fbpx

Ով է Էնթոնի Բուրդեյնը. 10 փաստ

Մայիսի 8-ին Ֆրանսիայի հյուրանոցներից մեկում 61 տարեկան հասակում կախվել է հայտնի խոհարար, CNN-ի հաղորդավար Էնթոնի Բուրդեյնը:

2017-ին նա Սերժ Թանկյանի հետ եկել էր Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ` «Էնթոնի Բուրդեյն. անծանոթ տեղանքներ» հաղորդման հայաստանյան թողարկման համար: Ադրբեջանը ԼՂ այցելելու համար սև ցուցակ էր ընդգրկել նրան՝ արգելելով խոհարարի մուտքն իր տարածք: Նրա մասին ավելին կարող եք իմանալ հենց հիմա:

1. Նա թողել է քոլեջը երկու տարի սովորելուց հետո, բայց որոշ ժամանակ անց ընդունվել է Ամերիկայի խոհարարական դպրոց:

2. Բուրդեյնը հեղինակել է 11 և համահեղինակել 2 գիրք:Դրանցից մի քանիսը դարձել են բեսթսելլերներ:

3. Իր առաջին գրքում խոհարարն ազատ խոսում է իր՝ թմրանյութերից կախվածության մասին: Իր խոսքով նա կարողացել էր հաղթահարել կյանքի այդ փուլը:

4. Խոհարարն ամուսնացած է եղել 2 անգամ և ունի 1 դուստր (երկրորդ կնոջից) : Առաջին անգամ նա ամուսնացել է իր դպրոցական ընկերուհու հետ, որի հետ ապրել է 20 տարի:

5. 2017թ-ից նա հանդիպում էր դերասանուհի և ռեժիսոր Էյժա Արգենտոյի հետ:

6. Նա ասում էր, որ ոչ մի կրոն չի դավանում:

7. 2013-2016թթ. Բուրդեյնն արժանացել է Emmy մրցանակաբաշխության «Լավագույն տեղեկատվական հաղորդում» մրցանակին: Այս պատվին նա արժանացել է իր «Էնթոնի Բուրդեյն. անծանոթ տեղանքներ» հաղորդման շնորհիվ:

8. Նա չէր սիրում ու չէր ուտում ինքնաթիռում տրվող սնունդը:

9. Իր դաջվածքների և եթերում բազմաթիվ հայհոյանքներ օգտագործելու համար նրան կնքել էին «bad-boy» խոհարար մականունով:

10. Մինչև իր կյանքի վերջ Էնթոնի Բուրդեյնը CNN  հեռուստաընկերությամբ վարում էր  «Էնթոնի Բուրդեյն. անծանոթ տեղանքներ» հաղորդումը: