Օտարները հայերի մասին ասում են... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Օտարները հայերի մասին ասում են…

Արամ Խաչատրյանի երաժշտությունն անմահ է, այն իր մեջ կրում է հայ ազգի ոգին` պայքարի և հաղթանակի ոգին:

Չէ Գևարա                                                                                                                                                                                                

 

 

Եթե մի ռասա իր բնական հատկանիշներով կոչված է դառնալու բարձր մշակույթի կրող, ապա դա հայկականն է:

Յոհաննես Լեփսիուս

 

Հայաստանը` հրաշքների երկիր է… Եթե ինձ հարցնեն, մեր մոլորակի վրա որտեղ կարելի է հանդիպել մեծ հրաշքների, ես, առաջին հերթին, կնշեի Հայաստանը… Ակամա ապշում ես, որ աշխարհի այս փոքրիկ հատվածում հնարավոր է հանդիպել այնպիսի կոթողներ ու այնպիսի մարդկանց, որոնք կարող են լինել ողջ աշխարհի զարդը: Եռակի օրհնյալ եղիր Հայոց աշխարհ` տաղանդների հայրենիք, հսկայական արարչագործությունների բնօրրան:

Ռոքուել Քենտ

 

Հայաստանն այն երկիրն է, որը վերափոխում է ցանկացած մարդու` իր հնադարյան մշակույթի նոր հոգևոր արժեքների ստեղծման համադրության մեծագույն շնորքով:

Իլյա Էրենբուրգ

 

Հայաստանը քաղաքակրթության բնօրրան է։

Դեվիդ Լենգ
 

 

Երկրագնդի երեսին չկա այլ երկիր, որն այսքան հագեցած լինի հրաշքներով, ինչպես հայերի երկիրն է…

Ջորջ Բայրոն

 

Իմաստասիրական և պոեզիայի սրբատաշ գքրերը շարունակում են ապրել այստեղ, ինչպես չորացված վարդերը, դեռևս լի անշոշափելի սերմով:

Պաբլո Ներուդա

 

Ծառայել Հայաստանին` նշանակում է ծառայել քաղաքակրթությանը:

Ու. Գլադսոն

 

Հայերը քրիստոնյա քաղաքակրթության հնագույն ժողովուրդներից են, աշխարհի ամենախաղաղասեր, նախաձեռնող և խոհեմամիտ ազգերից մեկը:

Ֆրեդերիկ Շոպեն

 

Հայաստանը` ողջ մարդկության հոգևոր կյանքի կենտրոններից մեկն է: Այն արժանի է նույնքան ուշադրության, որքան և մյուս հիասքանչ ժողովուրդների պատմությունը, որոնք իրենց ուրույն ներդրումն են ունեցել մարդկության մշակույթում:

Վալերի Բրյուսով

 

Հայերը կարող են դարեր շարունակ պահպանել և սերդնե սերունդ փոխանցել սուրբ հարգանք ձեռագրերի, իսկ հաճախ նաև` արյունով գրված գրքի նկատմամբ… Սա մեծագույն ցուցանիշ է մշակույթի և մեծ վկայություն սեփական ակունքների նկատամամբ տածած սիրո:

Ռասուլ Գամզատով

 

Հայերը քաջասիրտ, առաջավոր և խաղաղասեր ազգ են:

Ֆաիեզ էլ Խոսեյն

 

Բավական է կանչել հարյուր հայի և նրանք կջախջախեն թշնամուն:

Դենիս Դավիդով

 

Հայ ժողովրդի պատմությունը դա համընդհանուր փորձ է: Կենդանի մնալու փորձ:

Նանսեն

 

Եթե բոլոր ողբերգությունները, որոնք մարդկությունը տեսել է իր ողջ գոյատևման ընթացքում, բաժանենք տարբեր մասերի, ապա դրանց շարքում ամենաահավորները անկասկած հայ ժողովրդի տառապանքներն են:

Անրի Բարբյուս

 

Կյանքում գոնե մեկ անգամ պետք է լինել Հայաստանում, այնտեղ յուրաքանչյուրին սպասում է անկեղծություն և հրաշքներ, որոնք անջնջելի հետք կթողնեն ողջ ստեղծագործության ընթացքում:

Ինակենտի Իվանեվ

 

Բյուզանդիան իր հիանալի զինվորների համար պարտական է Հայաստանին, քանի որ 10-րդ դարում հայկական ջոկատները բյուզանդական բանակի լավագույն մասն էին կազմում:

Շառլ Դիլ

 

Հայաստանը տխուր և երջանիկ երկիր է:

Վ. Երմիլով

 

Հայերը արևելքի շվեցարացիներն են։

Ալֆոնս դը Լամարթին


Հայաստանը ներկայացնող աշխատանքները հայտնվել են Ժամանակակից ճարտարապետության համար ԵՄ մրցանակի հավակնորդների թվում

Ինչպես էին հայերը ղեկավարում Բյուզանդիան, ազդում Կիևի վրա և ինչու նրանք տեղափոխվեցին սլավոնական երկրներ

Արենի 1. աշխարհի ամենահին կոշիկը

Հայաստանի ազգային օրհներգի մասին

Մասոնությունը Հայաստանում. օթյակներն ու մարդիկ

Նախիջևան. [ավանդազրույց, պատմական ակնարկ]

Ադրբեջանի գերբի հայազգի հեղինակը

Հայերը Իրանում

Հայաստանի տեղը քարտեզի վրա

Սատանի կամուրջ. հայոց բնության հրաշքներից ևս մեկը

«Մենք պարտվել ենք». ադրբեջանցի գրողի նամակը իր ազգակիցներին

Արաքսի առասպելը…

Գալուստ Գյուլբենկյան

Գնա՞նք Գյումրի…

Քնքուշ ու համեստ հայերենի մասին…

Լավաշի տոնական օր