Ովքե՞ր են «La casa de papel»-ի դերասանները... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ովքե՞ր են «La casa de papel»-ի դերասանները…

Այո’, մենք բոլորս սիրեցինք «La casa de papel»-ը, լարված հետևեցինք բոլոր էպիզոդներին ու անգամ հասցրեցինք մտերմանալ հերոսների հետ։ Իսկ ովքե՞ր ենք նրանք՝ «Թղթե տան բնակիչները» ։ Մենք առանձնացրել ենք մի քանի հետաքրքիր փաստ իսպանական սերիալի դերասանների մասին։

Ալվարո Մորտե

Պրոֆեսոր

Ալվարոն սկսել է նկարահանվել 2000-ական թվականներից։ Ավելի ուշ հայտնի է դարձել թատերական շրջանակներում.  2012 թվականին հիմնադրել է մի թատերախումբ, որը կոչվել է «300 Pstolas»։ Ծրագրի  շրջանակներում բեմադրել է մի քանի հայտնի ներկայացումներ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի, Լոպե դե Վեգայի և այլ իսպանացի դասականների ստեղծագործությունների հիման վրա։

Ուրսուլա Կորբերո

Տոկիո

6 տարեկանում նա արդեն գիտեր, որ ցանկանում է դառնալ դերասանուհի, առաջին հեռուստատեսային փորձը եղել է գովազդային հոլովակի շրջանակներում։ Ուրսուլան խոստովանել է, որ ֆեմինիստ է։ Հետաքրքիր է դերասանուհու անձնական կյանքը. 2008 թվականից ի վեր երկու տարի հանդիպել է դերասան Իսրայել Ռոդրիգեսի հետ։ 2011 թվականին հինգ ամիս հանդիպել է թենիսիստ Ֆելիսիանո Լոպեսի հետ։ 2013-2016 թվականներին հանդիպել է դերասան Անդրես Վելենկոսոյի հետ։ 2016 թվականից հանդիպում է դերասան Չինո Դարինի հետ, վերջինիս հետ ծանոթացել է «Դեսպանություն» հեռուստասերիալի նկարահանումներին։

Պեդրո Ալոնսո

Բեռլին

Կարելի է վստահաբար ասել, որ Պեդրոյի կերտած կերպարը հայ լսարանի ամենասիրելիներից մեկն է, սակայն Պեդրոն հայտնի է ոչ միայն «La casa de papel»-ում իր դերակատարմամբ, այլև «Գրանդ հոթել» հեռուստասերիալում կերտած Դիեգո Մուրկիա / Ադրիան Վերա Սելանտեի դերով։ Ալսոնոն նաև խաղում է Կատալոնիայի առաջատար թատրոններում և զբաղվում է մանկավարժությամբ։

Իցիար Իտունյո

Լիսաբոն

Իտունյոյի կարիերան սկսել է 1997 թվականին՝ «Հաջողություն Օլենցերո, հաջողություն» ֆիլմում նկարահանվելով։Սակայն Իցիարի տաղանդը դրսևորվում է ոչ միայն դերասանության մեջ, նա նաև երգչուհի է և հանդես է գալիս երեք խմբերում՝ «Dangiliske», «EZ3» և «INGOT»։ Ի դեպ, հարկ է նշել, որ կորոնավիրուսը չի շրջանցել նաև Իցիարին, մարտի 19-ին վերջինս անցել է COVID-19-ի թեստ և այն եղել է դրական։

Խայմե Լորենտե

Դենվեր

Խայմեն հայտնի նաև «Նեթֆլիքս» հեռուստաալիքի թողարկած «Էլիտա» հեռուստասերիալում Ֆերնանդո «Նանո» Գարսիա Դոմինգուեսի դերով։ Լորենտեն ծնվել և մեծացել է Իսպանիայի Մուրսիա քաղաքում, որը գտնվում է Իսպանիայի հարավ արևելքում: Հայտնի է, որ 2018 թվականից Լորենտեն  հանդիպում է դերասանուհի  Մարիա Փեդրազայի հետ։

Ալբա Ֆլորես

Նայրոբի

Ալբան հայտնի արվեստագետների ընտանիքից է. նա երաժիշտ Անտոնիո Ֆլորեսի դուստրն է և երգչուհի Լոլիտայի զարմուհին։ Ալբայի տատիկը իսպանացի հայտնի երգչուհի Լոլա Ֆլորեսն է։ Դերասանական կարիերան սկսել է 2005 թվականին՝ «Փառավոր և ջերմ» ֆիլմում դերակատարմամբ։ 2015-2019 թվականներին նկարահանվել է «Վիզավի» սերիալում՝ մարմնավորելով գնչուհի Սարայ Վարգասի կերպարը։ Սակայն լայն լսարանին հայտնի է դարձել միայն «La casa de papel» սերիալում նկարահանվելուց հետո։

Միգել Էռան

Ռիո

Միգելը նույնպես ներկայացել է  «Էլիտա» հեռուստասերիալում՝ Քրիստիան Էքսպոսիտոյի դերով։ Իսկ  2016 թվականին ստացել է «Գոյա» մրցանակ «Լավագույն նոր դերասան» անվանակարգում, «Փոխարենը ոչինչ» ֆիլմում ունեցած դերի համար։ Հայտնի է, որ Միգելը չի սիրել դպրոցը և երազել է դառնալ ավտոմեխանիկ։ Միգելի դերասանական կարիերան շատ պատահական է սկսվել. Մալագայի փողոցներում ռեժիսոր Դանիել Գուսմանի հետ պատահական հանդիպումը հանգեցրել է նրան, որ Էռանը մարմնավորի Դարիոյի դերը «Փոխադարձ ոչինչ» ֆիլմում։


10 հայտնի դերասաններ, որոնք հրաժարվել են կուլտային դերերից

Ի՞նչ դիտել տանը…

Թոմ Հենքսը կնոջ հետ կորոնավիրուսի թեստ է հանձնել…

Quiz. թե բժշկական սերիալները քո տարերքն են…

ֆիլմեր տխուր սիրո մասին… իրական սիրո մասին

Գայ Րիչիի «Ջենթլմենները»

Նոր սերիալներ. 2020

Մի լուսանկարի պատմություն

Օսկարի լավագույն լուքերը

Օսկար 2020

BAFTA 2020

5 սերիալ հոգեբանի փոխարեն

Նոր կանոններ բաց տեսարանների համար

Տասնամյակի լավագույն սերիալները

Օսկարի հավակնորդները հայտարարված են

Հոլիվուդյան տղամարդիկ, որ նման են Disney-ի հերոսներին