Փարիզի Աստվածամոր տաճար. Փաստեր - VNews

Փարիզի Աստվածամոր տաճար. Փաստեր

notr dam de pari 3 1 - Փարիզի Աստվածամոր տաճար. Փաստեր

«Cathédrale Notre-Dame de Paris»/«Փարիզի Աստվածամոր տաճարում», որը Փարիզի ամենանշանավոր եկեղեցիներից և աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է, երեկ՝ ապրիլի 15-ի կեսօրին հրդեհ է սկսվել: Տաճարը, որն իր եզակի տեղն ունի Վիկտոր Հյուգոյի գրական ժառանգության մեջ, այսօր բավական վնասված է, և լուրջ ջանքեր են պահանջվում այն վերականգնելու համար:

Ձեզ ենք ներկաայցնում մի քանի փաստ, որ գուցե չգիտեք այս լեգենդար տաճարի մասին:

1. Փարիզի Աստվածամոր տաճարը կառուցվել է համարյա 2 դարի ընթացքում, և, ասում են, որ դրա տեղում նախկինում 4 ուրիշ տաճար է եղել:

notr dam de pari sobor 960x640 - Փարիզի Աստվածամոր տաճար. Փաստեր

2. Այսօր այն Փարիզի գլխավոր ճարտարապետական կառույցն է, և պատմական ժառանգությունը, որը գտնվում է Փարիզի ամենակենտրոնում:

notr dam - Փարիզի Աստվածամոր տաճար. Փաստեր

3. Տաճարն այդքան երկար է կառուցվել մշտական ֆինանսավորում չունենալու պատճառով: Իսկ դրա կառուցման արդյունքում քանդել են մոտակայքում գտնվող բոլոր խանգարող տներն ու շինությունները:

paris notr dam 14 960x677 - Փարիզի Աստվածամոր տաճար. Փաստեր

4. Գրեթե 9 հարյուրամյակ շարունակ կայսրերին թագադրել և պսակել են հենց Փարիզի Աստվածամոր տաճարում:

paris notr dam de pari - Փարիզի Աստվածամոր տաճար. Փաստեր

5. Ֆրանսիայի առաջին խորհրդարանի նստավայրը հենց Աստվածամոր տաճարն էր:

portal bogomatery - Փարիզի Աստվածամոր տաճար. Փաստեր

6. Հենց այս տաճարում է պահվում Հիսուս Քրիստոսի փշե պսակը, որը նրա գլխին են դրել հռոմեացի զինվորները: Այն տաճարին է հանձնել Լյուդովիկոս IX-ը:

sobor notr dam - Փարիզի Աստվածամոր տաճար. Փաստեր

7. Աստվածամոր տաճարի վերականգնողական աշխատանքներն սկսվել են  XIX դարում միայն. Հենց այս ժամանակ էլ Վիկտոր Հյուգոն գրում է իր հայտնի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպը, որի նպատակն էր ոգեշնչել ֆրանսիացիներին սիրել իրենց ճարտարապետությունը:

sobor paris - Փարիզի Աստվածամոր տաճար. Փաստեր

8. Ամեն տարի տաճար է այցելում ավելի քան 14 միլիոն մարդ:

sobor paris1 - Փարիզի Աստվածամոր տաճար. Փաստեր

9. 1804 թ. այստեղ է թագադրվել նաև Նապոլեոն Բոնապարտը: Ավելի ուշ տաճարում մկրտվել է նրա որդին և ամուսնացել նրա եղբորորդին՝ Նապոլեոն III-ը:

sobor parizhskoy bogomatery - Փարիզի Աստվածամոր տաճար. Փաստեր

10. Տաճարի ամենամեծ զանգը, որը կոչվում է Էմանուել, 13 տոննայից ավել է կշռում: 

vitraji notr dama - Փարիզի Աստվածամոր տաճար. Փաստեր

11. Իր ծնունդից սկսած տաճարը հասցրել է տեսնել մի քանի պատերազմ, տասնյակ իշխանություններ և անգամ հեղափոխություն:

vitrazhi notr dam - Փարիզի Աստվածամոր տաճար. Փաստեր

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Տես նաև՝ 

Փարիզի Աստվածամոր տաճարը լուսանկարներով

Փարիզի Աստվածամոր տաճարն այրվում է

Սալմա Հայեքի ամուսինը 113մլն դոլար կներդնի Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնելու գործում

 

 


Գտել են Հռոմեական կայսեր հսկա արձանի կորած մատը

5 փաստ Աննա Բոլեյնի մասին…

Խուլիո Կորտասար. Փարիզաբնակ արգենտինացին

10 պատմական փաստ սուրոգատ մայրության մասին

15 փաստ «вождь»-ի մասին. Լենին

Շառլ Պեռո. այն ամենն, ինչ պետք է իմանալ

Emily in Paris. ամենահետաքրքիրը ամենափարիզյան սերիալի մասին

9×10 փաստ մեր բոլորի մասին (ամենաընթերցված)

The Queen’s Gambit. փաստեր սերիալի մասին

10 բան Թիմոթի Շալամեի մասին, որ պատմել է հենց ինքը

Բայկալ լճի առեղծվածը…

Սև ուրբաթ. 10 հետաքրքիր փաստ

30 բան Ֆրանսիայի մասին, որ պետք է իմանալ

Փաստեր Ռիտա Սարգսյանի մասին

Ո՞վ է Հայաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը…

Հետաքրքիր փաստեր Վլադիմիր Պուտինի կյանքից…