Օսկար 2019-ի 5 լավագույն պահերը - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Օսկար 2019-ի 5 լավագույն պահերը

Օսկարի 91-րդ մրցանակաբաշխությունն այս տարի տեղի է ունեցել փետրվարի 24-ի գիշերը, լույս 25-ի առավոտյան՝ արթուն պահելով կինոարվեստի սիրահարներին:

Այս տարի ևս Օսկարը լի էր հետաքրքիր հագուստներով, սպասված ու անսպասելի հաղթողներով և հայլայթներով: VNews-ը ձեզ համար առանձնացրել է այդ լավ պահերից հինգը:

1. Չնայած Օսկար 2019 մրցանակաբաշխությունը չուներ հաղորդավար, բայց The Queen հայտնի խումբն ու Ադամ Լամբերթը պայթեցրին ողջ երեկոն իրենց բացման ելույթով: Նրանք կատարում էին խմբի լավագույն հիթերը՝ «We Will Rock You»-ն և «We Are The Champions»-ը, իսկ հանդիսատեսը ոտքի կանգնած ծափահարում էր ու նրանց հետ միասին երգում:

2. Քրիս Էվանսը գուցե չէր կրում իր՝ Կապիտան Ամերիկայի հագուստը, բայց նա միանգամայն ուշադրության կենտրոնում էր իր գեղեցիկ կոստյումի ու շատ կանանց իրեն սիրահարվել ստիպող արարքներով: Երբ Ռեջինա Քինգը բեմ բարձրացավ ստանալու իր «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» մրցանակը, Քրիս Էվանսը վեր կացավ ու օգնեց, որպեսզի նա բեմ բարձրանա առանց վայր ընկնելու: Այս տարվա Օսկարին հետևող աղջիկներն ու կանայք ուշաթափվել էին:

3. Երբ հայտարարում էին Օսկար 2019-ի «Տարվա լավագույն կոստյումները» անվանակարգը Մելիսա ՄաքՔարթնին և Բրայան Թայրի Հենրին բեմ դուրս եկան «Ֆավորիտը»/«Մերի՝ Շոտլանդիայի թագուհին» և «Մերի Փոփինսը վերադառնում է»/«Սև հովազ» ֆիլմերի հագուստների միքսով: Ողջ դահլիճը սկսեց ծիծաղել, մինչդեռ նրանք լուրջ դեմքով ներկայացնում էին այս անվանակարգը:

4. Բրեդլի Քուփերը մրցանակաբաշխությանը եկել էր մոր ու կնոջ՝ մոդել Իրինա Շեյքի հետ: Սակայն այս փաստը չխանգարեց նրան ու Լեդի Գագային մտերմիկ ժպիտներով փոխանակվել «Աստղ է ծնվել» ֆիլմի սաունդրեքը՝ «Shallow»-ն կատարելիս: Այս ֆիլմի սիրահարաներից շատերին կատարումը գուցե հույս տվեց…

5. Եվ վերջապես՝ մրցանակաբաշխության լավագույն շնորհակալական ելույթը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթած Օլիվիա Քոլմենինն էր: Վերջինս առաջին անգամն էր առաջադրվում Օսկարի մրցանակի և միանգամայն չէր սպասում, որ կհաղթի այս անվանակարգում: Դերասանուհին լաց եղավ բեմի վրա ու խառնաշփոթ հիշեցնող շնորհակալական ելույթով հանդես եկավ, սակայն հանդիսատեսը զգաց նրա անկեղծությունն ու ծիծաղեց նրա բրիտանական հումորների վրա:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Կարդացեք նաև՝


Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ղազախստանից Օլեգ Բորեցկին]

Ինչ դիտել տանը. Քեյթ Բլանշեթի սիրելի ֆիլմերից 5-ը

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի կարևորագույն 5 ֆիլմ

Փարիզ, Նյու Յորք, Ռիո, Հավանա… ես քեզ սիրում եմ. 4 կինոալմանախ սիրո ու ամենաչքնաղ վայրերի մասին

Րիդլի Սքոթը էկրանավորելու է Մ. Գուչիի կյանքը. նախագծին կարող է միանալ Լեդի Գագան

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Փամփուշտներ Բրոդվեյի վրայով»

«Մակաբույծները» սերիալի տեսքով…

Օսկարակիր Հոակին Ֆենիքսի ելույթը

Օսկար 2020

Օսկարին ընդառաջ. 10 հետաքրքիր փաստ մրցանակաբաշխության մասին

«Օսկար»-ի ամենաքննարկվող ֆիլմերը…

2019-ի լավագույն ֆիլմերն՝ ըստ КиноПоиск-ի

Օսկարին ընդառաջ

Քանի՞ անվանակրգում Joker-ն «Օսկարի» կառաջադրվի

2019-ի ամենաշատ վարձատրվող դերասաններն ըստ Forbes-ի

Հայտնի մարդիկ, որոնք այլ մասնագիտություններ ունեն