Ո՞վ է Ռոբերտ Քարդաշյանը... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ո՞վ է Ռոբերտ Քարդաշյանը…

Շատերն են ճանաչում Քիմ Քարդաշյանին, նույնիսկ իրենց բանջար-բոստանից գլուխ չբարձրացնող տատիկները, բայց քչերը գիտեն նրա հորը՝ Ռոբերտ Քարդաշյանին:

Որտեղի՞ց է Քարդաշյան ընտանիքը արմատներով:

Ե՞րբ են տեղափոխվել ԱՄՆ:

Ի՞նչ բիզնես են հիմնել այնտեղ:

Եվ թերևս ամենահետաքրքիր հարցը՝ ինչո՞ւ է Ռոբերտ Քարդաշյան անունը արծարծվում  ԱՄՆ-ի  ամենաաղմկահարույց դատավարության   հետ.  այն է՝  հայտնի ֆուտբոլիստ և Քարդաշյանի մտերիմ ընկեր Օ Ջեյ Սիմփսոնի (O. J. Simpson) սպանության մեջ մեղադրանքը:

Բայց վերդառանանք մեր ոչխարներին ու սկսենց սկզբից:

Հայկական արմատներով ամերիկացի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանը ծնվել է 1944 թվականի փետրվարի 22-ին Լոս-Անջելեսում` հաջողակ գործարարների ընտանիքում: Քարդաշյանի նախահայրերը  եղել են Կարսից: 1913 թվականին նրանք փրկվել են ցեղասպանությունից՝ փախնելով Կարսից  Գերմանիա, այնտեղից էլ հետագայում  արտագաղթել են ԱՄՆ, որտեղ  հիմնել են մսապահածոների իրենց բիզնեսն, ինչով և հետագայում զբաղվել են նաև Ռոբերտ Քարդաշյանի ծնողները՝ Արթուր և Հայկուշ՝ ԱՄՆ-ում արդեն իսկ Հելեն Քարդաշյանները:

Ընտանեկան բիզնեսը Ռոբերտին չի գրավում, և երբ գալիս է մասնագիտություն ընտրելու ժամանակը, նա ընտրում է իրավաբանությունը:

1966 թվականին Քարդաշյանն ավարտում է Հարավային Կալիֆորնիայի ավագ դպրոցը: Իսկ երկու տարի անց  Սան Դիեգոյի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում ստանում է իրավաբանության դոկտորի կոչում: Աշխատելով մոտ 10 տարի որպես փաստաբան՝ մի օր նա հրաժարվում է մասնագիտությունից և ծնողների նման զբաղվում է բիզնեսով՝ 1973 թվականին հիմնելով «Radio & Records» առևտրային հրատարակութունը և երկար ժամանակ՝ 20 տարի չի հայտնվում դատական նիստերի դահլիճներում:

Մասնագիտությանը վերադառնում է 1995 թվականին, երբ ընկերոջը՝ հայտնի դերասան և ֆուտբոլիստ Օ Ջեյ Սիմփսոնին մեղադրում են սպանության մեջ:

Այսպիսով,  հանուն վաղեմի ընկերոջ,  Ռոբերտ Քարդաշյանը վերականգնում է  փաստաբանի իր լիցենզիան, որպեսզի ներկայացնի ընկերոջ շահերը դատարանում:

Ինչպես հայտնի է, Սիմփսոնը սպանելով նախկին կնոջն ու նրա սիրեկանին, կարողացել է խուսափել պատժից՝ հմուտ փաստաբանական թիմի ջանքերի շնորհիվ:

Դատավարությունում  քննարկվում էր շատ կարևոր նրբություն: Բանն այն է, որ կնոջ սպանությունից  հետո Օ Ջեյ Սիմփսոնը, խուսափելով ոստիկաններից, ապաստան է գտնում  Քարդաշյանների ընտանիքում, իսկ Ռոբերտ Քարդաշյանին էլ նկատում են Սիմփսոնի պայուսակը ձեռքին, երբ վերջինիս Չիկագոյից հյուրընկալել էր իր տանը՝ սպանությունից անմիջապես հետո:

Այս փաստերը  դատախազի համար առիթ են հանդիսանում մեղադրել Ռոբերտ Քարդաշյանին՝ որպես  սպանության հանցակից՝ պարզաբանելով, որ պայուսակի մեջ կարող էին լինել կարևոր ապացույցներ՝ հագուստ կամ սպանության ժամանակ օգտագործված զենք:  Բայց մեղադրյալ կողմին  չի հաջողվում հավաքել բավարար փաստեր,  և արդյունքում՝  1995 թվականին Օ Ջեյ Սիմփսոնին արդարացնում են: Ճիշտ է՝ ավելի ուշ նա բանտարկվում է, սակայն այս անգամ բոլորովին այլ գործով  և 33 տարի անցկացնում է բանտում ՝ զինված հարձակում և առևանգում մեղադրանքով:

Դատավարությունից որոշ ժամանակ անց Քարդաշյանը խոստովանում է,  որ կասկածում է ընկերոջ և իր պաշտպանյալի անմեղությանը: Այս հայտարարությունը փոքր-ինչ վնասում է նրանց հարաբերություններին, բայց հետո ընկերները նորից մտերմանում են, իսկ Ռոբերտ Քարդաշյանի մահից հետո, Օ Ջեյ Սիմփսոնը խոստովանում է.՝ « Բոբը միշտ իմ կողքին է եղել , երբ ես ամենաշատն եմ դրա կարիքն ունեցել»:

Քարդաշանն ամուսնացել է 1978 թվականին ամերիկուհի Քրիս Ջենների հետ: Նրանք  ունեցել են չորս երեխա՝ Քորթնին, Քիմը, Քլոեն և Ռոբը: 1990 թվականին զույգն ամուսնալուծվում է, իսկ Ռոբերտ Քարդաշյանն ամուսնանում է երկրորդ անգամ:

Իր ընտանիքին այս հայտնի գործով  ամբողջ ԱՄՆ-ով հայտնի դարձրած փաստաբան Ռոբերտ Քարդաշյանը  մահանում է 2003 թվականին՝ 59 տարեկանում՝ կերակրափողի քաղցկեղից:


Հայտնի մարդիկ, որոնք այլ մասնագիտություններ ունեն

Պատկերացնենք հայտնի մարդկանց «ծեր» ֆիլտրով

Քիմ Քարդաշյանը Ճապոնիայի հետ խնդիրներ ունի

Քիմ Քարդաշյանը կրկին Սպիտակ տան հյուրն է

Քիմ Քարդաշյանը հրապարակել է նորածնի նոր լուսանկարը

Աստղեր, որոնք այլ աստղերի երկրպագուներն են

Քայլի Ջեների վարդագույն խնջույքը՝ մաշկի խնամքի պարագաների թողարկման առթիվ

Թողարկվել են Քիմ Քարդաշյանի նոր լուսանկարները՝ արված իր բրենդի համար

Քլոյի Քարդաշյանի դստեր ծննդյան օրը ֆեստիվալի էր նման

Քիմ Քարդաշյանը խոսել է հայկական խոհանոցի մասին

Քիմ Քարդաշյանը պատրաստվում է իրավաբան դառնալ

Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը VOGUE-ի համար

Քիմ Քարդաշյանը հայկական անուններ է փնտրում չորրորդ երեխայի համար

Քիմ Քարդաշյանը վճարել է նախկին բանտարկյալի 5 տարվա տան վարձը

Քլոյի Քարդաշյանի սիրելին դավաճանել է նրան Քայլի Ջեների մտերիմ ընկերուհու հետ

Ի՞նչ բնակարաններում են ապրում հայտնիները. Քայլի Ջեներ