Panic! at the Disco. Ռոք խմբի 5 լավագույն հիթերը - VNews

Panic! at the Disco. Ռոք խմբի 5 լավագույն հիթերը

maxresdefault 2 3 - Panic! at the Disco. Ռոք խմբի 5 լավագույն հիթերը

Ովքե՞ր են նրանք՝ Panic! at the Disco, ի՞նչ են անում նրանք՝ ստեղծում են ռոք երաժշտություն, ո՞ւմ համար՝  խուճապի (պանիկայի) մատնվել սիրողների:

2004թ.-ին հիմնադրված այս ռոք խումբն աշխարհի ամենահայտնի ռոք բենդերից մեկն է, չնայած որ այս անունով այսօր ներկայանում է միայն խնբի հիմնադիր, գլխավոր վոկալիստ 30-ամյա Բրենդոն Յուրին: Panic! at the Disco-ի յուրաքանչյուր տեսահոլովակ հավաքում է միլիոնավոր դիտումներ, նրանց երկրպագուները խենթ են, ակտիվ ու բղավող՝ ճիշտ իրենց պես: Խենթերի այս խումբնի իր գործունեությունը սկսել է դեռևս անդամների՝ ավագ դպրոցում սովորելու տարիներին և շարունակել իր հաջողությունների հաղթական ճանապարհը մինչ օրս:

2015թ.-ից Բրենդոն Յուրին դարձավ Panic! at the Disco-յի միակ անդամը, բայց սա չխանգարեց նրան շարունակել իր ակտիվ գործունեությունը: 2018թ.-ի մարտի 21-ին թողարկվեց Panic! at the Disco-ի 6-րդ ձայնասկավառակի առաջին սինգլը՝ “Say Amen”-ը, մինչդեռ ձայնասկավառակն ամբողջությամբ լույս կտեսնի այս ամռանը՝ հունիսի 22-ին: Նախքան ձայնասկավառակի թողարկվելն առաջարկում ենք ծանոթանալ/ ևս մեկ անգամ վերհիշել Panic! at the Disco-յի 5 լավագույն հիթերը:

1. I Write Sins Not Tragedies

2. The Ballad Of Mona Lisa

3. Hallelujah

4. This Is Gospel

5. Emperor’s New Clothes