Օսիպ և Նադեժդա Մանդելշտամ. սեր կյանքի տևողությամբ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Օսիպ և Նադեժդա Մանդելշտամ. սեր կյանքի տևողությամբ

Բոլոր դասական սիրավեպերի նման նրանց սիրո պատմությունն էլ սկսվեց հասարակ պատահական հանդիպումից, ու համարձակության կամ թեթևամտության արդյունքում դարձավ կենսակերպ, դարձավ առանց իրար չկարողանալու չափ կապվածություն, դարձավ սեր՝ կյանքի տևողությամբ:

Օսիպ և Նադեժդա Մանդելշտամ

կամ Օսյա և Նադյա

Անվանի գրող Օսիպ Մադելշտամի և Նադեժդայի հարաբերությունները ռուս գրականության պատմության ամենահուզիչ և ամենակայուն սիրո պատմություններից մեկն է: Այդուհանդերձ նրանց համատեղ կյանքն այնքան էլ հարթ չի ընթացել. Օսիպի կյանքում տեղ է գտնվել ուրիշ կանանց համար, Օսիպն անգամ պատրաստ է եղել թողնել Նադեժդային ու գնալ: Սակայն ամենաօրհասական պահերին, ամենաբարդ պայմաններում նրանք նետվել է միմյանց օգնելու ու իրար հետ լինելու:

«Մեր կապը, կարծում եմ, դարձել է անքակտելի: Ես վերջերս իմացա, որ անգամ աղոթք կա երկուսի համար, որովհետև «երկուսը» մարդկային կյանքի հիմնական ձևն է»,-ասում էր Նադեժդան:

Նրանք հանդիպեցին Կիևում, 1919 թվականի տաք մայիսին: Հանդիպման վայրը նախկին հյուրանոցի նկուղային տարածքում ստեղծված «Խլամ» բոհեմական ակումբն էր: Մանդելշտամը ներս մտավ, ու նրա հայացքն անմիջապես սառեց մի նիհար, մեծ աչքերով կնոջ վրա: Նա Նադիան էր՝ Նադեժդան, դեռևս 19 տարեկան կինը՝ գեղանկարչուհու ամբիցիաներով: Օսիպն իրեն բնորոշ էնտուզիազմով արտասանում էր՝ հայացքը չկտրելով կնոջ վառվռուն աչքերից:

Հավաքույթից հետո Նադեժդան բարձրանում է Օսիսպի սենյակ…

Արդեն հաջորդ օրը՝ առավոտյան ամեն ինչ պարզ էր. նրանց վիճակված էր միասին լինել, նրանք որոշել էին միասին լինել, և որն ամենակարևորն էր՝ նրանք դա ուզում էին: Սիրահարները Միխայլովսկու վանքի բակից երկու էժան մատանի գնեցին. Օսիպն այն թաքցրեց գրպանում, իսկ Նադեժդան կախեց վզից: Մանդելշտամը քաղաքական իրավիճակից ելնելով չէր կարող Կիևում երկար մնալ, նա հեռացավ, բայց Նադյային խոստացավ վերադառնալ նրա ետևից: Այս ընթացքում պոետը երկու անգամ ձերբակալվեց, իսկ հետո հասավ Պետերբուրգ ու ամբողջապես միաձուլվեց տեղի գրական բոհեմի հետ:

…բայց խոշոր, վառվռուն աչքերով այդ կնոջ պատկերը նրան հանգիստ չէր տալիս:

1921 թվականին Օսիպը վերադարձավ սիրելիի ետևից: Նրանք նախանձելի սիրահարված էին, ժամանակների գրողներից շատերի հուշերում կարելի է կարդալ՝ «եկավ մի սիրահար զույգ՝ Օսիպն ու Նադյան»:

Գրողի պետերբուրգյան ծանոթները հիշում են, թե ինչպես Նադյան՝ Օսիպի թևն ընկած եկավ նրանց հետ ծանոթանալու: Մանդելշտամի տաբատն, իհարկե, պատռված էր. ինչպես այդ տարիների բոլոր հանճարեղ պոետները, նա նույնպես իր զգեստապահարանում ընդամենը մեկ ձեռք հագուստ ուներ: «Օսիպ, հանեք ձեր տաբատը ես այն կկարեմ»,-առաջարկել էր տան տիրուհին:  Նադեժդան անմիջապես առարկել էր՝ «ոչ մի դեպքում, այլապես նա կգիտակցի, որ այն միշտ կարելի է կարել»:

Կոստյումով, կարճ մազերով ու երկար խելքով Նադեժդան

Նադեժդան լավ էր գլուխ հանում տան հոգսերից, Օսիպին հիացնում էին հատկապես նրա սարքած նրբաբլիթները: Այդուհանդերձ Նադեժդան  առաջինն էր, ով Պետերբուրգում սկսեց տղամարդու կոստյում կրել, Մառլեն Դիտրիխից շա՜տ տարներ առաջ: Նադեժդան միշտ կարճ կտրած մազերով էր, առհասարակ նա նորաձևությունից մղոններով հեռու էր: Բացի այդ Նադյան հայտնի էր, իբրև սուր խելքի տեր կին, հետագայում նա հեշտությամբ ընդունվեց Տաշքենդի համալսարանի բանասիրական ֆակուլտետ:

Նրանք անբաժան էին, ապրում էին սիրո ու աղքատության մեջ: Նադյան վաստակում էր ուրիշների տեքստերը խմբագրելով, իսկ Օսիպը թարգմանություններ էր անում:

Օլգա Վակսել

կամ Լյուտիկ

Օսիպը տարվող էր. նրանց կյանքում երրորդ մեկի հայտնվելն՝ անխուսաթելի: Այդ մեկը դարձավ Վակսելն, ով Օսիպի վաղեմի ծանոթն էր ու ում գրողը մի օր բերեց իր տուն՝ իր տուբերկուլյոզով հիվանդ կնոջ մոտ: Ոճային, բարեկեցիկ, սիրուն Վակսելին բոլորը Լյուտիկ էին ասում: Անգամ Ախմատովան էր խոստովանում, որ նա «ընդունված գեղեցկուհի է»: Իսկ Նադեժդան նրա մասին խոսելից ասում էր՝ «անօգնական արքայադուստր, որը մոլորվել է կյանքում»…

Տարբեր աղբյուրներ վկայում են, որ Մանդելշտամի և Լյուտիկի սիրավեպն ավարտվեց այն դեպքից հետո, երբ Օսիպի հայրը՝ տեսնելով այս սիրային եռանկյունին որդուն ասաց՝ «Տես՝ ինչ լավ է, Օսյա, եթե Նադյան մահանա, դու կմնաս Լյուտիկի հետ»: Սրանից անմիջապես հետո Նադյան հրաժեշտի նամակ է գրում, ճամպրուկը հավաքում ու պատրաստվում հեռանալ… Օսիպը երդվում է խզել բոլոր կապերը Վակսելի հետ:

1934 թվականին Օսիպը գրում է իր հայտնի հակաստալինական բանաստեղծությունը

 «мы живем, под собою не чуя страны»

Մանդելշտամին ձերբակալում են և աքսորում Վորոնեժ: Նադեժդան գնում է նրա հետ: 3 ամիսը մեկ կինը մեկնում էր Մոսկվա, թակում բոլոր հնարավոր չինովնիկների դռները, որ ամուսնուն ազատ արձակեն:

1937 թվականին Օսիպը վերադառնում է Մոսկվա, սակայն ազատությունը երկար չի տևում, շուտով նրան կրկին ձերբակալում են: Աքսորավայրից Օսիպը գրում է Նադյային՝ «Հարազատ Նադյա, չգիտեմ անգամ՝ ողջ ես, թե մեռած, իմ աղավնյակ»…

Այս նամակը հասնում է Նադեժդային, իսկ նրա պատասխանը Օսիպը չի հասցնում կարդալ… 1938 թվականին նա մահանում է:

Նադեժդան ապրում է ևս 40 տարի: Նա սպասում էր, թե երբ քաղաքական դրությունը թույլ կտա վերջապես տպագրել ամուսնու բանաստեղծությունները: Կինը հասնում է իր նվիրական նպատակին: 

 

 

 

 

 


Նրանց սերն ընդհատվեց Ցեղասպանությամբ. [Դանիել Վարուժան, Գրիգոր Զոհրապ, Ռուբեն Սևակ]

Գրիգոր և Կլարա Զոհրապ. մի սիրո պատմություն

Բակունցը, Ժենյան ու «Ալպիական մանուշակը»

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

Լևոնն ու Արիանան. սիրուն սիրո պատմություն

Խաչատուր Աբովյանի սերերն ու ժառանգները…

Սարոյանի հրեա սերն ու կինը. Քերոլ

Խելագար սիրո ու փերֆորմանսի պատմություն. Մարինա Աբրամովիչ և Ուլայ

Գևորգ Էմինն ու Տերյանի դուստրը՝ Նվարդը

3 սիրո պատմություն հայ դասականներից

Իսահակյանն ու Շուշանիկը, Իսահակյանն՝ առանց Շուշանիկի

Հայ գրողների սիրո պատմությունները

Աստղիկ և Վահագն. մի հեթանոսական սիրո պատմություն

Մի սիրո պատմություն. Ռեյ Չարլզ և Առլետ Քոչունյան

Ֆրունզիկ և Դոնարա Մկրտչյաններ…

Ծաղրածուի սերերը. Լեոնիդ Ենգիբարյան