Օշոն սիրո մասին [5 միտք] - VNews

Օշոն սիրո մասին [5 միտք]

Մի անգամ թղթակիցը հարցրեց Օշոյին  իր «տասը պատվիրանների մասին»։ Ի պատասխան Օշոն նշեց, որ դժվար հարց է, որովհետև ինքը դեմ է պատվիրանների, սակայն, զուտ զվարճության համար ներկայացրեց իր պատկերացրած «տասը պատվիրանները»։

Դրանք էին՝

  • Երբեք մի հետևեք ոչ մեկի պատվիրանին։
  • Չկա ուրիշ աստված, բացի կյանքից։
  • Ճշմարտությունը ձեր մեջ է, մի փնտրեք այն ուրիշ որևէ տեղում։
  • Սերը աղոթք է։
  • Երբ դառնում ես ոչ ոք, հասնում ես ճշմարտության դռան մոտ։
  • Ոչինչ միջոց չէ, ամենը նպատակ է և նվաճում։
  • Կյանքը այստեղ է և հիմա։
  • Ապրեք արթուն։
  • Մի լողացեք, այլ լող տվեք։
  • Մեռեք յուրաքանչյուր պահի, մեռեք այնպես, որ յուրաքանչյուր պահի լինեք նորովի։
  • Այն ինչ որ կա՝ կա։ Մնացեք և կտեսնեք»։

Օշո. մարդ, որի մահից հետո մարդիկ փոխեցին իրենց վերաբերմունքը նրա նկատմամբ, նա դարձավ հոգևոր ուսուցիչ Հնդկաստանում և ամբողջ աշխարհում։ Նրա ուսուցումը դարձավ մշակույթի մի մաս, իսկ նրա ձևավորած աշխարհայացքը հետք թողեցին ԱՄՆ-ի և այլ երկրների մշակույթների վրա։ Ձեզ ենք ներկայացնում հինդու հոգևոր առաջնորդի մտքերը սիրո մասին։

Օշոն սիրո մասին

1.Մի սիրեք կոնկրետ մեկին, սիրեք ողջ գոյությունը: Դա բնական իրողությունն է. ծառերը, լեռները և մարդիկ իրականում տարանջատված չեն իրարից: Մենք բոլորս ինչ-որ միասնության մասնիկներն ենք, մենք կանք ներդաշնակության մեջ: Մենք անդադար շնչում ենք թթվածին և արտաշնչում՝ ածխաթթու գազ: Ծառերն անընդհատ ներշնչում են ածխաթթու գազ և արտաշնչում են թթվածին: Առանց ծառերի մենք չէինք կարող շնչել: Մենք մի ամբողջականության մեջ ենք միահյուսված: Այսպես էլ փոխկապակցված է ողջ գոյությունը: Այդ պատճառով սիրեք ոչ թե կոնկրետ ինչ-որ մեկին, այլ՝ ծառերը, աստղերը, սարերը, մարդկանց, կենդանիներին:

Կարևորը ոչ թե այն է, թե ում եք սիրում, այլ այն, որ ընդհանրապես սիրում եք:

2.Կինը կարող է երջանիկ և բավարարված լինել մի տղամարդու հետ, քանզի նա նայում է ոչ թե այդ տղամարդու մարմնին, այլ հոգևոր հատկանիշներին: Կինը սիրահարվում ոչ թե նրան, ով զարգացած մկաններ ունի, այլ նրան, ով հմայք ունի, ինչ-որ անբացատրելի, բայց հիասքանչ բան…

կինը նայում է նրան, ում գաղտնիքն ուզում է հասկանալ:

3.Քեզ ստիպել են հավատալ, որ սիրո մեջ սովորաբար առաջին քայլը պիտի անեն տղամարդիկ. կանանց դա հարիր չէ: Այդ պատկերացումները սպառել են իրենց. ինչու՞ հենց սկզբից քեզ դնես երկրորդական տեղում: Եթե դու սիրում ես տղամարդուն, ինչո՞ւ սպասել: Ես գիտեմ շատ կանանց, որոնք տարիներով սպասում էին, որ տղամարդն անի առաջին քայլը: Սակայն նրանք սիրում էին այնպիսի տղամարդկանց, որոնք չէին էլ պատրաստվում նախաձեռնությունը վերցնել իրենց վրա:

4.Մարդիկ կարծում են, որ կկարողանան սիրել միայն այն դեպքում, երբ իրենց արժանի զուգընկեր կգտնեն: Հիմարություն: Դու երբեք նրան չես գտնի: Մարդիկ մտածում են, որ կսիրեն միայն այն պարագայում, երբ կհանդիպեն իդեալական կնոջ կամ իդեալական տղամարդու:

Հիմարություն: Դուք նրանց երբեք չեք հանդիպի, քանի որ բնության մեջ գոյություն չունեն իդեալական տղամարդն ու իդեալական կինը:

Եթե նույնիսկ նրանք գոյություն ունենային, ուղղակի թքած կունենային քո սիրո վրա: Այն նրանց համար ուղղակի անհետաքրքիր կլիներ:

5.Տղամարդու համար սերը բազմաթիվ բաներից միայն մեկն է: Նա կուզեր բանաստեղծություններ գրել, կուզեր արարել կտավներ ոչ նրա համար, որ սիրում է: Այդ զբաղմունքը իր համար ունի այլ՝ սիռո հետ կապ չունեցող նշանակություն: Իսկ հոգնելով նկարներից, երաժշտությունից նա կուզեր ընկղմվել խորը սիրո մոռացումների մեջ: Դա նրա հանգիստն է:

Ուշադրություն դարձրեք տարբերությանը. տղամարդու սերը իր հանգստյան վայրն է:

Երբ նա հոգնում է աշխարհից, հազար ու մի գործից, նա ուզում է պարուրվել կնոջ էներգիայով, ջերմությամբ և ուզում է հալչել: Հիշեք՝ նա սիրում է, երբ հանգիստ է ստանում: Այդ դեպքում նա նորից կարող է նկարել, գրել բանաստեղծություններ, հորինել երգեր և պարել: Այդ դեպքում է տղամարդը ունակ արարել: Նրա համար սերը պարտադիր հիմք է այլ գործեր կատարելու համար:

 


Մեծությունները մեկ այլ մեծության՝ Կոմիտասի մասին

20 ճշմարտություն ուսուցչի մասին

Կյանքի օրենքներ՝ սրամիտ մարդկանցից

Սիմեոն Աֆոնացին ասում է….

Կյանքն ըստ Կաֆկայի

Հանճարեղները սիրո մասին…

Ճապոնական իմաստություններ․․․

Օշոն ասել է․․․

«Լոլիտան» ասում է…

Պուշկինն ասում է…

Արթուր Միլլեր` «Պիեսներ». Մեջբերումներ

Էմմա Ուաթսոնն ասում է…

Coldplay-ն ասում է…

Նիկոլաս Սփարքսն ասում է…

Սթիվի Ուանդերն ասում է…

Փիթեր Փենն ասում է…