Փաստեր Գայանե Աբրահամյանի մասին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Փաստեր Գայանե Աբրահամյանի մասին

Այսօր առանձնացրել ենք հետաքրքիր փաստեր  լրագրող, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Գայանե Ասքանազի Աբրահամյանի մասին։

Գայանե Աբրահամյանի գործունեության մասին…

1.Գայանե Աբրահամյանը ծնվել է 1979 թվականի հունիսի 2-ին Երևանում: 1986-1996 թվականներին սովորել է Երևանի թիվ 139 անգլիական թեքումով միջնակարգ դպրոցում:

2. Լրագրող և քաղաքական գործիչ Գայանե Աբրահամյանը սովորել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի պատմության և տեսության ֆակուլտետում, որն, ի դեպ, ավարտել է գերազանցությամբ:

3. Սակայն կրթությունն այդքանով չի սահմանափակվել. 2009 թվականին տիկին Աբրահամյանը սովորել է Վաշինգտոնի Լրագրության միջազգային կենտրոնում (ICFJ): Այնուհետև աշխատանքային պրակտիկան անցկացրել է «Boston Globe» և «Washington Post» թերթերում:

4. Գայանե Աբրահամյանը նաև երաժշտական տաղանդ ունի. մինչև 18 տարեկանը նա եղել է երգչախմբի երգչուհի: իսկ 1997-2001 թվականներին աշխատել է «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայում՝ որպես ծրագրերի համակարգող։

5. Բազմիցս ներկայացրել է իր ակտիվ, քաղաքացիական տեսակետը,  2017 թվականից «Factor.am» կայքում իրականացրել է «ՀանրաԴիտակ» հաղորդաշարը, որի գործունեության առանցքը կառավարության տարբեր ծրագրերում և գնումների ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերն ու խնդիրները բացահայտելն ու հետաքննելն է

6. 2016 թվականի ապրիլին հիմնադրել և ղեկավարել է «Հոդված 3» ակումբը: Ակումբի գործունեությունն ուղղված է երիտասարդների և լրագրողական համայնքի այլընտրանքային կրթության, իրավագիտակցության և կարողությունների բարձրացման հնարավորությունների ստեղծմանը: Ակումբը հեղափոխության օրերին երիտասարդների հավաքատեղին էր, միջազգային կառույցների և լրագրողների տեղեկատվության փոխանակման կենտրոն: Հեղափոխության օրերին ակումբում էին իրականացվում բերման ենթարկվածներին իրավական աջակցման, թեժ գծի ու արագ արձագանքման աշխատանքները

7. Գայանե Աբրահամյանն արժանացել է տեղական և միջազգային լրագրողական տասը մրցանակների, այդ թվում՝ հանդիսանում է ԱՄՆ-ում անցկացվող համաշխարհային «Catholic Press Award 2010» մրցույթի առաջին և գլխավոր մրցանակակիրը:

8. 2006-2018 թվականներին հանդիսացել է Eurasianet.org միջազգային պարբերականի հայաստանյան թղթակիցը, իսկ 2015-2017 թվականներին թղթակցել է միջազգային «The Guardian» պարբերականին

9. 2008-2010 թվականներին աշխատել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրում (UNDP)՝ որպես «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կարողությունների զարգացման ծրագրի» հաղորդակցության գծով փորձագետ:

10. Գայանե Աբրահամյանն ամուսնացած է և ունի 2 դուստր:

 


Այն ամենն, ինչ չգիտեք Քանյե Ուեսթի մասին

հետաքրքիր փաստեր Ծիր Կաթինի մասին

Հայոց Տիգրան Մեծ արքա. այն ամենն, ինչ գուցե չգիտես

հետաքրքիր բաներ Մակեդոնացու մասին

Այն ամենն, ինչ չգիտեք ձեր շուրթերի մասին

Այն ամենն, ինչ չգիտեք (կամ գուցե գիտեք) սեքսի մասին

Աչքերի «գիտական գաղտնիքները». փաստեր

Արամ Պաչյան. «Օրագիրը սեփական ես-ի դեմ ապստամբելու վերջին փորձն է»…

Ի՞նչ գիտենք Իտալիայի մասին: Փաստեր…

Զարմանահրաշ լուսին. 10 փաստ

Այն, ինչ հարկավոր է իմանալ սակուրայի մասին

Հետաքրքիր փաստեր վիրուսների մասին

Զարմանահրաշ տիեզերք. 10+5 փաստ

Հոակին Ֆենիքս…

7 հետաքրքիր փաստ Ֆեյսբուքի մասին

Հակիրճ փաստեր կնոջ մարմնի մասին