Պաբլո Պիկասոն ասել է . . . - VNews

Պաբլո Պիկասոն ասել է . . .

es ashxatum em 2 Recovered 2 - Պաբլո Պիկասոն ասել է . . .
  • Այն, ինչ կարող ես պատկերացնել, իրական է:

 

  • Եթե ուզում ես թիթեռի թևերի վրայի փայլը չկորչի, մի դիպչիր թևերին:

 

  • Յուրաքանչյուր երեխա էլ նկարիչ է, խնդիրը նկարիչ մնալու կարողությունն է՝ մեծանալուն զուգընթաց:

 

  • Ուզում եմ ապրել փող ունեցող աղքատի պես:

 

  • Քառասուն տարեկանում վերջապես սկսում ես քեզ երիտասարդ զգալ, սակայն արդեն չափազանց ուշ է:

 

  • Գեղանկարչությունը կույրերի զբաղմունք է։ Նկարիչը նկարում է ոչ թե այն, ինչ տեսնում է, այլ այն, ինչ զգում է։

 

  • Ոգեշնչում գոյություն ունի, և այն գալիս է աշխատանքի ընթացքում:

 

  • Մարդկանց մեջ էլ կրկնօրինակներն ավելի շատ են, քան բնօրինակները:

 

  • Գեղանկարչությունը օրագիր պահելու մեկ այլ տարբերակ է:

 

  • Կան մարդիկ, որոնք տեսնում են՝ ինչ կա և հարցնում են՝ ինչու՞։ Ես տեսնում եմ՝ ինչ կարող էր լինել, և հարցնում եմ, թե ինչու՞ չկա։

 

  • Կանանց միայն 2 տեսակ կա՝ աստվածուհիներ և փալասներ:

 

  • Նկարիչը մարդ է, որը նկարում է այն, ինչ կարող է վաճառել, իսկ լավ նկարիչն այն մարդն է, որը վաճառում է այն, ինչ նկարում է:

 

  • Եթե կնոջը «չայրես», երիտասարդ մնալ չես կարող:

 

  • Մենք՝ իսպանացիներս, առավոտյան պատարագ ենք, կեսօրից հետո ցլամարտ, իսկ ուշ երեկոյան դառնում ենք հասարակաց տուն:

 

  • Վատ նկարիչը պատճենում է, լավը՝ գողանում:

 

  • Ես միշտ անում եմ այն, ինչ չգիտեմ, որպեսզի սովորեմ:

 

  • Նկարիչը չէ, որ պետք է սահմանի իր սիմվոլները: Այլապես ավելի լավ կլիներ, որ նա այդ ամենն արտահայտեր բազմաթիվ բառերով: Հասարակությունը, որ նայում է այդ նկարին, պետք է սահմանի այդ սիմվոլները այնպես, ինչպես ինքն է հասկանում:

 

  • Տարիքի հետ քամին ավելի ուժեղ է փչում։ Եվ միշտ՝ դեմքիդ:

 

  • Նկարիչը Ռեմբրադտն է, Ջոտոն, ես՝ ծաղրածու եմ, իսկ իսկական ապագան ծամածռվողներինն է:

 

  • Գործողությունը հաջողության հասնելու հիմնական բանալին է:

 

  • Տվեք ինձ թանգարան, և ես այն կլցնեմ:

 

  • Համակարգիչներն անպետք են, դրանք միայն կարող են պատասխաններ տալ: 

 

  • Բոլոր արվեստներն էլ էրոտիկ են:

 

  • Կարող է նա, ով մտածում է, որ ինքը կարող է: Չի կարող նա, ով համարում է, որ ինքը չի կարող: Սա անհերքելի օրենք է:

 

  • Երիտասարդությունը տարիք չունի:

 

Կարդացեք նաև՝

Դեյլ Քարնեգին ասել է . . .

Ռիչարդ Բախն ասում է . . .

Լուի դը Ֆյունեսն ասել է . . .

Հեմինգուեյն ասել է…

Մայր Թերեզան ասել է…

Չարլի Չապլինն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Քվենտին Տարանտինոն ասում է…

Դիանան ասել է…

Բոբ Մարլին ասում է…

Պարույր Սևակն ասել է…

«Սիրելու արվեստը» ասում է…

Ֆրեյդն ասում է…

Ալբերտ Էյնշտեյնն ասում է…

Հովհաննես Թումանյանն ասել է…

Էնդի Ուորհոլն ասում է…

Մերիլին Մոնրոն ասում է…

Վիսոցկին ասել է…