fbpx

«Օսկարը» կրկին առանց հաղորդավարի…

Կինոասպարեզի ամենահայտնի ու հեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկը՝ «Օսկարը» 2020 թվականին կրկին հաղորդավար չի ունենա. սա կարծես ավանդույթ է դառնում:

Քերի Բերքը հայտնում է՝

«Որոշվել է՝ այս տարի կրկնել այն, ինչն աշխատել է անցյալում»: Սա կլինի պատմության մեջ երրորդ անգամը, երբ այս մրցույթն անցկացվում է առանց հաղորդավարի:

Հիշեցնենք, որ 2019 թվականին մրցանակաբաշխությունը պիտի վարեր Քևին Հարթը, այդ որոշման մասին հայտարարություն տարածելուց հետո սոց. կայքերում սկսեցին շրջանառվել նրա մի շարք գրառումներ, որոնք վիրավորում էին նույնասեռականներին: Բարձրացած աղմուկի արդյունքում Հարթը հրաժարվեց վարել «Օսկարն» ու այն 1989 թվականից ի վեր՝ առաջին անգամ մնաց առանց հաղորդավարի:

Չնայած կազմակերպիչների մտավախություններին 2019-ի «Օսկարի» վարկանիշը շատ բարձր էր: