Օշոն ասել է․․․ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Օշոն ասել է․․․

  • Մարդը պետք է լինի նրա հետ, ում հետ իր մտքերն են։

 

  • Եթե դուք սիրում եք, իսկ ձեզ՝ ոչ, նահանջեք։ Եթե ձեզ սիրում են, իսկ դուք՝ ոչ, գնահատեք ու մեկ անգամ էլ մտածեք։ Եթե դուք սիրում եք, ու ձեզ էլ են սիրում, ուրեմն պայքարեք։

 

  • Փայփայեք այն մարդկանց, որոնց հետ շփումից հետո ինչ-որ լուսավոր բան է մնում ձեր հոգում։

 

  • Պատճառները միայն մեր ներսում են, այն, ինչ մեզանից դուրս է, արդարացումներ են միայն։

 

  • Սիրիր, և թող սերը քեզ համար լինի այնքան բնական, որքան շնչելը։

 

  • Եթե սիրում ես մարդուն, նրանից ոչինչ մի պահանջիր, այլապես դու դրանով ձեր մեջ պատ կկանգնեցնես։ Ոչինչ մի սպասիր։ Եթե ինչ-որ բան է գալիս դեպի քեզ, շնորհակալ եղիր։ Եթե ոչինչ չի գալիս, նշանակում է՝ պետք էլ չի, որ գա, դու դրա կարիքը չունես։ Դու իրավունք չունես ակնկալել։

 

  • Միակ մարդն այս աշխարհում, որին ի վիճակի ենք փոխել, մենք ինքներս ենք։

 

  • Երբ զգում եք, որ ձեր կյանքում ամեն բան քանդվում է, սկսեք մտածել՝ ինչ եք կառուցելու ազատված այդ տարածքում։

 

  • Որպեսզի բարձրանաք, պետք է ընկնեք, որպեսզի ձեռք բերեք, պետք է կորցնեք։

 

  • Քեզ շրջապատող կյանքը գեղեցիկ դարձրու։ Թող բոլորը զգան, որ քեզ հետ հանդիպումն իրենց համար նվեր է։

 

  • Մի փնտրեք ավելի լավը, այլ փնտրեք ձերը, քանի որ ավելի լավը միշտ չէ, որ կդառնա ձերը, իսկ ձերը միշտ ամենալավն է։

 

  • Դրախտն այնտեղ է, որտեղ ծաղկում են քո իսկական ես-ի ծաղիկները։ Դժոխքն այնտեղ է, որտեղ քո ես-ը տրորում են, իսկ քեզ ինչ-որ բան են պարտադրում։

 

  • Կյանքդ նվիրիր չքնաղին։ Մի նվիրվիր զազրելիին։ Դու այնքան էլ շատ ժամանակ, էներգիա չունես, որ ծախսես դատարկ բաների վրա։ 

 

  • Երբ դու ապրում ես մեկի հետ, որը քեզ ամբողջությամբ ընդունում է, դա արդեն թերապիա է։ Դու ապաքինվում ես։

 

  • Միայն դժբախտ մարդն է փորձում ապացուցել, որ երջանիկ է, միայն մեռած մարդն է փորձում ապացուցել, որ կենդանի է։

 

  • Ամուսինը հյուրասենյակում նստած թերթ է կարդում։ Կինը մոտենում է նրան ու ապտակում։
    —Ինչո՞ւ, – բարկանում է ամուսինը։
    —Որովհետև դու լավ սիրեկան չես։
    Որոշ ճամանակ անց ամուսինը մոտենում է կնոջը, որը հեռուստացույց է նայում, և ապտակում է։
    —Ինչո՞ւ, – զարմանում է կինը։
    —Այն բանի համար, որ գիտես ամուսնու և սիրեկանի տարբերությունը։

 

  • Եթե դուք միաժամանակ ունեք և՛ սեր, և՛ ազատություն, ուրեմն էլ ոչ մի բան կարիք չունեք։ Դուք արդեն ունեք այն, ինչի համար ձեզ տրված է կյանքը։

 

  • Մարդկանց մտերմությունը չափվում է լռության հարմարավետությամբ։ Երկու լռություն չեն կարող մնալ երկու․․․ նրանք միշտ մեկ են դառնում։

 

  • Սովորեք շատ ծիծաղել։ Ծիծաղը նույնքան սուրբ է, որքան աղոթքըԼ Ծիծաղը ձեր մեջ բացում է հազար ու մի վարդ։

     


Գեղեցկության բանաձևեր Կոկո Շանելից

Սիլվա Կապուտիկյանն ասել է․․․

Պաուլու Կոելիու «Տասնմեկ րոպե» [մտքեր, մեջբերումներ]

Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ»-ը ասում է…

Աննա Ախմատովա․ Приходи на меня посмотреть. Приходи. Я живая. Мне больно.

Ընտանիք. մեջբերումներ ամենակարևորի մասին

Բրոդսկին ասել է…

Փոքրիկ իշխանի մտքերը [աշխարհի ամենաբարի փիլիսոփան]

Օշոն սիրո մասին [5 միտք]

Արամ Պաչյանն ասում է…

Ֆրեյդը ՍԻՐՈ մասին ասել է․․․

Ակսել Բակունցն ասել է․․․

«Ուրախ ավտոբուսն» ասում է…

«Աննա Կարենինան» ասում է․․․

Սոս Սարգյան [խոհեր անհունի]

Ջ.Ռ.Ռ Թոլքինն ասում է…