Ո՞վ է «Այն» ֆիլմի ծաղրածու Բիլ Սքարսգարդը. 10 փաստ դերասանի մասին - VNews

Ո՞վ է «Այն» ֆիլմի ծաղրածու Բիլ Սքարսգարդը. 10 փաստ դերասանի մասին

Բիլ Սքարսգարդ… այս անունը միայն վերջերս է հայտնի դարձել աշխարհի բոլոր ծայրերում գտնվող ֆիլմասեր հասարակության անդամներից շատերին: Պատճառը 2017թ.-ի սեպտեմբերին կինոթատրոնները սարսափի մատնած նոր ֆիլմն է՝ «Այն»-ը: Սթիվեն Քինգի համանուն նովելի հիման վրա նկարահանված այս ֆիլմում Բիլ Սքարսգարդը մարմնավորում է փոքր քաղաքի փոքր բնակիչներին մահու չափ վախեցնող ծաղրածուին՝ Փենիուայսին: Կինոսերների մոտ հարց է ծագում, թե ո՞վ է իրականում այդ կերպարը հրաշալի ներկայացնող դերասանը: VNews-ը փորձել է պարզել դա:

1. Բիլ Իսթվան Գանթեր Սքարսգարդը ծնվել է 1990թ.-ի օգոստոսի 9-ին:

2. Նա ծնվել է դերասանների ընտանիքում: Ընտանիքի ամենահայտնի դերասանն է նրա եղբայրը՝ Ալեքսանդր Սքարսգարդը, որը խաղացել է HBO հեռուստաընկերության «Մեծ փոքր ստեր» և «Իրական արյուն» սերիալներում:

3. 2012թ.-ին նա հայտնվել է «Աննա Կարենինա» ֆիլմում, որից հետո  Netflix-ի «Հեմլոք Գրով» սարսափ սերիալում մարմնավորել է Ռոման Գոդֆրեյին: Սերիալն ունի 3 եթերաշրջան, այն սկսել է 2013թ.-ին ու ավարտվել 2015-ին: 

4. Նա սիրում է նկարահանվել սարսափ ֆիլմերում, բայց չի սիում ՆԱՅԵԼ սարսափ ֆիլմեր:

5. «Այն» ֆիլմի նկարահանումների ժամանակ նա անհանգստանում էր, որ իսկապես կվախեցնի ֆիլմում նկարահանվող երեխաներին:

6.  Instagram-ում հաճախ կարեղ եք գտնել նրա հետաքրքիր լուսանկարներից: Դրանից մեկն է «ընտանեկան լուսանկար» հիշեցնող այս գեղեցիկ ֆոտոն «Այն» ֆիլմի դերասանական կազմի հետ:

7. Հետաքրքրվա՞ծ եք նրանով ու նրա ինստագրամյան հրապարակումներով, բայց չգիտեք` նրա էջն ինչպես գտնե՞լ: Պետք է տխրեցնենք ձեզ, դերասանը ոչ ինստագրամյան էջ ունի, ոչ էլ թվիթերյան: Բայց կարող եք հետևել այս էջին, որը պատկանում է նրա երկրպագուներին ու բավական ակտիվ է:

8. Բիլը կարողանում է կիթառ նվագել:

9. Նա նաև ծխում է:

10. Արդեն ուզո՞ւմ եք տեսնել նրա հերթական պրոեկտը: Դա կարող եք անել շուտով: Բիլ Սքարսգարդը «Կայսր» ֆիլմում մարմնավորելու է Իսպանիայի Ֆիլիպ 2-րդ թագավորին: Ֆիլմի մանրամասները դեռևս հայտնի չեն: 


Սթիվեն Քինգ․ Փայլատակում [հատված վեպից]

Ի՞նչ դիտել սեպտեմբերին հայաստանյան կինոթատրոններում

Բոլոր ժամանակների ամենաեկամտաբեր սարսափ ֆիլմերը

Սթիվեն Քինգի հերթական նովելն էկրանավորվում է

Հայտնի ֆիլմերի կադրից դուրս (լուսանկարներ)

Ինչո՞ւ էր Սթիվեն Քինգն ատում Սթենլի Կուբրիկի՝ «The Shining»-ի էկրանավորումը

Հայտնի մարդկանց մտքերը, որ ստիպում են մտածել

Սթիվեն Քինգը խոսել է «Գահերր խաղի» վերջին եթերաշրջանի օգտին

Այն, ինչ պետք է իմանալ Քիթ Հարինգթոնի, նույն ինքը՝ Ջոն Սնոուի մասին

Եթե հայտնի գրքերն անկեղծ վերնագրեր ունենային

Քրիս Էվանսը, Ռոբերտ Փեթինսոնն ու այլ հայտնի դերասաններ՝ Netflix-ի նոր ֆիլմում

10 գիրք, որ 2019-ին կդառնա ֆիլմ

5 ֆիլմ-5 գիրք. Ալեն Սիմոնյան

4 հայտնի գիրք՝ հրատարակված 2018թ.-ի աշնանը

Այն, ինչ գուցե չգիտեք “Breaking Bad” սերիալի մասին

Ի՞նչ կարդալ հոկտեմբերին. խորհուրդ է տալիս VNews-ը