-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Արա Այվազյանը ծնվել է 1969 թվականին, ստորև կներկայացնենք վերջինիս կենսագրությունը…
1986-1993 թվականներին սովորել և ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբական բաժինը (1987-1989 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում):
1994 թվականին ավարտել է Բեյրութի Հայկազյան համալսարանական քոլեջի քաղաքագիտության ֆակուլտետը։
1995 թվական – ՀՀ արտաքին գործերի նախարարության երկրորդ եվրոպական վարչության կցորդ։
1996 թվական – ՀՀ արտաքին գործերի նախարարության երկրորդ եվրոպական վարչության երրորդ քարտուղար։
1996-1997 թվականներ – Արգենտինայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար։
1997 թվական – ՀՀ արտաքին գործերի նախարարության Ամերիկայի վարչության Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրների բաժնի վարիչ։
1998 թվական – ՀՀ արտաքին գործերի նախարարության քարտուղարության պետ։
1999-2006 թվականներ – Արգենտինայում, Ուրուգվայում և Չիլիում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
2006 թվական – ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական։
2006-2011 թվականներ – Դանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում և Ֆինլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
2011 թվականի օգոստոսի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:
2011 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
2012 թվականի մարտի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:
2012 թվականի մարտի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
2013 թվականի նոյեմբերի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:
2014 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:
2016 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանի պաշտոնից և նշանակվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո):
2017 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը`Մեխիկո):
2017 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով համատեղության կարգով, նշանակել Կոստա Ռիկայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մեխիկո):
2018 թվականի հունիսի 7-ին, համատեղության կարգով, նշանակվել է Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մեխիկո):
2020 թվականի հոկտեմբերի 16-ին ՀՀ վարչապետի հրամանով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։
2020 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո