-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
2019թ.-ի փետրվարի 25-ից մարտի 5-ը Փարիզում նորաձևության տոն էր՝ ավելի ճիշտ շաբաթ՝ նորաձևության շաբաթ:
Մեկ քաղաքում էին հայտնվել մի շարք նորաձևության գիտակներ, «հետևորդներ», ոճաբաններ, հայտնի դիզայներներ և իհարկե մոդելներ ու աշխարհահռչակ աստղեր:
Սա ամփոփումն էր երեք խոշոր նորաձևության շաբաթների, որոնք տեղի էին ունեցել դրան նախորդող օրերին և աշխարհի տարբեր քաղաքներում՝ Նյու Յորք, Լոնդոն և Միլան: Ցուցադրվեցին այնպիսի հայտնի բրենդների աշուն-ձմեռ հավաքածուն, ինչպիսիք են Chanel-ը, Louis Vuitton-ը, Dior-ը, Alexander McQueen-ը, Elie Saab-ը, Tommy Hilfiger-ը և այլն:
Այս բրենդները ներկայացրին այնպիսի մոդելներ, ինչպիսիք են Ջիջի Հադիդը, Բելլա Հադիդը, Քենդալ Ջեները, Քայլի Քլոսը, Քարա Դելեվինը, և նույնիսկ Պենելոպե Քրուզը, մինչդեռ այլ աստղեր` Սեմ Սմիթը, Օփրա Ուինֆրին, Ջենիֆեր Լոուրենսը, Սյուզին, Զենդայան, EXO հարավկորեական հայտնի խմբի անդամ Չանյոլը և այլ աստղեր ցուցադրությանը հետևում էին նստած:
Նշենք, որ այս տարի առավել շատ ուշադրության կենտրոնում էր գտնվում Chanel բրենդի ցուցադրությունը: Բացի նրանից, որ յուրաքանչյուր տարվա նման այս բրենդը յուրահատուկ ու տարբերվող ցուցադրություն է ներկայացրել, այլև ներկայացված հագուստների վրա աշխատել էր փետրվարի 19-ին 85 տարեկանում մահացած դիզայներ, Chanel-ի հետ մոտ 30 տարի համագործակցած Քառլ Լագերֆելդը: Սա վերջինիս ստեղծած վերջին հավաքածուն է և բնական է, որ ցուցադրությունը հենց նրան էլ նվիրված էր: Վերջում ցուցադրության մոդելները միասին քայլեցին՝ ոմանք աղոթելով Լագերֆելդի համար, ոմանք էլ՝ հուզված:
Կառլ Լագերֆելդի վերջին հավաքածուի լուքերը, ինչպես նաև Փարիզի նորաձևության շաբաթին ներկայացված այլ բրենդների ամենահետաքրքիր զգեստները կարող եք գտնել ներքևում:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո