Ո՞վ է միզող տղան - VNews

Ո՞վ է միզող տղան

 

Բրյուսելն ասոցացվում է երեք բանի հետ՝ գարեջուր, շոկոլադ և «Միզող տղան»:

«Միզող տղան» փոքրիկ մի քանդակ է, որը ներառված է աշխարհի տասը ամենահայտնի արձանների շարքում:

Ով է այս տղան, որին այսքան ինտիմ պահին անմահացրել է քանդակագործը:

 

 

Որոշ աղբյուրներ պատմում են, որ արձանը  կանգնեցվել էր ի հիշատակ Գրիմբերգենի ճակատամարտի իրադարձությունների, երբ Գոտֆրիդ 3-րդ թագավորի որդու օրորորցը կախվել էր գյուղի վրա, որպեսզի ապագա թագավորի տեսքը ոգեշնչեր քաղաքացիներին, իսկ երեխան այնտեղից միզում էր ծառի տակ կռվող զինվորների վրա։ Մեկ այլ ավանդույթի համաձայն արձանը ի սկզբանե կոչված էր քաղաքացիներին հիշեցնել այն տղայի մասին, որը միզելով հանգեցրել է քաղաքային պատերի տակ թշնամու կողմից հրահրած հրդեհը:

 

 

Արձանի ստեղծման ճշգրիտ տարեթիվը և հանգամանքները հայտնի չեն։ Որոշ տեղեկությունների համաձայն արձանն արդեն իսկ գոյություն ուներ XV դարում, հավանաբար 1388 թվականից։

Իր այժմյան տեսքը արձանը ստացել է 1619 թվականին՝ Ժերոմ Դյուկենուա արքունական քանդակագործի շնորհիվ։

Տարիների ընթացքում արձանի շուրջ ձևավորվել են մի քանի հետաքրքիր ավանդույթներ, օրինակ տոնական օրերին ջրի շիթը փոխարինել գինով կամ գարեջրով։

 

 

Ժամանակ առ ժամանակ արձանին կոստյում են հագցնում։ Միզող տղային առաջին անգամ կոստյում է ուղարկել   բավարացի Մաքսիմիլիան-Էմմանուիլ կուրֆյուրստը՝ 1698 թվականին և այդ օրվանից դա ավանդույթ է դարձել։ Դա մեծ պատիվ է, որին արժանանում են քաղաքի պատվավոր հյուրերը։ Յուրաքանչյուր ամիս շատրվանի կողքին փակցվում է կոստյումների ցանկը, որի համաձայն տղան փոխում է իր զգեստները ողջ ամսվա ընթացքում։

 

 

«Զգեստապահարանը» կազմված է մի քանի հարյուր տարբեր հագուստներից։ Կոստյումները փոխվում են ըստ ցուցակի, որը կազմում է «Միզող տղայի բարեկամներ » հասարակական կազմակերպությունը: Կոստյումի փոխման արարողությունների ժամանակ սովորաբար նվագում է փողային  նվագախումբը:

 

 

Շատրվանից ոչ հեռու՝ քաղաքի կենտրոնական հրապարակի վրա Grote Maarkt՝ Թագավորական թանգարանում գտնվում է կոստյումների ցուցադրությունը, որտեղ ներկայացված են ավելի քան 800 զգեստ։

 

 

Հազարավոր զբոսաշրջիկներ ամեն օր լուսանկարելով «Միզող տղային», տեղյակ չեն, որ դա բնօրինակ արփանը չէ, այլ կրկնօրինակը: Բնօրինակը պահվում է թանգարանում: Պատճառը՝ 1695 թվականից ի վեր բազմիցս իրականացված արձանի գողության դեպքերն են:

 

 

Փորձելով պահել «հրաշք-շատրվանի» փառքը, բրյուսելցիները քաղաքում տեղադրել են նաև «Միզող աղջկա» քանդակը: