fbpx

«Օսկար»-ի ամենաքննարկվող ֆիլմերը…

Մոտենում է փետրվարի 9-ը, ինչն էլ նշանակում է, որ «Օսկար»-ի բացման արարողությունը սարերի ետևում չէ: Ձեզ ենք ներկայացնում մրցանակաբաշխությանը նոմինացված ամենաքննարկվող ֆիլմերը, որոնք արժե նայել մինչև «Օսկար»:

Գալիք «Օսկար»-ի ամենաները

«Ford v Ferrari»

Ռեալիստիկ պատմություն ավտոմոբիլային 2 հսկաների մասին: Ի դեպ, Քրիստիան բեյլը ստիպված է եղել 18 կիլոգրամ նիհարել իր դերը կերտելու համար:

«The Irishman»

Ծերանոցում մի պատկառելի տարիքի տղամարդ հիշում է իր ապրած կյանքը, իսկ հիշելու բան շատ կա. նախկինում նա  մաֆիոզ մարդասպան է եղել:

Ֆիլմը նոմինացված է «Օսկար»-ի 10 անվանակարգում:

«Joker»

Ջոկերի մասին ալտերնատիվ պատմություն է՝ առանց ֆանտաստիկայի և կատակերգության: Խոակին Ֆենիկսը նոմինացված է «Լավագույն դերասան» անվանակարգում:

«Marriage Story»

Այս կինոնկարըբ պատմում է նյույուրքյան ռեժիսորի և վերջինիս թատրոնի դերասանուհու դրամատիկ բաժանման մասին:

«1917»

Առաջին համաշխարհային պատերազմի ամենաթեժ ճակատում կռվող երկու զինվորական բարդ հանձնարարություն են ստանում. նրանք պիտի անցնեն թշնամու տարածք և կարևոր հաղորդագրություն փոխանցեն, որը կփրկի հարյուրավոր կյանքեր:

«Once Upon a Time …in Hollywood»

Թերևս, մրցանակաբաշխության ամենաքննարկվող ֆիլմը՝ Տարանտինոյի «Once Upon a Time …in Hollywood» կինոնկարն է: Այն ռեժիսորին հատուկ ձեռագրով նկարագրում է Հին Հոլիվուդի մայրամուտը:

«Gisaengchung»

Այս կինոնկարը, որը պատմում է մի աղքատ ընտանիքի մասին, որին հաջողվել է աշխատանքի տեղավորվել հարուստ մարդկանց մոտ, Կաննի կինոփառատոնում ուղիղ 15 րոպե ծափահարությունների արժանացավ:

«Judy»

Հոլիվուդյան աստղ Ջուդի Հարլենդի վերջին համերգների մասին է պատմում վերոնշյալ ֆիլմը: Ռենե Զելվեգերը այս ֆիլմի համար արդեն արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


«Մակաբույծները» սերիալի տեսքով…

Օսկարակիր Հոակին Ֆենիքսի ելույթը

Օսկար 2020

Օսկարին ընդառաջ. 10 հետաքրքիր փաստ մրցանակաբաշխության մասին

2019-ի լավագույն ֆիլմերն՝ ըստ КиноПоиск-ի

Օսկարին ընդառաջ

5 ֆիլմ, որ կջերմացնեն միտքն ու հոգին

Քանի՞ անվանակրգում Joker-ն «Օսկարի» կառաջադրվի

Հայտնի են Օսկարի՝ ապագա երեք տարիների ամսաթվերը

Այն, ինչ պետք է իմանալ խենթ հանճար Պեդրո Ալմոդովարի մասին

Դեյվիդ Լինչին կշնորհվի Օսկար՝ կինեմատոգրաֆում ունեցած ներդրման համար

«Օսկարի» բյութի կերպարները՝ ժամանակի օբյեկտիվում

Տարբեր տարիների «Օսկար» մրցանակաբաշխության առաջին և երկրորդ պլանի լավագույն դերասան-դերասանուհիները (լուսանկարներ)

Օսկար 2019 ետնաբեմում (Լուսանկարներ)

Օսկար 2019-ի 5 լավագույն պահերը

Օսկար 2019-ի լավագույն լուքերը