովոր լուծումներով զգեստով երգչուհին, դերասանուհին արժանի ուշադրություն վայելեց մրցանակաբաշխության գիշերը:

Margot Robbie

Կարմիր գորգին իր սև, էլեգանտ զգեստով  դերասանուհի Մարգո Ռոբին, իհարկե չարժանացավ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մրցանակին, սական Chanel նորաձևության տան վինտաժային զգեստով գրավեց բոլորի ուշադրությունը:

Janelle Monáe

Հատկանշական է, որ այս յուրահատուկ և աչք ծակող զգեստով երգչուհին, որը  ելույթ ունեցավ մրցանակաբաշխության բացմանը, Ralph Lauren նորաձևության տան հանդերձանքով փայլեց կարմիր գորգի վրա, քանի որ զգեստին կարված էի 168,000 Swarovski քար:

Penelope Cruz

Chanel-ի իր սև զգեստով իսպանացի դերասանուհին մտավ Օսկար 2020 լավագույն լուքերի տասնյակ:

Renée Zellweger

Armani Privé մինամալիստական լուծումներով այս զգեստով լավագույն դերասանուհի անվանակարգում հաղթանակած դերասանունին կարմիր գորգին ցուցադրեց ճաշակի, կանացիության և էլեգանտության իր տարբերակը:

Natalie Portman

Այս շքեղ կնոջ զգեստի լուսանկարի տակ մենք ուղղակի կլռենք, քանի որ նման գեղեցկությունը դժվար է բնութագրել բառերով: Հավելենք միայն, որ ոսկեգույն ասեղնագործությամբ փայլող այս զգեստը Dior նորաձևության տնից է:

Brie Larson

Celine by Hedi Slimane դիզայներական տան այս զգեստով Մարվելի դերասանուհին սուպերհերոսի իր այս կեցվածքով արժանի ուշադրություն ստացավ:

Կարդացեք նաև՝


10 ֆիլմ նորաձևության ու նորաձևների մասին/համար

Լեգենդար կանանց մեծ ու փոքր գաղտնիքները

Ովքե՞ր են «La casa de papel»-ի դերասանները…

կանացի պոեզիա [հայ բանաստեղծուհիներ, որոնց սիրում եք/կսիրեք]

Ի՞նչ դիտել տանը…

Թոմ Հենքսը կնոջ հետ կորոնավիրուսի թեստ է հանձնել…

Թևակոխելով բալզակյան տարիք…

Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալին

70-ականները վերադարձել են. ծանոթանում ենք ռետրո-հագուստին ֆիլմերի միջոցով

ֆիլմեր տխուր սիրո մասին… իրական սիրո մասին

Գայ Րիչիի «Ջենթլմենները»

Քըրք Դուգլասի ժառանգությունը

Chanel № 5. 10 լեգենդար գովազդային արշավ

Նոր սերիալներ. 2020

Մի լուսանկարի պատմություն

Հոակին Ֆինիքսի ելույթին արձագանքեցին…