ԱՅԼԵՒՍ բառի սխալ կիրառությունները...Պարզաբանում է Դավիթ Գյուրջինյանը - VNews

ԱՅԼԵՒՍ բառի սխալ կիրառությունները…Պարզաբանում է Դավիթ Գյուրջինյանը

գյուրջինյանննննն - ԱՅԼԵՒՍ բառի սխալ կիրառությունները...Պարզաբանում է Դավիթ Գյուրջինյանը
Հայերենը բարդ, հետաքրքիր  ու ճկուն լեզու է. Լեզվի Կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը անդրադարձել է «այլևս» բառի նշանակությանն ու կիրառությանը։
Արևելահայերեն խոսողների համար սովորական է ԱՅԼԵՎՍ բառը, որն առաջին իմաստով նշանակում է «այսուհետև, սրանից / դրանից հետո»։ Երկրորդ իմաստով՝ «էլ, ևս, բացի դրանից»։ Ուրիշ իմաստներ էլ ունի, որոնց դիմաց բառարանները նշում են «հնացած»։
Դրանից մեկը «արդեն» իմաստն է։ Այդ իմաստը երբեք չհնացավ գրական արևմտահայերենում։
Վերջին տարիներին, հատկապես անկախությունից հետո, ԱՅԼԵՎՍ բառն «արդեն» իմաստով սկսել են գործածել նաև Հայաստանում։ Հատկապես որոշ լրագրողներ և քաղաքականությամբ զբաղվողներ։ Բառի այս իմաստով գործածությունը լսելի է հեռուստատեսությամբ, հանդիպում է մամուլում։
Եվ ոմանք բառի այս իմաստով գործածությունը անհարազատ (ոմանք էլ անգամ սխալ) են համարում։ Այնինչ լեզվի բնական ընթացքի մի դրսևորման հետ գործ ունենք. արևմտահայերենի ազդեցությամբ բառի հնացած իմաստն է աշխուժացել։
Հանուն արդարության պիտի արձանագրենք նաև, որ արևելահայերենը «իսպառ չէր մոռացել» ԱՅԼԵՎՍ-ի «արդեն» իմաստը։ Մեկ խոսուն օրինակ Դերենիկ Դեմիրճյանից. «Անկախ Հայաստանը փաստ է այլևս»։


Հայերենում տարածված սխալներից մի քանիսը…

Հայերենում տարածված սխալներից մի քանիսը…

Հայկական դարձվածքներ. QUIZ

Ճիշտ հայերեն. Բառաձևեր և կապակցություններ

Ամանո՞ր, թե՞ ամանօր. ճիշտ հայերեն

Ճիշտ հայերեն. միաժամանակ և միառժամանակ

Թուրքերենից փոխառություններն ու դրանց հայերեն համարժեքները

Ճիշտ հայերեն. որ և որպեսզի շաղկապների կիրառության մասին

Եվս 50 օտար բառերի հայերեն համարժեքներ

«Առթիվ» և «կապակցությամբ» բառերի գործածության մասին…

Խոսենք հայերեն. 50 օտար բառերի հայերեն համարժեքներ

ՏՆԻ՞Ց, ԹԵ՞ ՏԱՆԻՑ․ [Լեզվի կոմիտեի նախագահն է պարզաբանում]

QUIZ. ստուգեք ձեր հայերենը

Բառազույգեր. ճիշտ կիրառություն

կույս բառի ծագումն ու իմաստը գրաբարում

շնորհակալ եմ քեզ, թե՞ շնորհակալ եմ քեզանից [ո՞րն է ճիշտ]