Փաստեր Արամ Պաչյանի մասին, Արամ Պաչյանի կյանքից - VNews

Փաստեր Արամ Պաչյանի մասին, Արամ Պաչյանի կյանքից

Մենք առանձնացրել ենք մի շարք հետաքրքիր փաստեր հայ ժամանակակից գրփող Արամ Պաչյանի մասին։ Ոչ միայն կարդանք, այլ նաև ճանաչենք մեր ժամանակակիցներին։

Արամ Պաչյանի մասին

Գրողի անձնագրային անուն է եղել Սևակ Հակոբի Թամամյան,  արդեն հետագայում նա կդառնա արդի հայ արձակի վառ ներկայացուցիչներից մեկն ու հայտնի կլինի Արամ Պաչյան անունով:

Արամ Պաչյանը ծնվել է 1983 թվականի մարտի 19-ին, Վանաձորում, բուժաշխատողների ընտանիքում։

Հայրը ճանաչված վիրաբույժ Հակոբ Ղուկասի Թամամյանն է, որը 1988-1994 թվականներին կամավոր և գործուղումով մեկնել է ՀՀ Գորիսի, Մեղրիի, Ճամբարակի, Նոյեմբերյանի, ԼՂՀ Հադրութի, Շահումյանի շրջաններ, Գետաշենի ենթաշրջան, Ստեփանակերտի հիվանդանոցներում, կենտրոնական և ռազմադաշտային շարժական հոսպիտալներում բուժել և վիրահատել է վիրավոր ազատամարտիկների ու խաղաղ բնակիչների։

Պաչյան իրավագիտական կրթություն ունի. 1999-2004թթ. սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում։ 2004-2006թթ. ծառայել է Հայաստանի զինված ուժերում, այնուհետև՝ 2008 թվականից, աշխատել իրավապահ մարմիններում:

Պայնաի գրական ուղին սկսվել է 2007 թվականից, երբ առաջին անգամ տպագրվել է «Գրական թերթում»:

Երկու տարի անց՝ 2009 թվականին դուրս է եկել իրավապահ մարմիններից`   որոշելով զբաղվել միայն գրականությամբ:

Պաչյանն իր «Թափանցիկ Շշեր», «Ռոբինզոն», «Աշխատանք, Աշխատանք», «Շախմատային Նովել» և այկլ ստեղծագործությունների համար արժանացել է մի քանի գրական մրցանակների:

2012 թվականին «106.5» Լրատվական Ռադիոյով վարել է «Գրադարանում Արամ Պաչյանի հետ» հեղինակային հաղորդաշարը։

Արամ Պաչյանի փորձարարական, անտիպ վեպի տեքստերի հիման վրա 2015 թվականի Փետրվարի 22-ին «DILIJAN CHAMBER MUSIC»-ի շրջանակներում ԱՄՆ-ի Լոս Անջելոս քաղաքի «Zipper Hall» սրահում կատարվել է շվեյցարաբնակ կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանի վոկալի, ջութակի և հարվածային գործիքների համար գրված «Pachyan Fragments» ստեղծագործությունը։

2016 թվականին Պաչյանին նկարահանել է Նիդերլանդական հայտնի VPRO հեռուստաընկերությունը՝ «Offline is the new luxury (VPRO backlight)» վավերագրական ֆիլմում: