Պաբլո Պիկասոն՝ Դևիդ Դուգլաս Դունկանի օբյեկտիվում - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Պաբլո Պիկասոն՝ Դևիդ Դուգլաս Դունկանի օբյեկտիվում

Ամերիկացի ֆոտոլրագրող Դևիդ Դուգլաս Դունկանը, որն առավել հայտնի է մարտի դաշտում արված իր լուսանկարներով, 1957 թ. լուսանկարել է հռչակավոր իսպանացի նկարիչ, գծանկարիչ, քանդակագործ Պաբլո Պիկասոյին Կաննի իր վիլլայում:
Այս երկուսը ծանոթացել են 1956 թ. հարավային Ֆրանսիայում և ավելի քան 17 տարիների ընթացքում ընկերություն են արել: Դունկանը Պիկասոյի հավատարիմ ընկերներից մեկն էր: Հենց այս սիրով էլ պայմանավորված նա լուսանկարում էր վարպետին, նրա ընտանիքը և առօրյան:

Դևիդն ուղևորվում էր Մարոկկո Կաննով և որոշում է զանգ տալ Պիկասոյին, որպեսզի հայտնի նրանց ընդհանուր ծանոթի՝ լուսանկարիչ Ռոբերտ Կապայի մահվան գույժը: Հեռախոսազանգին պատասխանում է Պիկասոյի երկրորդ կինը՝ Ժակլին Ռոքը և հրավիրում է Դունկանին իրենց տուն մեկ գավաթ սուրճ ըմպելու և ծանոթանալու: Այդ տարիներին 70-ամյա Պիկասոն իր հանգստությունն էր գտել 30-ամյա Ժակլինի գրկում: Շատերն էին քննադատում նրանց հարաբերությունները, վարպետին կնամոլ անվանում, բայց հենց Ժակլինի գրկում էր նա գտել իր փրկությունը: Ժակլինը Պաբլոյի կողքին է եղել մինչև նրա մահ:

Դևիդը հիշում էր, որ վարպետի հետ անցկացրած շրջանը նրա կյանքի ամենահետաքրքիր ժամանակն էր:

Նա լուսանկարում էր Պիկասոյի ամենաիրական և զավեշտալի պահերը, ո՛չ մի բեմադրություն, ո՛չ մի խաղ՝ ամեն ինչ այնքան պարզ էր ու իրական:

Այս լուսանկարները թույլ են տալիս մեզ մտովի տեղափոխվել այն ժամանակները, երբ ապրել է մեծն Պաբլո Պիկասոն, և զգալ այն ժամանակների շունչը, շրջել վարպետի աշխարհով և մտովի հաղորդակցվել նրա հետ:

տես նաև՝ Պաբլո Պիկասոն ասել է . . .

Աղբյուր՝ vintag.es


Լեգենդար գողություն, որը Մոնա Լիզայի դիմանկարը դարձրեց աշխարհահռչակ

Հայտնի մարդկանց վերջին բառերը մահվանից առաջ (մաս 2)

Հայտնիների վենետիկյան հանգստի բացառիկ լուսանկարները…

Մեծերի արտասովոր պատմությունները

Եթե Էյնշտեյնը, Վան Գոգը, Պուտինն ու այլ հայտնի մարդիկ հիփսթեր լինեին

Արա Գյուլեր – Ստամբուլի հանճարեղ աչք, որ նկարեց 20-րդ դարի հանճարներին

Տարվա իրադարձություն-ցուցահանդեսը Փարիզի Օրսե թանգարանում

Մոնեի, Ռենուարի, Պիկասոյի, Մատիսի, Կանդինսկու և այլ հայտնի նկարիչների հազվագյուտ վիդեոները

Երևանը գերմանացի ֆոտոլրագրողի օբյեկտիվում

2018 թվականի ամենաթանկարժեք կտավների թոփ 10-ը

Ֆրանսուազա Ժիլո. Պիկասոյի սիրուհին և անթիվ մուսաներից մեկը

Տպավորիչ նկարների հեղինակը կորեացի նկարիչ Hyung Koo Kang-ն է

Պաբլո Պիկասոն ասել է . . .

Իսպանացի այգեպանը ԱՄՆ-ում. Պաբլո Պիկասոյի հսկայական քանդակը Բրուքլինում

Մունկի, Պիկասոյի, Վան Գոգի, Դալիի և այլոց «ծորացող» նկարները

Վերակենդանացնելով Պաբլո Պիկասոյին և Էնդի Ուորհոլին.Eugenio Merino