Օսկարակիր Հոակին Ֆենիքսի ելույթը - VNews

Օսկարակիր Հոակին Ֆենիքսի ելույթը

Օսկար 92-րդ մրցնակաբաշխությունը շատերի հիշուղության մեջ կմնա ռեփեր Էմինեմի ցնցող ելույթով և լավագույն դերասան անվանակարգում հաղաթանակած Հոակին Փենիքսի խոսքով:

Էմինեմի ելույթն իհարկե կտեսնեք, կամ գուցե հասցրել եք արդեն, իսկ մենք ձեզ համար կթարգմաննենք Ջոկերին մարմնավորած Ֆենիքսի խոսքը՝ ուղղված մարդկությանը, աշխարհին և ինքն իրեն…

«Ողջույն: Ինչպե՞ս եք: Ես այնքան երախտապարտ եմ  և բացարձակ ինձ վեր չեմ դասում  դահլիճում ներկաներից և այն մարդկանցից, որոնց հետ հայտնվել եմ նույն անվանակարգում, որովհետև մենք կիսում ենք նույն սերը, սերը կինեմատոգրաֆիայի հանդեպ, որի շնորհիվ ես ունեմ այս աներևակայելի կյանքը: Չգիտեմ, թե ինչ էի անելու առանց դրա…

Բայց կարծում եմ, որ ամենամեծ նվերը, որն ընձեռնվել է ինձ և այս դահլիճում ներկաներին, ձայնազուրկների համար մեր ձայները բարձրացնելու հնարավորությունն է:  Ես շատ եմ մտածել այն տագնապալի հարցերի շուրջ, որոնց առաջ մենք բախվել ենք  և կարծում եմ, որ երբեմն  զգում ենք կամ ստիպված ենք զգալ, որ տարբեր արժեքներ ենք կրում: Խոսելով  գենդերային անհավասարության, ռասիզմի կամ ԼԳՏԲ համայնքների, մարդկանց և կենդանիների իրավունքների մասին՝ մենք առաջնահերթ նկատի ունենք  անարդրության դեմ պայքարը: Բանն այն է, որ այնպիսի համոզմունք կա, թե  նույն ազգը, ռասան, սեռը  իրավունք ունեն անպատիժ իշխել, օգտագործել և վերահսկել մյուսներին:

Ես կարծում եմ, որ մենք շատ ենք հեռացել բնությունից: Մեզանից շատերը մեղավեր են  եսասիրական հայացքներ ունենալու համար: Կարծում ենք, թե աշխարհը մեր շուրջ է պտտվում: Մենք ուղղակի ներխուժում ենք բնություն  և հափշտակում նրա ռեսուրսները: Եվ թվում է, թե իրավունք ունենք արհեստականորեն կով բուծել և խլել նրա ձագին՝ ուշադրություն չդարձնելով, որ կենդանին իրականում տանջվում է: Հետո վերցնում ենք նրանից ստացած կաթը, որը նախատեսված է իր ձագի համար, և լցնում ենք սուրճի մեջ:

Մեզ վախեցնում են փոփոխությունների գաղափարը և մեզ փոխելու հեռանկարները, որովհետև կարծում ենք, թե դրանց համար  պետք է զոհաբերենք, հրաժարվենք ինչ-որ բանից: Բայց մարդկությունն այնքան հնարամիտ է, որ ունակ է ստեղծել, զարգացնել և կիրառել փոփոխությունների այնպիսի  միջոցներ, որոնք բարեհաջող կանդրադառնան կենդանական աշխարհի և շրջակա միջավայրի վրա:

Ես եսասեր էի, երբեմն դաժան, իմ հետ դժվար էր աշխատել, ու շնորհակալ եմ, որ ձեզանից շատերը այս դահլիճում ինձ երկրորդ հնարավարությունը տվեցին: Կարծում եմ, որ մեր լավագույն ժամանակն այն ժամանակն է, երբ մենք ոչ թե քննադատում ենք միմյանց, այլ սատարում անցյալի սխալների համար: Մենք բարձունքին ենք հայտնվում այն ժամանակ, երբ օգնում ենք մեկմեկու աճել, սովորել, երբ ուղղորդում ենք քավության…

Սա է ամենամեծ մարդասիրությունը:

Ելույթի վերջում դերասանը հուզվեց՝ հիշատակելով մահացած եղբոր խոսքերը:

«Երբ Ռայվերը 17 տարեկան էր, նա գրեց հետևյալ տողերը՝

Վազիր փրկությանն ընդառաջ սիրով, և խաղաղությունը կգա քո հետևից…»:

Կարդացեք նաև՝

 


Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ղազախստանից Օլեգ Բորեցկին]

Ինչ դիտել տանը. Քեյթ Բլանշեթի սիրելի ֆիլմերից 5-ը

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի կարևորագույն 5 ֆիլմ

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Փամփուշտներ Բրոդվեյի վրայով»

Հեղինակավոր պարբերականի անդրադարձը Նարինե Աբգարյանի մասին

Քըրք Դուգլասի ժառանգությունը

Հոակին Ֆինիքսի ելույթին արձագանքեցին…

«Մակաբույծները» սերիալի տեսքով…

Օսկարի լավագույն լուքերը

Օսկար 2020

Օսկարին ընդառաջ. 10 հետաքրքիր փաստ մրցանակաբաշխության մասին

BAFTA 2020

«Օսկար»-ի ամենաքննարկվող ֆիլմերը…

2019-ի լավագույն ֆիլմերն՝ ըստ КиноПоиск-ի

ԳԱՐԵՋՈՒՐ ՀԱՆՃԱՐԻ ՀԱՄԱՐ․ Սամվել Սևադա [հուշեր Հրանտ Մաթևոսյանի մասին]

Օսկարին ընդառաջ