Ո՞վ կհաղթի Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում. Կանխատեսումներ - VNews

Ո՞վ կհաղթի Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում. Կանխատեսումներ

8db3fb51 d829 44ad aebd cf279af9b2c1 - Ո՞վ կհաղթի Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում. Կանխատեսումներ

Մայիսի 14-ին և 16-ին Իսրայելի Թել Ավիվ քաղաքում տեղի ունեցան Եվարտեսիլ 2019թ.-ի երկու կիսաեզրափակիչ փուլերը, որի արդյունքում մրցույթին մասնակցող 41 երկրներից եզրափակիչ փուլ անցան 26-ը:

Այս տարի Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնող Սրբուկն իր «Walking Out» երգով չանցավ հաջորդ փուլ, բայց ահա այն 26 երկները որոնք մայիսի 18-ին ելույթ կունենան վերջին փուլում՝ պայքարելով հաղթանակի ու Եվրատեսիլ 2020-ն իրենց երկիր տանելու համար:

Եվրատեսիլ 2019 առաջին կիսաեզրափակչից եզրափակիչ փուլ են անցել հետևյալ 10 երկրները՝ Ավստրալիա, Բելառուս, Կիպրոս, Չեխիա, Էստոնիա, Հունաստան, Իսլանդիա, Սան Մարինո, Սերբիա և Սլովենիա:

Իսկ երկրորդ կիսաեզրափակչից՝ Մակեդոնիա, Նիդերլանդներ, Ալբանիա, Շվեդիա, Ռուսաստան, Ադրբեջան, Դանիա, Նորվեգիա, Շվեյցարիա, Մալթա: 

Այս տարի, ինչպես միշտ, կիսաեզրափակչի մրցակցությունից դուրս էին լավագույն հնգյակի երկրները՝ Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, և հյուրընկալող երկիրը՝ Իսրայելը: Այս երկրների ներկայացուցիչների մրցակցային ելույթները միանգամից տեղի կունենան վերջին եզրափակիչ փուլում:

Ներկա պահին YouTube-ում ամենաշատ դիտումներն ունեն եզրափակիչ փուլ հասած հետևյալ 5 երգերը/երկրները՝

1. Մալթա՝ Միշելա -«Chameleon» | 8.8մլն+

2. Նիդերլանդներ` Դյունքան Լոուրենս – «Arcade» | Նիդեռլանդներ 8.6մլն+

3. Իտալիա` Մահմուդ – «Soldi» | 4մլն+

4. Շվեյցարիա` Լյուկա Հաննի  – «She Got Me» | 3.8մլն+

5. Ռուսաստան՝ Սերգեյ Լազարև – «Scream» | 3.2մլն+

Բուքմեյքերների կարծիքով Եվրատեսիլ 2019-ի հաղթող կճանաչվի Նիդերլանդների ներկայացուցիչ Դյունքան Լոուրենսն իր «Arcade» երգով: Նրա հաղթանակի հավանականությունը 44% է գնահատվում: Նիդերլանդներին հաղթանակի 12% հավանականությամբ հետևում է Ավստրալիան, այնուհետև 7%-ով՝ Շվեդիան: 

VivaroBet-ը նույնպես փորձել է կանխատեսել Եվրոպայի ամենասպասված այս մրցույթի հաղթողին: Խաղադրույքներ են սահմանված նաև լավագույն քառյակում և տասնյակում ընդգրկվող երկրների, ինչպես նաև տարածաշրջանային հաղթողների և այլ կատեգորիաների համար:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հիշեցնենք՝ Եվրատեսիլ 2019 երգի մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 18-ին: Մրցույթի հատուկ հյուրն է լինելու Մադոնանն, որն առաջին անգամ ամերիկացի դիջեյ Quavo-ի հետ ուղիղ եթերում կկատարի իր նոր երգը՝ «Future»-ը, ինչպես նաև 1989թ.-ի իր հիթը՝ «Like A Prayer»-ը:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Կարդացեք նաև՝

TOP 5. Եվրատեսիլ 2019-ի ամենաշատ դիտում ունեցող երգերը

Եվրատեսիլ 2019 եզրափակչի երգերի փլեյլիսթը

Սրբուկը չի հաղթահարել Եվրատեսիլ 2019-ի կիսաեզրափակիչը

Սրբուկի «Walking Out»-ը հայերեն թարգմանությամբ


Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում այսօր Հայաստանում. հարցազրույց Օվսաննա Շեկոյանի հետ

Եվս երկու պատմամշակութային արգելոց Հայաստանում

Երգչուհի Մանիժան իր հասցեին սպառնալիքներ է ստանում

Մանիժան կներկայացնի Ռուսաստանը՝ «Եվրատեսիլ 2021»-ին…

«Եվրատեսիլ 2021»-ը կանցկացվի որոշ սահմանափակումներով

Հայաստանը ներկայացնող աշխատանքները հայտնվել են Ժամանակակից ճարտարապետության համար ԵՄ մրցանակի հավակնորդների թվում

Ինչպես էին հայերը ղեկավարում Բյուզանդիան, ազդում Կիևի վրա և ինչու նրանք տեղափոխվեցին սլավոնական երկրներ

Արենի 1. աշխարհի ամենահին կոշիկը

Հայաստանի ազգային օրհներգի մասին

Մասոնությունը Հայաստանում. օթյակներն ու մարդիկ

Նախիջևան. [ավանդազրույց, պատմական ակնարկ]

Ադրբեջանի գերբի հայազգի հեղինակը

«Մեզ ոչինչ չի հաղթի». նոր տեսահոլովակի ողջ հասույթը կուղղվի հիմնադրամին

Հայերը Իրանում

Օտարները հայերի մասին ասում են…

Հայաստանի տեղը քարտեզի վրա