Պաբլո Պիկասոյի վերջին և անփոխարինելի մուսան - VNews

Պաբլո Պիկասոյի վերջին և անփոխարինելի մուսան

David Douglas Duncan Smoking like gypsies La Californie 1957 - Պաբլո Պիկասոյի վերջին և անփոխարինելի մուսան

Աշխարհի ամենահայտնի, խենթ ու տաղանդավոր նկարիչներից մեկը՝ Պաբլո Պիկասոն, իր կյանքում շատ սիրային պատմություններ, սիրուհիներ և մուսաներ է ունեցել: Բայց նկարիչն ամուսնացած է եղել 2 անգամ: Առաջին կինն էր բալերինա Օլգա Խոխլովան, իսկ երկրորդը՝ Ժակլին Ռոկը: Ժակլինը Պիկասոյի կողքին էր մինչ մահը:

Հենց Ժակլինի մասին էլ պատմում է մեր այս հոդվածը:

Հանդիպումը

1953 թվական: Պիկասոն 72 տարեկան էր, Ժակլինը՝ 26: Երկուսն էլ ամուսնալուծված էին (Պիկասոն՝ ոչ պաշտոնապես), երկուսն էլ երեխա ունեին: Ժակլին Ռոկը միանգամից սիրահարվեց աշխարհահռչակ խենթին, որին աստվածացնում էր վաղուց որպես նկարիչ: Կինը սկսեց համբուրել մաեստրոյի ձեռքերը, որոնք սառն էին նույնքան, որքան սիրտը: Պիկասոյին գուցե դուր չէր գալիս այն, որ Ժակլինն իրեն թոռ կարող էր լինել, գուցե նաև այն, որ կինը երեխա ուներ: «Ես այլ տղամարդուց երեխա ունեցող կնոջ հետ անկողին չեմ մտնի», -ասել էր նա մի անգամ իր ընկերուհիներից մեկին՝ Ժենեվյեվա Լապորտին:

status breda scene 2 - Պաբլո Պիկասոյի վերջին և անփոխարինելի մուսան

Սերը

Սակայն Ժակլինի սերը, հիացմունքը, երիտասարդ կնոջ անսահման նվիրվածությունը երկար անտարբեր թողնել չէին կարող կնամոլ և կնամեծար նկարչին:

Նրանց հանդիպումից մեկ տարի անց մահանում է Պիկասոյի կինը, որի հետ շատ վաղուց նկարիչը չէր շփվում: Կնոջ մահից քիչ անց նա Ժակլինի հետ է սկսում ապրել՝ մինչ մահ:

Ժակլինը հոգ էր տանում, որ ամուսուն ոչ ոք ու ոչինչ չխանգարի ստեղծագործելիս, իսկ Պիկասոն սիրում էր, որ իր մուսան մշտապես կողքին լիներ: Ռոկը պատմում էր, որ ամուսինը նկարելիս ժամանակ առ ժամանակ պետք է հարցներ՝ «Ժակլի՛ն, այստե՞ղ ես», և համոզվելով, որ կինը կողքին է՝ շարունակում էր նկարել: «Անգամ մեր թութակն էր «Ժակլի՛ն, այստե՞ղ ես» արտահայտությունն անգիր արել», – պատմում էր նկարչի կինը:

1304445825 picasso and jacqueline 1955 www.nevsepic.com .ua - Պաբլո Պիկասոյի վերջին և անփոխարինելի մուսան

Մուսան

Պիկասոն Ժակլինին շատ էր նկարում՝ ընդհանուր թվով 400 դիմանկար. «Ժակլինը ծաղիկներով», «Ժակլինը ծալած ձեռքերով», «Մերկ Ժակլինը թուրքական գլխաշորով» ևն: Պիկասոյի կտավներում Ժակլինը սովորաբար արևելյան ոճով էր պատկերված՝ արևելյան կնոջ հագուկապով: Պաբլոն հավանաբար այսպես շեշտում էր կնոջ հնազանդությունն ու նվիրվածությունը:

1cd13cfe7bc86633af5cc13d18190678 - Պաբլո Պիկասոյի վերջին և անփոխարինելի մուսան

Հանդիպումից 7-8 տարի անց նրանք ամուսնացան՝ 1961 թվականին: Միասին ապրեցին 20 տարի, որոնցից 17-ը Պիկասոն այլ կանանց չէր նկարում. միայն իր վերջին և անփոխարինելի մուսային՝ Ժակլին Ռոկին:

Ժակլինը մինչև ամուսնու կյանքի վերջին օրը նրանից մի քայլ էլ չէր հեռանում: Պիկասոյի մահվանից հետո նա ամուսնու թողած գանձերի՝ նկարների խնամքով և ցուցահանդեսների կազմակերպմամբ էր զբաղվում:

Պիկասոյի մահվանից 13 տարի անց Ժակլինն ինքնասպան եղավ: Նկարչի ամենահավատարիմ, ամենահոգատար, ամենասիրելի և անփոխարինելի մուսան հեռացավ կյանքից՝ սիրելի մաեստրոյին նորից հանդիպելու հավատով:

177 1 - Պաբլո Պիկասոյի վերջին և անփոխարինելի մուսան194 1 - Պաբլո Պիկասոյի վերջին և անփոխարինելի մուսան73824806 05afff569f7604c37a22661409a 1 - Պաբլո Պիկասոյի վերջին և անփոխարինելի մուսան  1304445857 1961 le dvjeuner sur lherbe manet 8 www.nevsepic.com .ua 1 - Պաբլո Պիկասոյի վերջին և անփոխարինելի մուսան1304445906 1961 le dvjeuner sur lherbe manet 2 www.nevsepic.com .ua 1 - Պաբլո Պիկասոյի վերջին և անփոխարինելի մուսանDancing Picasso and Jacqueline dancing Villa La California 1957 David Douglas Duncan 1 - Պաբլո Պիկասոյի վերջին և անփոխարինելի մուսանDavid Douglas Duncan Smoking like gypsies La Californie 1957 1 1 - Պաբլո Պիկասոյի վերջին և անփոխարինելի մուսանogoom.com 1304007274 fnijautkfcmt315 1 - Պաբլո Պիկասոյի վերջին և անփոխարինելի մուսանogoom.com 1304007344 cemkn0soyr1boxd 1 - Պաբլո Պիկասոյի վերջին և անփոխարինելի մուսանPablo Picasso Femme couchee sur un divan 1961 1 - Պաբլո Պիկասոյի վերջին և անփոխարինելի մուսանPablo Picasso his wife Jacqueline and David Duncan in Duncan s car 1960s 1 - Պաբլո Պիկասոյի վերջին և անփոխարինելի մուսանPicasso and Jacqueline at the party Mougins April 8 1973 1 - Պաբլո Պիկասոյի վերջին և անփոխարինելի մուսանPicasso Jacqeline Rocque Paloma Jean Cocteau at a bullfight Vallauris 1955 Edward Quinn 1 - Պաբլո Պիկասոյի վերջին և անփոխարինելի մուսան

Աղբյուրներ՝ Wikipedia, Esquire, Аргументы и Факты, picassopablo.ru:


Հայտնի մարդկանց վերջին բառերը մահվանից առաջ (մաս 2)

Պաբլո Պիկասոն՝ Դևիդ Դուգլաս Դունկանի օբյեկտիվում

Հայտնիների վենետիկյան հանգստի բացառիկ լուսանկարները…

Մեծերի արտասովոր պատմությունները

Եթե Էյնշտեյնը, Վան Գոգը, Պուտինն ու այլ հայտնի մարդիկ հիփսթեր լինեին

Արա Գյուլեր – Ստամբուլի հանճարեղ աչք, որ նկարեց 20-րդ դարի հանճարներին

Տարվա իրադարձություն-ցուցահանդեսը Փարիզի Օրսե թանգարանում

Մոնեի, Ռենուարի, Պիկասոյի, Մատիսի, Կանդինսկու և այլ հայտնի նկարիչների հազվագյուտ վիդեոները

2018 թվականի ամենաթանկարժեք կտավների թոփ 10-ը

Ֆրանսուազա Ժիլո. Պիկասոյի սիրուհին և անթիվ մուսաներից մեկը

Տպավորիչ նկարների հեղինակը կորեացի նկարիչ Hyung Koo Kang-ն է

Պաբլո Պիկասոն ասել է . . .

Իսպանացի այգեպանը ԱՄՆ-ում. Պաբլո Պիկասոյի հսկայական քանդակը Բրուքլինում

Մունկի, Պիկասոյի, Վան Գոգի, Դալիի և այլոց «ծորացող» նկարները

Վերակենդանացնելով Պաբլո Պիկասոյին և Էնդի Ուորհոլին.Eugenio Merino

Հայ, որը լուսանկարել է Չերչիլին, Հեմինգուեյին, Պիկասոյին, Մայր Թերեզային և այլոց