[պարզ, հաստակ, ամեն ինչի մասին] սնունդընդունումը կարանտինի ժամանակ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

[պարզ, հաստակ, ամեն ինչի մասին] սնունդընդունումը կարանտինի ժամանակ

Պլանավորված գնումներ կատարեք

ԱՀԿ-ն նշում է, որ շատ են նկատվում պանիկ գնումները և զգուշացնում, որ դա կարող է հանգեցնել մթերքների գնային աճի և սննդի ոչ հավասար բաշխման:

  • Պետք է հաշվի առնել և՛ ձեր իրական պահանջները, և՛ մյուսներինը:
  • Պլանավորեք գնումները, ստուգեք ինչի պակաս ունեք:
  • Մի մոռացեք օգտագործել այն, ինչ արդեն իսկ կա տանը, հատկապես կարճաժամկետ պահպանման մթերքները:

 

Այսպիսով կխնայեք, և սննդի հավասար բաշխում տեղի կունենա:

Իսկ Եթե պատվիրում եք սնունդ՝․․․

  • Վստահ եղեք, որ առաքող կազմակերպությունը պահպանում է պատրաստման և առաքման բոլոր հիգենիկ պայմանանները և պատրաստման ընթացքում սննդի հետ շփումը մինիմալ է:
  • Առաքվող սնունդը պետք է առաքել ճիշտ ջերմաստիճանում՝ 5°C-ից ցածր, կամ 60°C-ից բարձր:

 

Փորձեք պատրաստել տանը՝ հետևելով առողջ սննդի մասին ցուցումներին:

  • Հետևեք չափաբաժնին:
  • Երկար տանը մնալը և քիչ ֆիզիկական աշխատանքը կարող է հանգեցնել overeating-ի:

Պահպանեք սննդի հիգենիկ կանոնները:

  • Մաքուր պահեք խոհանոցը, սպասքը, ձեռքերը:
  • Առանձնացրեք հում մթերքները (միս, ձուկ) թարմ մթերքներից:
  • Մանրակրկիտ եփեք սնունդը:
  • Պահեք սնունդն ապահով ջերմաստիճանում (5°C-ից ցածր, կամ 60°C-ից բարձր):

Մրգեր և բանջարեղեններ երկարաժամկետ պահպանման համար

ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս 400 գ միրգ և բանջարեղեն օգտագործել ամեն օր:

Գնումների լավ տարբերակներ են՝

  • Ցիտրուսներ՝ նարինջ, թուրինջ
  • Բանան և ելակ
  • Կարող եք կտրատել և սառեցնել՝ հետագա օգտագործման համար, կամ պատրաստել սմուզիներ:
  • Արմատային բանջարեղեններ՝ գազար, շաղգամ, ճակնդեղ
  • Առանց օսլա բանջարեղեններ՝ բրոկկոլի, ծաղկաղամբ
  • Սոխ, սխտոր և կոճապղպեղ (Այս մթերքները երկար են պահպանվում և լավ տարբերակ են տարբեր ճաշատեսակներին համ հաղորդելու համար, ՈՉ ԱՎԵԼ):

 

Սառեցված մրգեր և բանջարեղեններ

Սառեցված մրգերը և հատապտուղները շարունակում են մնալ լավ տարբերակներ՝ նրանք պարունակում են շատ բջջանյութեր և վիտամիններ:

  • Կարելի է ավելացնել յոգուրտների մեջ, սմուզիներ, հյութեր պատրաստել:
  • Սառեցված բանջարեղեններով կարելի է պատրաստել ապուրներ՝ հեշտ և արագ:

 

Ամբողջահատիկ մթերքներ

  • Ամբողջահատիկ բրինձը և մակարոնները, վարսակը, հնդկաձավարը, հաճարը և մնացած ամբողջահատիկները լավ տարբերակներ են սննդի համար: Պահպանման ժամկետը երկար է, հեշտ են պատրաստվում և պարունակում են շատ բջջանյութեր:
  • Ամբողջահատիկներից պատրաստված հացը և չորահացերը, ևս լավ տարբերակներ են:

Չորամրգեր, ընկուզեղեն և սերմեր

Իրենց կարող եք օգտագործել յոգուրտների, աղցանների և այլ ճաշատեսակների մեջ: Փորձեք ընտրել առանց շաքարի և աղի տարբերակները:

 

Լոբազգիներ

  • Սիսեռը, լոբին, ոսպը և մյուս լոբազգիները սպիտակուցի, բջջանյութի, վիտամինների լավ աղբյուր են:
  • Կարող եք նաև ընտրել պահածոյացված լոբազգիներ:

 

Պահածոյացված մթերքներ

  • Չնայած որ սառեցված և թարմ մթերքները շատ ավելի նախընտրելի են, բայց պահածոյացված մթերքների պահպանման ժամկետները ավելի երկար են: Նրանք անհրաժեշտ են, որպեսզի ապահովեն բանջարեղենների բավարար քանակի ընդունումը: Օրինակներ՝ պահածոյացված սունկ, ոլոռ, լոլիկ, կանաչ լոբի:
  • Փորձեք ընտրել տարբերակներ, որոնք քիչ աղ են պարունակում, կամ ընդհանրապես չեն պարունակում:

Ձու

  • Ձուն սպիտակուցի իդեալական աղբյուր է:
  • Պատրաստման մի շարք տարբերակներ կան:

 

Պահածոյացված ձուկ

  • Պահածոյացված ձկները սպիտակուցների և օգտակար ճարպերի  լավ աղբյուր են:
  • Փորձեք ընտրել ձկներ պահածոյացված ջրի մեջ, ոչ թե յուղի:

Քիչ յուղայնությամբ կաթնամթերք

  •  Կաթնամթերքը սպիտակուցների և այլ սննդանյութրի մատչելի աղբյուր է:
  • Ընտրեք քիչ յուղայնությամբ կաթնամթերք, լավ տարբերակ, որպեսզի նվազեցնեք ճարպի ընդունումը, միևնույն ժամանակ ստանաք կաթնամթերքների անհրաժեշտ սննդանյութերը:

 

տես նաև՝

ինչպե՞ս քաշ չհավաքել այս օրերին [Լիդիա Այվազյան]

Կարելի՞ է ջուր խմել ուտելու ընթացքում [Լիդիա Այվազյանն է պարզաբանում]

Առավոտյան 5 սխալ սովորություն, որ վնասում են ձեզ [խորհուրներ դիետոլոգ Լիդիա Այվազյանից]

10 քայլ, որով կարող եք ավելի առողջ դարձնել ձեր սննդակարգը [խորհուրդներ Լիդիա Այվազյանից]