Պահանջատեր և կատարածու ձևաչափը հարաբերություններում - VNews

Պահանջատեր և կատարածու ձևաչափը հարաբերություններում

սեր թե կախվածություն1 - Պահանջատեր և կատարածու ձևաչափը հարաբերություններում

Արդյո՞ք տվել եք ձեզ հարց: Հիմա այն, ինչ զգում եմ, սե՞ր է, թե՞ կախվածություն: Սա ամենակարևոր ու հուզող  հարցերից մեկն է, որի պատասխանի դեպքում պարզ կդառնա ձեր հարաբերությունների որակն ու ամրությունը: Այս խնդիրն առաջանում է այն ժամանակ, երբ ստեղծված հարաբերություններն ազդում են զույգի վրա, դառնում անտանելի, ծանր, հազար ու մի դժգոհությունների պատճառ դառնալով՝ էլ ավելի են խորացնում այն անդունը, որի մեջ հայտնվել են նրանք: Այս տեսակ հարաբերությունների հիմքում ոչ թե սերն ու մտերմությունն են, այլ պարզապես կախվածությունը:

Իրականում սիրո վրա հիմնված հարաբերությունները, նույնիսկ եթե այդ սերն անպատասխան է, ապրեցնում է, երջանկացնում ու ուրախացնում: Այն ոչ մի դեպքում տառապանք չի պատճառում: Տխրություն ու թախիծ՝ գուցե, բայց ոչ մի դեպքում տառապանք…

Իսկ կախվածությանը բնորոշ են չարդարացված պահանջները: Այստեղ սահմանափակվում է մարդու ազատությունը, զարգանալու և առաջ գնալու հնարավորությունը: Այլ կերպ ասած՝ կա անձ, որը պահանջատիրական դիրք է ընդունում, իսկ մեկ այլ անձ դառնում է նրա պահանջների ու ցանկությունների իրականցնողը, որի անձնային զարգացումը, պարզ երջանկությունը մեծ հաշվով կարևորություն չեն ներկայացնում: Այստեղ զիջումները միակողմանի են, ու զիջողին չեն հարցնում՝ արդո՞ք այն քայլերը, որոնց նա դիմեց, արդարացրեցին իրենց, թե՞ ամեն ինչ մնաց նույն պահանջատեր ու կատարածու ձևաչափի մեջ:

Կախվածության հարաբերություններին բնորոշ են նաև հաղթողի և պարտվողի դերերը, ինչը կտրականապես տարբերվում է այն հարբերություններից, որը հիմնված է սիրո վրա: Այստեղ հաղթողներ ու պարտվողներ չկան: Նրանք ուղղակի մասնակիցներ են: Իսկ կախվածության հարաբերություններում այնպիսի տպավորությունն է ստեղծվում, որ զույգը մեկը մյուսից ստանալու ու վերցնելու մրցավազքի մեջ է հայտնվել: Կախվածության մեջ գնտվող մարդիկ սովորաբար շատ ծայրահեղ տեսակետներ են արտահայտում: Նրանք կամ սև են կամ սպիտակ: Ու այս տեսակ բախումների ու փաստի առաջ կանգնեցնելու հետևանքով դիմացինին զրկում ու սահմանափակում են պարզ ցանկությունների ու առողջ ազատություն մեջ:

Լավ, հարց է առաջանում:

Ուրեմն ի՞նչ ն է պատճառը, որ մարդիկ տվյալ իրավիճակում են հայտնվում: Այն խորը արմատներ ունի և գալիս է մանկությունից: Այս մարդիկ լուրջ ու չբավարարված պահանջներ ունեն իրենց ծնողներից: Այսինքն չեն տեսել ու զգացել սեր: Ֆիզիկապես մեծացել են, բայց հոգեպես չեն հասունացել: Արտաքին արտահայտչամիջոցներով նրանք շատ մանկական վարք են դրսևորում, օրինակ՝ կամակորություն, պահանջներ, հարաբերություններն արժևորում են ինչ-որ նվերների առկայությամբ ու քանակով:

Սա կարծես փակուղի է: Այս մարդիկ չեն փոխվում: Ուղղակի նրանք պետք է գտնեն փազլի այն մասնիկը, այսինքն այն մարդուն, ով ուզում է կառավարվել: Բայց այս հարաբերությունները չեն հանգեցնում առաջընթացի: Զույգը չի զարգանում:

Մի կարևոր դիտարկում ու վերջ…

Սերը չի կարող ապրել իրարից կախվածություն ունեցող մարդկանց միջև: Հոգեբաններն այստեղ օրինակ են բերում երեխաներին, որոնք, երբ ազատվում են  ծնողների վերահսկողությունից, սկսում են իրական սեր զգալ նրանց նկատմամբ, հասկանալ ու ճանաչել: Նույնը վերաբերում է զույգերին: Եթե նրանք ազատ են ու անկախ, ունեն ընտրության հնարավորություն, ասենք, բերենք պարզագույն օրինակ, շփվում են այն մարդկանց հետ, ում հետ ուզում են, միայն այս դեպքում հարաբերությունները կարող են լինել առողջ, միայն այստեղ է ծնվում սեր, միայն այստեղ կարելի է սերմանել միմյանց զարգացնող և աճեցնող փոխհարաբերություններ՝ առանց ճնշումների ու պարտադրանքների:

Կարդացեք նաև՝


Տերյանի երեք կանայք…

5 լավ ֆիլմ սիրո մասին, որ գուցե դեռ չեք տեսել

Տիգրանյանի և Իսահակյանի մրցակցությունն ու ընկերությունը…

Աբյուզիվ հարաբերություններ. աբյուզի 9 նախանշան

Մելանյա Թրամփ. այն ամենն, ինչ չգիտեք

Նրանք պատրաստ են ամեն ինչի՝ հանուն սիրո (3 հայտնի)

Ինչո՞ւ է մեզ համար այդքան կարևոր լսել «սեր» բառը

Սիրո ու հարաբերությունների հոգեբանություն (ամենաընթերցված)

Ռուս դասականների սերերն ու մուսաները…

10 պարզ ճշմարտություն սիրո մասին

Ու՞մ անունն են ամենաշատը փնտրել Գուգլում

5 կինո-սիրավեպ, որ շարունակվեցին իրական կյանքում [մաս 2]

Լուսանկարի փոքրիկի՝ Լաուրայի հետագա կյանքը

Մի քանի բան, որ պետք է անել առավոտյան, որպեսզի այն բարի լինի

Ինչպե՞ս վարվել մարդկանց հետ, որոնք դեպրեսիայի մեջ են

Ժողովուրդների և ամբոխների մասին. Գյուստավ Լե Բոնի եզրակացությունները