Ո՞վ է DJ KAN-ը - VNews

Ո՞վ է DJ KAN-ը

kan 1 - Ո՞վ է DJ KAN-ը

Հունիսի 14-ին «Երևան» տոնավաճառում «Դուխով համերգ» է: Երեկոյի ընթացքում հատուկ երաժշտական ծրագրով հանդես կգան մի քանի սիրված երաժիշտներ, որոնց թվում է հայազգի երաժիշտ Պատվական Առաքելյանը կամ ինչպես բոլորս նրան գիտենք՝ DJ KAN-ը:
VNews-ը ձեզ է ներկայացնում երաժշտի մասին այս փոքրիկ նյութը:

Պատվական Առաքելյան կամ DJ KAN

Պատվական Առաքելյանը կամ ինչպես բոլորը նրան գիտեն՝ DJ Kan-ը, ծնվել է 1992 թ. հուլիսի 10-ին Հայաստանում: Նա ընտանիքի երկու երեխաներից մեկն է. Պատվականն ունի մեկ քույր: Երեխայի ծնունդից մի քանի տարի անց Առաքելյանների ընտանիքը տեղափոխվում է ապրելու Ռուսաստան՝ Կրասնոդարի շրջան: Թեպետ փոքրիկ Պատվականի ծնողները պրոֆեսիոնալ երաժիշտներ չեն, սակայն միշտ սերտորեն կապված են եղել երաժշտության հետ: Մայրը ցանկանում էր, որ որդին լրջորեն զբաղվի երաժշտությամբ, այդ իսկ պատճառով դպրոցական դասերին զուգահեռ նա զբաղվել է նաև դաշնամուրով և վոկալով:
9-րդ դասարանն ավարտելուց հետո, տղան ընդունվել է քոլեջ, սակայն ընդհամենը մի քանի ամիս անց վատ պահվածքի և չափից շատ ըմբոստանալու պատճառով դուրս է մնացել:

kan - Ո՞վ է DJ KAN-ը

Կրտսեր Առաքելյանը չի ընկճվել, և ծանրութեթև է արել իր ներուժը: Ապագա երաժիշտը ձգտում էր անկախության. 16 տարեկանում տղան բնակարան է վարձել, և լքել հայրական տունը: Ավելի ուշ՝ 18 տարեկանում, տեղափոխվել է մայրաքաղաք, քանի որ վստահ էր, որ մայրքաղաքը « կօգնի» իրեն կյանքի կոչել միակ երազանքը…

Առաջին լուրջ քայլերը

Պատվականը սկսում է լրջորեն զբաղվել երաժշտությամբ՝ հանրությանը ներկայացնելով իր ստեղծագործությունները: Երիտասարդը սկսում է երգեր գրել, ելույթ ունենալ ակումբներում, սակայն նա քաջ գիտակցում էր, որ կերպարի ամբողջական լինելու համար նրան պակասում է բեմական անունը. նա իրեն «DMC SWAG» է անվանում: Արդեն շատ շուտով նրան նկատում է «Vklybe.TV» կազմակերպությունը, որը զբաղվում էր միջոցառումների կազմակերպմամբ: Տաղանդաշատ տղան համագործակցության առաջարկ է ստանում և համաձայնվում: Պատվականը ջանք չէր խնայում, որ արդարացնի կազմակերպության սպասելիքները, քանի որ վերջիններս խոշոր գումարների ներդրումներ էին արել տղայի վրա: Առաջին քայլն արված էր. մարդիկ լսում են նրա անունը, սակայն ամենահետաքրքիրը դեռ առջևում էր…

13 17 - Ո՞վ է DJ KAN-ը

Բարև “Black star”, ես քեզ սպասում էի…

Իրականում Պատվականը չէր էլ կարող պատկերացնել, որ մի օր կդառնա ռուսական ամենապահանջված լեյբլի ՝ «Black star»-ի անդամներից մեկը, սակայն արի ու տես, որ երազանքները կատարվելու հատկություն ունեն:
Միջոցառումներից մեկի ժամանակ Պատվականին նկատում են և հրավիրում «Black star»-ի հետ համագործակցության:

 

Իմ բախտը բերեց, և ես ճիշտ պահին ճիշտ վայրում հայտնվեցի:
Պատվականը իր և “Black star”-ի համագործակցության մասին

2014 թ. Պատվականը «Black star»-ի հետ պայմանագիր է կնքում, որով նա պարտավորվում էր 7 տարի աշխատել երաժիշտների հետ: Հեշտությամբ ընկերանալով լեբլի անդամների հետ՝ Պատվականը անունը փոխում է՝ դառնալով DJ KAN: Նոր անվան ծագումը պարզից էլ պարզ է. KAN-ը երաժշտի անվան վերջին երեք տառերն են (ՊատվաԿԱՆ):
Առաջինը լույս է տեսնում «Fantasy» թրեքը:

dj - Ո՞վ է DJ KAN-ը

Հենց նույն տարվա ընթացքում էլ խմբի անդամներից մեկի՝ Natan-ի հետ համատեղ ձայնագրում է «Часть меня» երգը:

Ավելի ուշ՝ 2015 թ., թողարկվում են «Fall in love» և «Ну Че За Дела» , իսկ 2016 թ.՝ “Стерва” և “Танцуй со мной” երգերը:
2016 թ. DJ KAN մենակատարի իր կարիերան, մի որոշ ժամանակով դադարեցնելով “Black star”-ի իր ընկերների հետ համագործակցությունը: Հենց այդ տարի էլ «ծնվում են» «SEX», «Раздета», «Ангел»  և «Ты Моя Нирвана» թրեքերը:

Երաժիշտը համոզված է, որ քրտնաջան աշխատանքի և անդադար կատարելագործվելու օգնությամբ կարող է հասնել մեծ բարձրունքների:
Մեզ մնում է միայն նրան հաջողություն մաղթել և հետևել վերջինիս կարիերայի հետագա զարգացումներին:

Բաց չթողնեք հունիսի 14-ին կայանալիք «Դուխով համերգը»: