Փարիզը մենակ մնալ չի կարողանում․․․ Ծով alizé Բանուչյան [ֆոտոշարք] - VNews

Փարիզը մենակ մնալ չի կարողանում․․․ Ծով alizé Բանուչյան [ֆոտոշարք]

82231727 2226057951021314 8918657108069580800 n - Փարիզը մենակ մնալ չի կարողանում․․․ Ծով alizé Բանուչյան [ֆոտոշարք]

Այս օրերին հասցրի տեսնել Փարիզը բոլորովին մենակ, այնպես ինչպես նա հասցրել էր տեսնել ինձ․․․ մենակ ու դատարկ, որքան իմ գրպաններն ու սիրտն էին սկզբում։

Նա, որ իր մոխրագույնի մեջ, թվում է շատ սառը, նա, որ իր փակ փեղկերով թվում է ինքնամփոփ, նա, որ արագ մոռացվող սերերի, ցինիզմի երկարակեցության ու վաղվա օրվա անկանկխատեսելիության պատմություններն ու գաղտնիքներն անգիր գիտի։

Քաղաքը, որտեղ չես զարմանում ոչ մի բանից, ոչ մի բանով։ Քաղաքը, որին անձնավորում ես ոչ թե պատմածդ գեղարվեստականացնելու համար, այլ որովհետև մաշկիդ վրա զգացել ես նրա ձեռքերը։ Քաղաքը, որի մաշկը շոշափել ես, քաղաքը, որի հետ սեր ես արել, որի գինոտ շուրթերը համբուրել ես, որի սիրտը լսել ես, քաղաքը, «որտեղ  մեռնում են լավագույն ամերիկացիները»։

 

Լավագույն ամերիկացիները մեռնում են Փարիզում։

Օսկար Ուայլդ

 

Քաղաքը, որը տոն է․․․․մի՛շտ․․․և այս հարցում դեռ ոչ մի անգամ Հեմինգուեյը չի սխալվել․․․

Փարիզը, որտեղ սրճարանի մի բաժակ սուրճը, մատուցողի շտապողականությունն ու հիմար կատակները․․․ այդ ամենը կենսական նշանակություն ունեն։

Փարիզը, որտեղ մենակները տուն չունեն, նրանց տունը դրսում է, բաց երկնքի տակ… այն մենակները, որոնք վախենում են աչքերի մեջ նայել ու նախընտրում են ջրի ճանապարհը… Սենի ճանապարհը․․․

Այդ մենակները, որ ուշադիր են անծանոթների հանդեպ, բայց հատկապես այն անծանոթների, որոնք ոչ թե իրենց, այլ կյանքին են անծանոթ։Նրանք հսկում են կամուրջները… քաղաքը նրանցն է… և հիմա նրանց մենակությունն անգամ հարմար տեղ է փնտրում պատսպարվելու մեկուսացումից․․․․

Որովհետև լինել մենակ ու մենության ճամփորդ այլ բան է, մեկուսանալ սեփական մենակութունից, որը նաև Փարիզյան փողոցներն են, Սենի կառամատույցներն են, մարդաշատ կաֆեները, գնացքների աղմուկն ու հրմշտոցն են զբոսաշրջիկների ․․․

Այլ կերպ ասած, ինչպե՞ս  մեկուսանալ  մենակ լինելու քո ձևից․․․

 

Եվ հիմա, երբ գնացքները դատարկվել են և թափառելը բաց երկնքի տակ դարձել է հանցանք, ես մտածում եմ, որ աշխարհում գուցե նույնիսկ շատ են քաղաքները, որոնք ուզում էին միառժամանակ մենակ մնալ։

Բայց  Փարիզը մենակ մնալ չի կարողանում․․․և ես նրան ինձ հետ կտանեմ տուն․․․

 

19.03.2020

Ծով Alize Բանուչյան

Գուշակություն

***

Օրերը խառնվել են իրար, շուտ է մթնում,
Դժվար է մոռանալն ու հիշելը, ամեն ինչ այլ է,
Երեկվա նոթերում նշածն էլ չեմ գտնում,
Եվ քամուց մինչև փոթորիկ արդեն մի քայլ է:

Գիշերը փողոցում միայն լապտերավառն է,
Եվ Սենի երկայնքով քայլող մենակները,
Փեղկերի ետևում հյուրատան, երբ օդը սառն է,
Թվում է պիտի լռեն այս սենյակները:

Բայց սա Փարիզն է, այստեղ լռելն անհնար է,
Երբ կյանքը դրսում մթնում է, լույս է ներսում
Եվ, եթե արգելվի դուրս գալ, տանը մնալն էլ,
Խրախճանք է, միայն մենակներն են մրսում:

22.10.2017
Ծով alizé

 

84054702 1114650818875691 5446503536214933504 n 960x960 - Փարիզը մենակ մնալ չի կարողանում․․․ Ծով alizé Բանուչյան [ֆոտոշարք]84282895 208825330438111 2993232209743183872 n 960x720 - Փարիզը մենակ մնալ չի կարողանում․․․ Ծով alizé Բանուչյան [ֆոտոշարք]84426944 242198336946191 7417668584756740096 n 960x1200 - Փարիզը մենակ մնալ չի կարողանում․․․ Ծով alizé Բանուչյան [ֆոտոշարք]89910687 858251491267421 8593004467119456256 n 960x720 - Փարիզը մենակ մնալ չի կարողանում․․․ Ծով alizé Բանուչյան [ֆոտոշարք]89930680 580192946237853 1981040320816611328 n 960x1200 - Փարիզը մենակ մնալ չի կարողանում․․․ Ծով alizé Բանուչյան [ֆոտոշարք]89932579 230195091436292 8463304902980927488 n 960x1280 - Փարիզը մենակ մնալ չի կարողանում․․․ Ծով alizé Բանուչյան [ֆոտոշարք]89942059 2878231422255485 6383671524825497600 n 960x1280 - Փարիզը մենակ մնալ չի կարողանում․․․ Ծով alizé Բանուչյան [ֆոտոշարք]90049971 529302991349392 3707703425341849600 n 960x739 - Փարիզը մենակ մնալ չի կարողանում․․․ Ծով alizé Բանուչյան [ֆոտոշարք]90074831 217605749599646 6743577010997559296 n 960x1200 - Փարիզը մենակ մնալ չի կարողանում․․․ Ծով alizé Բանուչյան [ֆոտոշարք]90083055 645613855981772 5253378360360304640 n 960x960 - Փարիզը մենակ մնալ չի կարողանում․․․ Ծով alizé Բանուչյան [ֆոտոշարք]90157682 2993774477348246 7428553161461202944 n 960x1280 - Փարիզը մենակ մնալ չի կարողանում․․․ Ծով alizé Բանուչյան [ֆոտոշարք]90161639 1522539061248875 1329030483891191808 n 960x720 - Փարիզը մենակ մնալ չի կարողանում․․․ Ծով alizé Բանուչյան [ֆոտոշարք]90180705 213683859691537 149536725293596672 n 960x720 - Փարիզը մենակ մնալ չի կարողանում․․․ Ծով alizé Բանուչյան [ֆոտոշարք]90209962 137424571044016 7873861108786790400 n 960x1280 - Փարիզը մենակ մնալ չի կարողանում․․․ Ծով alizé Բանուչյան [ֆոտոշարք]90232001 1467251943484046 1655783860534771712 n 960x720 - Փարիզը մենակ մնալ չի կարողանում․․․ Ծով alizé Բանուչյան [ֆոտոշարք]90344314 212017316874201 4927973186835841024 n 960x1280 - Փարիզը մենակ մնալ չի կարողանում․․․ Ծով alizé Բանուչյան [ֆոտոշարք]90397368 568087917130130 4671390612212154368 n 960x720 - Փարիզը մենակ մնալ չի կարողանում․․․ Ծով alizé Բանուչյան [ֆոտոշարք]90498172 213654379837995 8482300697222578176 n 960x1280 - Փարիզը մենակ մնալ չի կարողանում․․․ Ծով alizé Բանուչյան [ֆոտոշարք]90559495 651262855660125 6324580819306283008 n 960x960 - Փարիզը մենակ մնալ չի կարողանում․․․ Ծով alizé Բանուչյան [ֆոտոշարք]90637087 204175520918080 2303345086299111424 n 960x960 - Փարիզը մենակ մնալ չի կարողանում․․․ Ծով alizé Բանուչյան [ֆոտոշարք]90697350 215203859589220 5482864437285093376 n 960x960 - Փարիզը մենակ մնալ չի կարողանում․․․ Ծով alizé Բանուչյան [ֆոտոշարք]


Գտել են Հռոմեական կայսեր հսկա արձանի կորած մատը

Խուլիո Կորտասար. Փարիզաբնակ արգենտինացին

Գերմանիայում 8 մարդ ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի հնգապատիկ դոզա

Կիմ Կի Դուկ. դաժան ու ռոմանտիկ

Ովքե՞ր են կորոնավիրուսի գլխավոր «մեղավորները»…

Դիմակ. մեր ժամանկների ամենապահանջված աքսեսուար

Զգուշացում ամբողջ աշխարհի համար. COVID-19-ը վերադարձել է Ճապոնիա

Թոփ-10 ամենաանվտանգ լողափերը կորոնավիրուսի պայմաններում

Victoria’s Secret-ը, Zara-ն, Chanel-ը և այլ հայտնի բրենդներ սննկացման շեմին են

Դիալոգ. Ծով alizé Բանուչյանի հետ

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ամստերդամից Կեյս Դրիսենը]

Պեդրո Ալմոդովարը կիսվում է ֆիլմերով, որոնք նայում է ինքնամեկուսացման մեջ

Աղբ թափելու բերկրանքն արտակարգ դրության պայմաններում

«Օնլայն Մաֆիա #մնատանը» նախաձեռնության մասին…

Բժիշկ, որն առաջինը բարձրաձայնեց կորոնավիրուսի մասին. Լի Վենլյան

Մի երկու հարց կորոնավիրուսի մասին. QUIZ