Փարթամ, թե՞ նուրբ կազմվածք - VNews

Փարթամ, թե՞ նուրբ կազմվածք

222 1 - Փարթամ, թե՞ նուրբ կազմվածք

Մի անգամ բանաստեղծ Ավետիք Իսահակյանն ու թարգմանիչ Հովհաննես Մասեհյանը Բեռլինի սրճարաններից մեկում սուրճ են խմում ու նայում անցուդարձին:

Մասեհյանը, հատկապես, կլանված նայում է Ռուբենսի հերոսուհիներին հիշեցնող փարթամ կազմվածքով գերմանուհիներին, ապա հարցնում Իսահակյանին.

-Ավետիք, ինչպիսի՞ կին ես գերադասում:

Hovhannes Massehian - Փարթամ, թե՞ նուրբ կազմվածք
Հովհաննես Մասեհյան

 

Իսահակյանն անկեղծ պատասխանում է.

-Ես նախընտրում եմ, որ կինն ունենա կանացի ընդգծված, փոքր-ինչ ճոխ կազմվածք:

Մասեհյանն առարկում է.

-Չէ, ես գերադասում եմ, որ կինն ունենա պոետիկական, անիրական նուրբ կազմվածք, ինչպես Բոտիչելին է նկարել:

67156639 782172415513139 7451493908934033408 n - Փարթամ, թե՞ նուրբ կազմվածք
Սանդրո Բոտիչելի «Վեներայի ծնունդը», 1486

 

Սակայն, հենց նույն պահին փարթամ մի կին անցնելուն պես Մասեհյանը շուռ է գալիս ու հիացական հայացքով ուղեկցում նրան:

Իսահակյանը կատակելով ասում է.

-Հովհաննես, քո խոսքերը չեն համընկնում քո վարվելակերպին:

4e00dd063af3548bd1b2be3d37cf4e7a 960x1228 - Փարթամ, թե՞ նուրբ կազմվածք
Ռուբենս «Երեք նազանք»

Մասեհյանն անխռով պատասխանում է.

Դե, գիտես, երբեմն բացառություններ էլ կարող են լինել: