Օսկարակիր Ֆրենսիս Մաքդորմանի կյանքի կանոնները - VNews

Օսկարակիր Ֆրենսիս Մաքդորմանի կյանքի կանոնները

w960 1 - Օսկարակիր Ֆրենսիս Մաքդորմանի կյանքի կանոնները

Այս տարի Օսկարի լավագույն դերասանուհի անվանակարգում հաղթել է Ֆրենսիս Մաքդորմանը՝ «Քոչվոր երկիր» ֆիլմում գլխավոր դերը մարմնավորելու համար: Ամերիկացի դերասանուհու համար սա Օսկարի վեցերորդ անվանակարգն է և երրորդ հաղթանակը: Դերասանուհին նախկինում արժանացել է մի շարք մրցանակների Fargo (1995), Three Billboards Outside Ebbing և Missouri (2017) ֆիլմերի համար:

Առանձնացրել ենք օսկարակիր դերասանուհու կյանքի կանոնները՝

Պատրաստ եմ սպանել յուրաքանչյուր լրագրողի, որն ինձ հետ հարցազրույց ունենալուց հետո գրում է. «Եվ ահա նա իմ դիմաց է` սպորտային սև տաբատով, անդադար ծխելով»:

Ես կերպարային դերասան եմ ՝ հասարակ և անխոհեմ:

Երբ ինձ առաջարկեցին խաղալ Ֆարգո-ում, երկար ժամանակ հրաժարվում էի. չէի հասկանում, թե ինչպես կարող եմ մարմնավորել մոր դերը, եթե ինքս եմ մայր:

Առաջին անգամ հանդիպել եմ Ջոել Քոենին (հետագայում Մաքդորմանի ամուսինն է) և նրա եղբոր Իթանին, ես դեռ 24 տարեկան էի: Հիշում եմ. մտա սենյակ, եղբայրները նստած էին բազմոցին, իսկ դիմացը մոխրաման էր դրված՝ լի մոխիրով և ծխախոտի մնացորդներով: Եվ ես մտածեցի. «Կարծես տարօրինակ ու ծիծաղելի հիմարներ լինեն, հավանաբար մտավորականներ են»: 

orig 2 960x542 - Օսկարակիր Ֆրենսիս Մաքդորմանի կյանքի կանոնները

Պետք չէ վստահել գեղեցիկ տղամարդկանց:

Ամենամեծ ուժը «ոչ» ասել կարողանալն է:

Ինձ համար դժվար է պատկերացնել իմ երկրպագուներին: Նրանք հաստատ գոյություն ունեն, բայց, միևնույն է, ես գաղափար չունեմ, թե ովքեր են նրանք: Կարիերայիս սկզբում նրանց մեծ մասը բանտում գտնվող տղամարդ հանցագործներ էին: Այդ փաստն ինձ չէր անհանգստացնում, բայց Ջոելը սիրում էր կարդալ նրանց նամակները:

Կարիերայի մասին անհանգստանալու կարիք չկա: Անհանգստացեք կյանքի համար:

1a6beb2d86d24e9eb987d7a84bb532f5 - Օսկարակիր Ֆրենսիս Մաքդորմանի կյանքի կանոնները