Ո՞վ է Արսինե Խանջյանը - VNews

Ո՞վ է Արսինե Խանջյանը

Արսինե Խանջյանը ծնվել է 1958 թ. սեպտեմբերի 6-ին Բեյրութում, Լիբանան: 1975 թ.՝ 17-ամյա աղջիկն ընտանիքի և քրոջ հետ տեղափոխվում է Կանադա ապրելու:

Արսինեն Կանադայի Կոնկորդիայի համալսարանում ֆրանսերեն և իսպաներեն լեզուներ է սովորել, իսկ այնուհետև՝ Տորոնտոյի համալսարանում քաղաքագիտություն է ուսումնասիրել: Մասնագիտությամբ լեզվաբան և քաղաքագետ Արսինեն հոգով և սրտով դերասանուհի է:

Ճակատագրական հանդիպումը տեղի է ունենում 1983 թ.: Արսինեն ամուսնացած էր լիբանանցի մի ուսանողի հետ, սակայն կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանին հաջողվում է «հափշտակել» նրա սիրտը: Մինչև ականջների ծայրը սիրահարված Ատոմը առաջարկում է գեղեցիկ կնոջը դառնալ իր ֆիլմերի ամենկարևոր հերոսուհին:

«Եթե ես դերասանուհի դառնալու ցանկություն ունենայի, ապա առանց քո օգնության էլ կհասնեի երազանքիս»,- հենց այս խոսքերով էլ Արսինեն դիմում է Էգոյանին:
Մի որոշ ժամանակ անց Արսինեն այլևս չի դիմադրում և դառնում է Ատոմ Էգոյանի անփոխարինելի մուսան:

Արսինեն սկսեց էպիզոդիկ դերերից: Նրա դեբյուտային դերը կինոյում «Քիմի բարեկամը/Next of Kin» ֆիլմն է:

Ես վախենում էի, վախենում էի այդ հնարավորությունից, քանի որ չգիտեի, թե ուր է դա ինձ տանելու:

Արսինեն՝ «Քիմի բարեկամը» ֆիլմում իր դերի մասին

Էպիզոդիկ դերերին եկավ փոխարինելու գլխավոր դերը և 1991 թ. Խանջյանն էկրաններին հայտնվեց Էգոյանի «Կարգավորողը/The Adjuster» ֆիլմով:

Այսօր դերասանուհու ֆիլմացանկում մի քանի տանսյակ ֆիլմեր կան, որոնցից, սակայն, հարկ է առանձնացնել Էգոյանի 1997 թ. «Քաղցր ապագա/The Sweet Hereafter» և 2002 թ. «Արարատ/Ararat», Պաոլո և Վիտտորիո Տավիանիի 2007 թ. «Արտույտների ագարակը/La masseria delle allodole», Ֆաթիհ Աքինի 2014 թ. «Սպի/The Cut»  ֆիլմերը:

Նշված ֆիլմերից «Արարատը», «Արտույտների ագարակը» և «Սպին» նվիրված են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Արարատում» իր դերի համար Արսինեն 2003 թ. Տորոնտոյի «Ջինի» կինոփառատոնում արժանացել է մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում:

Արսինեն համագործակցել է նաև Օլիվյե Ասայասի և Միխայել Հանեկեի հետ: 1996 թ. Արսինեն էկրաններին էր Ասայասի «Իրմա Վեպ/Irma Vep» դրամայով, իսկ 2000 թ.՝  Հանեկեի «Ծածկագիրն անհայտ է/Code inconnu: Récit incomplet de divers voyages» ֆիլմով, որտեղ գլխավոր դերում է սիրված ֆրանսիացի դերասանուհի Ջուլիետ Բինոշը:

Էգոյանի և կնոջ համագործակցությամբ «Ֆելիցիայի ճամփորդությունը/Felicia’s Journey» 1999 թ. ֆիլմով կայացել է Տորոնտոյի կինոփառատոնի բացումը:

2011 թ. Արսինեն պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների» համար:

2012 թ. Կաննի կինոփառատոնում Արսինեն Cinéfoundation -ի և կարճամետրաժ ֆիլմերի մասով ժյուրիի անդամ էր:

Արսինեն ապրում է Տորոնտոյում ամուսնու և որդու՝ Արշիլի հետ:

Արսինեն արժևորում է իր հայկական արմատները և խոստովանում է, որ շատ մեծ հայրենասեր է: Դրա ապացույցն այն է, որ դերասանուհին երկրի համար վճռորոշ պահերին միշտ իր ժողովրդի կողքին է:


5 ամենահմայիչ/ամենատպավորիչ Հռոմի պապերը կինոյում

Հիշու՞մ ես «Տանը մենակ» ֆիլմը. հիմա կստուգենք

«Երբ որ քամին հանդարտվի» [2020-ի կարևորագույն ֆիլմերից մեկը]

Ատոմ Էգոյանի հարցազրույցը իր վերջին՝ «Պատվավոր հյուր» ֆիլմի մասին

Վերաիմաստավորման, ոգեշնչման և իրար մասին հոգ տանելու 5 ֆիլմ

Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմը՝ Netflix-ում

Ինչ դիտել տանը. Հայաո Միյաձակիի մասին պատմող նոր վավերագրական ֆիլմը

Գայ Րիչիի «Ջենթլմենները»

10 փաստ Էնթոնի Բյորջեսի մասին, որ գուցե չգիտես

Մետաքսյա Սիմոնյան. 10+2 փաստ

ՁԻԱՀ. հիվանդություն, որից ՌԴ-ում օրական 100 մարդ է մահանում…

Մերիլին Մոնրո

5 ֆիլմ բաց տեսարաններով

Վարդուհի Վարդերեսյան. հավերժ արտիստուհին

Ֆիլմ Մայքլ Ջեքսոնի մասին

Հանճարեղ կինոռեժիսորները ֆոտոխցիկով