Ո՞վ է Եվրատեսիլ 2018-ի հաղթող Նետտան - VNews

Ո՞վ է Եվրատեսիլ 2018-ի հաղթող Նետտան

11 5 - Ո՞վ է Եվրատեսիլ 2018-ի հաղթող Նետտան

Եվրատեսիլ երգի մրցույթում այս տարի հաղթեց Իսրայելը ներկայացնող Նետտան: Նա կատարում էր Toy անունը կրող երգը, որը ոգեշնչված է կանանց ուժն ու համախմբվածությունը պրոպագանդող #MeToo շարժումից: Նետտան առաջին մասնակիցն էր Եվրատեսիլի ողջ պատմության մեջ, որը ելույթ ունցավ ձայնային լուփեր կոչվող մինի սարքավորումով: Այնուամենայնիվ, ո՞վ է Նետտան:

1. Նետտան ծնվել է 1993թ.-ի հունվարի 22-ին Իսրայելում:

2. Երբ դեռ 3 ամսական էր, նրա ընտանիքը տողափոխվել է Նիգերիա, որտեղ երգչուհին ապրել է մոտ 4 տարի, ապա տեղափոխվել Իսրայել:

3. Նախքան պրոֆեսիոնալ կերպով երաժշտությամբ զբաղվելը, Նետտան տարբեր վայրերում է աշխատել: Նա եղել է մատուցողուհի, մանկապարտեզի դաստիարակ, տարբեր մանկական կենտրոնների աշխատակցուհի: Նա իր հարցազրույցներում բազմիցս նշել է, որ սիրում է երեխաների հետ ժամանակ անցկացնել ու հավատում է, որ նրանք են մեր ապագան:

netta barzilai - Ո՞վ է Եվրատեսիլ 2018-ի հաղթող Նետտան

4. 2016թ.-ին Նետտան հիմնադրել է  «The Experiment» կոչվող անսամբլը, որը մոտ երկու տարի շրջել է Իսրայելի տարբեր քաղաքներով ու ելույթ ունեցել շատ բեմերում: Նետտան խմբի վոկալիստն էր, մինչդեռ մյուս երեք անդամները երաժշտական գործիքներ էին նվագում:

5. Նա այս տարի մասնակցել է «Իսրայելի սկսնակ աստղ» հաղորդմանը, որի շնորհիվ էլ որոշվել է, որ նա պետք է Իսրայելը ներկայացի Եվրատեսիլ 2018-ում: Երգչուհին տպավորություն է թողել ժյուրիի անդամների վրա ու հենց հաղորդման սկզբից դարձել ֆավորիտ: Ի դեպ, նա իգական սեռի առաջին մասնակիցն է, որ հաղթել է այս հաղորդման ժամանակ: 

6. «Իսրայելի սկսնակ աստղ» հաղորդման շրջանակներում Նետտան կատարել է Քրիստինա Ագիլերայի «Beautiful», Spice Girls-ի «Wannabe» և Aqua-ի «Barbie Gir», Քեշայի «Tik Tok» և և PSY-ի «Gangnam Style» երգերը:

7. Նետտայի «Toy» երգի տեսահոլովակը Եվրատեսիլի YouTube-յան ալիքում հավաքել է 39մլն-ից ավելի դիտում: Այս հոլովակը Եվրատեսիլի կայքում երբևէ եղած հոլովակներից ամենաշատ հավանությունն ունի՝ կես միլիոն:

8. Իր հարցազրույցներից մեկում Նետտան խոսել է երգում հնչող հավի կչկչոցների մասին՝ ասելով. «Ծիծաղելի է, թե ինչպես են մարդիկ տարվել դրանով: Իրականում այդ ձայնարկումները երկու իմաստ ունեն: Դրանք նմանակում են այն ձայնը, որ բնորոշ է վախկոտ մարդուն: Բացի դրանից «Բաքա»-ն ճապոներեն նշանակում է «հիմար»: Ընդհանուր առումով երգը կարևոր հաղորդագրություն ունի. այն խորհրդանշում է կանանց ուժը»: 

9. Սա Նետտայի առաջին սինգլն է երբևէ, բայց նա խոստանում է, որ կշարունակի երաժշտությամբ ավելի լրջորեն զբաղվել:

10. Նետտան ունի նաև ինստագրամյան պաշտոնական էջ, որին կարող եք հետևել այստեղ:

27893509 142547206438869 8946273086357897216 n - Ո՞վ է Եվրատեսիլ 2018-ի հաղթող Նետտան


Երգչուհի Մանիժան իր հասցեին սպառնալիքներ է ստանում

Մանիժան կներկայացնի Ռուսաստանը՝ «Եվրատեսիլ 2021»-ին…

«Եվրատեսիլ 2021»-ը կանցկացվի որոշ սահմանափակումներով

«Եվրատեսիլ». այն, ինչ չգիտեք մրցույթի մասին

Netflix-ը «Եվրատեսիլ» մրցույթի մասին կատակերգական ֆիլմ է նկարահանում

Դունկան Լոուրենսի «Arcade»-ը հայերեն թարգմանությամբ

Ո՞վ կհաղթի Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում. Կանխատեսումներ

Եվրատեսիլ 2019 եզրափակչի երգերի փլեյլիսթը

Սրբուկի «Walking Out»-ը հայերեն թարգմանությամբ

Եվրատեսիլ 2019-ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրներն ու մանրամասները

Մադոննան ելույթ կունենա Եվրատեսիլ 2019-ում

Հրապարակվել է Եվրատեսիլ 2019-ի կարգախոսն ու տարբերանշանը

Իվետա Մուկուչյանը խոսել է Սրբուկի՝ Եվրատեսիլին մասնակցելու մասին

Ես Գոհար Գասպարյանն եմ…

«Եվրատեսիլ 2019»-ը կարող է տեղափոխվել Ավստրիա. Իսրայելը քաղաքականացնում է մրցույթը

Նետտայի «Toy»-ը հայերեն թարգմանությամբ