Օսկարին ընդառաջ. 10 հետաքրքիր փաստ մրցանակաբաշխության մասին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Օսկարին ընդառաջ. 10 հետաքրքիր փաստ մրցանակաբաշխության մասին

Ամերիկյան կինոակադիեմիան ստեղծվել է 1927 թվականին՝ Լուիս Մայերի նախաձեռնությամբ, «Օսկարի» հեղինակը նույնպես Լուիսն է համարվում: Մենք հավաքագրել են հռչակավոր մրցանակաբաշխության մասին ամենահետաքրքիր փաստերը:

10 փաստ «Օսկար»-ին ընդառաջ

1.Մրցանակաբաշխությունն իր անվանումը ստացել է Ակադեմիայի գրադարանավարուհի Մարգարեթ Հերրիկի շնորհիվ, որը նկատել է, որ արձանիկը նման է իր քեռի Օսկարին: Մեկ այլ վարկած վկայում է, որ իրականում նրան այդպես է անվանել ամերիկացի հայտնի դերասանուհի Բետտի Դեյվիսը: Առաջին անգամ «Օսկար» անվանումը գործածվել է վեցերորդ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ:

2.Այդքան խորհրդանշական կարմիր գորգն ունի 152 մետր երկարություն և 10 մետր լայնություն: Դա բավարար է, որպեսզի գորգի վրա տեղավորվեն 100 լուսանկարիչներ և հեռուստաընկերությունների 300 ներկայացուցիչներ:

3.Ամենաշատն «Օսկարի» արժանացել է Ուոլթ Դիսնեյը: Ցուցանիշը՝ 64 առաջադրված «Օսկարներից» 26-ը նրան են բաժին հասել:

4.Օսկարի երանելի արձանիկը  երեք կիլոգրամ է, երկարությունը՝ 34 սմ: Այն պատրաստված է  պղնձից, նիկելից, արծաթից և պատված 24 կարատանոց ոսկով: Հատկանշական է, որ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ «Օսկար»-ները պատրաստված են եղել գիպսից, քանզի այդ տարիներին դժվար էր մետաղ գտնել:

5.Մրցանակաբաշխության ողջ պատմության ընթացքում այն չեղյալ է համարվել 3 անգամ՝ Լոս Անջելեսի ջրհեղեղի պատճառով, Մարտին Լյութեր Կինգի սպանությունից հետո և  ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի առևանգումից հետո:

6.Ջեք Նիկոլսոնը առաջադրվել է «լավագույն դերասան» անվանակարգում 12 անգամ, ի դեպ, 3 անգամ նրան հաջողվել է ստանալ մրցանակը: Իսկ Մերիլ Սթրիփը առաջադրվել է 16 անգամ և կրկին 3 անգամ արժանացել մրցանակին:

7.«The Lord of the Rings: The Return of the King» ֆիլմը համարվում է միակը,  որն արժանացել է առաջադրված բոլոր «Օսկար»-ներին:

8.Առաջին սևամորթն, ում հաջողվել է Օսկարի արժանանալ եղել է դերասանուհի Հաթթի ՄակԴանիելը, նա ճանաչվել է «երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» «Քամուց քշվածները» ֆիլմում կերտած իր կերպարի համար:

9. Մինչդեռ Ալֆրեդ Հիչքոքն ու Ուիլյամ Հոլդենը, ստանալով  մրցանակները, իրենց շնորհակալությունը հայտնել են ընդամենը 1 բառով՝ «շնորհակալություն»: Դերասանուհի Գվինեթ Փելթրոուն իր շնորհակալական խոսքում այդ բառն օգտագործել է 23 անգամ:

10. Ամենամանկահասակ օսկարակիրն է համարվում  Տատում Օ՛Նիլը: Երեխան արձանիկը ստացել է 1973 թվականին, երբ ընդամենը 10 տարեկան էր:

 

 

 

 


10 փաստ արհեստական ինտելեկտի մասին

Փաստեր Արմեն Սարգսյանի կյանքից

Ժողովրդի սիրելին. Արմեն Խոստիկյան [փաստեր]

Ամենն, ինչ պետք է իմանալ Իլոն Մասկի մանկության ու պատանեկության մասին

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ղազախստանից Օլեգ Բորեցկին]

Ինչ դիտել տանը. Քեյթ Բլանշեթի սիրելի ֆիլմերից 5-ը

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի կարևորագույն 5 ֆիլմ

ԼԵՈ. գրող, գրականագետ, հրապարակախոս և պատմաբան

Հետաքրքիր փաստեր ծիծաղի մասին

Ի՞նչ է վալդորֆյան մանկավարժությունը. փաստեր

Փաստեր Տիգրան Ավինյանի մասին

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Փամփուշտներ Բրոդվեյի վրայով»

Արսեն Թորոսյանի մասին՝ փաստերով

Փաստեր Թոմ Հենքսի կյանքից

Գարուն է գալիս. 10+1 փաստ

Մահացել է Սամվել Կարապետյանը…