Փաստեր Ֆրունզիկ Մկրտչյանի մասին - VNews

Փաստեր Ֆրունզիկ Մկրտչյանի մասին

Նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանը վառ ստեղծագործական կյանք է ապրել: Vnews-ն առանձնացրել է 10 փաստ սիրված դերասանի մասին:

Մհեր Մկրտչյան

1.Մհեր Մուշեղի Մկրտչյանը ծնվել է 1930 թվականի հուլիսի 4-ին Գյումրիում: Հայրը ծագումով մշեցի է եղել, մասնագիտությամբ՝ հաշվառու, իսկ մայրը՝ վանեցի Սանամը, գործարանային ճաշարանում լվացարար է աշխատել:

2.Մհերը նաև երաժշտական ու նկարչական տաղանդներ է ունեցել: Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ:

3.Մկրտչյանն ունեցել է երկու անուն, առաջինը Մհեր. այսպես նրան դիմել են տանը, երկրորդը՝ Ֆրունզ. նրան անվանել են այդպես ի պատիվ հայտնի քաղաքացիական պատերազմի հերոս Միխայիլ Ֆրունզեի: Մի անձնագրում դերասանը ստորագրել է որպես Ֆրունզ Մկրտչյան, մեկ ուրիշում՝ որպես Մհեր Մկրտչյան:

4.Դերասանությամբ ավելի լուրջ սկսել է զբաղվել 1945-1946 թվականներին. այդ տարիներին  սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո` 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ, որտեղ էլ  խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր:

5.Տեղափոխվելով մայրաքաղաք՝ 1951-1956 թվականներին սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում:

6. Մինչդեռ արդեն հայտնի դերասան Մհեր Մկրտչյանը  «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ,  այլ կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար:

7.Մհեր Մկրտչյանը 3 կին է ունեցել: Առաջինը եղել է իր համակուրսեցի Քնարան: Վերջին կինը դերասանուհի Թամար Հովհաննիսյանն էր՝ Հրաչյա Հովհաննիսյանի աղջիկը:

8.Դրամատիկ էր դերասանի երկրորդ ամուսնությունը: Դերասանուհի Դոնարա Մկրտչյանը տառապել է ծանր ժառանգական հոգեկան հիվանդությամբ: Եղել է հոսպիտալացված Ֆրանսիայում: Այցելել է նաև հոգեբուժական հիվանդանոց Երևանում: Կյանքի վերջին 25 տարիներն անց է կացրել Սևանի հոգեբուժական հիվանդանոցում:

9. Նրանց ընտանիքում 2 երեխա է ծնվում: Նունեն մահանում է 1998 թվականին ավտովթարի արդյունքում, իսկ Վազգենը, որը տառապում էր մորից ժառանգած հիվանդությամբ, մահանում է 2003 թվականին:

10.Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականին։ Գյումրիում գործում է Մհեր Մկրտչյանի թանգարանը:

 

 


Ուրախ դեպքեր հայ մեծերի կյանքից

Մհեր Մկրտչյանի մասին [Ալբերտ Մկրտչյանն է պատմում]

Ի՞նչ գիտես-չգիտես Մհեր Մկրտչյանի մասին. Quiz

Փաստեր գլխուղեղի մասին…

Պատմում է Մհեր Մկրտչյանը [տեսանյութ]

10 փաստ արհեստական ինտելեկտի մասին

Փաստեր Արմեն Սարգսյանի կյանքից

Ժողովրդի սիրելին. Արմեն Խոստիկյան [փաստեր]

Ամենն, ինչ պետք է իմանալ Իլոն Մասկի մանկության ու պատանեկության մասին

ԼԵՈ. գրող, գրականագետ, հրապարակախոս և պատմաբան

Հետաքրքիր փաստեր ծիծաղի մասին

Ի՞նչ է վալդորֆյան մանկավարժությունը. փաստեր

Փաստեր Տիգրան Ավինյանի մասին

Արսեն Թորոսյանի մասին՝ փաստերով

Փաստեր Թոմ Հենքսի կյանքից

Գարուն է գալիս. 10+1 փաստ