Փաստեր Հրազդանի մասին... - VNews

Փաստեր Հրազդանի մասին…

47e624510a15aeb611a7ab7089eeb27d - Փաստեր Հրազդանի մասին...

Vnews-ը շարունակում է ներկայացնել Հայաստանի մեծ ու փոքր քաղաքներն ու պատմել հետաքրքիր փաստեր վերջիններիս մասին: Մեր այսօրվա կանգառը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքն է:

10 փաստ Հրազդանի մասին

434fc76303e6236751226a24ae3eff52 960x540 - Փաստեր Հրազդանի մասին...

1.Հրազդանի տարածաշրջանում մարդը բնակություն է հաստատել հնագույն ժամանակներից։ Քաղաքի բոլոր թաղամասերում էլ ճանապարհային աշխատանքներ կատարելիս գտնվել են հնագիտական կենցաղային իրեր, որոնք թվագրվում են վաղ երկաթի ժամանակաշրջանով:

2.Մինչև 1959 թվականին քաղաքը կոչվել է Ներքին Ախտա։ Ընդգրկված է եղել Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում։

3.Քաղաքի առաջին նախագիծը, որն ընդգրկում էր Ախտա և Աղբյուրակ գյուղերը, 1928 թվականին իրականացվել է ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի կողմից։ Քաղաքի երկրորդ, հիմնական նախագիծը կազմել է ճարտարապետ Մարկ Գրիգորյանը 1963 թվականին։

434fc76303e6236751226a24ae3eff52 1 960x640 - Փաստեր Հրազդանի մասին...

4. Հրազդանը մինչև 1963 թվականը եղել է ութ առանձին գյուղերից բաղկացած բնակավայր, որոնց միավորումով 1959-1963 թվականներին ձևավորվել է ներկայիս Հրազդան քաղաքը, որի կազմի մեջ են մտնում Վանատուր, Ջրառատ , Կաքավաձոր, Վերին և Ներքին Ախտա, Մաքրավան, Աղբյուրակ, Կոճոռ գյուղերը, բազմաբնակարանային շենքերից բաղկացած արդյունաբերական միկրոշրջանը և Կենտրոն թաղամասը։

5.Քաղաքը նախկինում ունեցել է մի քանի անվանումներ։ Քաղաքի հնագույն Կորկոտիս անունը ստուգաբանվում է «Կորկոտ» (ճաշատեսակ) արմատից և «իս» ասորերեն վերջածանցից։

6.Հրազդանի թաղամասերից Վանատուր գյուղի անունը խորհրդային տարիներին ի պատիվ հայտնի կոմունիստ, Խորհրդային Հայաստանի Չեկայի առաջին նախագահ Գևորգ Աթարբեկյանի կոչվել է Աթարբեկյան։ Դրանից առաջ Աթարբեկյան գյուղը կրել է Քարվանսարա անվանումը, քանի որ այստեղ եղել է մարդկանց և ձիերի համար նախատեսված ճանապարհային հանգստի կացարան՝ քարվանսարա։

54198aba1bc23944be85db18744d759c 1 - Փաստեր Հրազդանի մասին...

7.Արցախյան ազատագրական պատերազմի տարիներին հրազդանցիներից կազմավորվում և Արցախ են մեկնում «Սասուն», «Կոճոռ» և «Ալաշկերտ» ջոկատները։

8.Քաղաքն ունի 1 դրամատիկական թատրոն,1 պատկերասրահ, 2 թանգարան, 8 գրադարաններ, 1 մասնավոր ԲՈՒՀ, 2 սպորտային, 2 երաժշտական, 2 մանկական արվեստի դպրոցներ:

9. Հրազդանը էներգետիկայի կարևոր հանգույց է, գործում են Հրազդանի պշէկը, Աթարբեկյանի հէկը։

e84535ac 8e19 426a a9a9 a148eb2c85df 640 - Փաստեր Հրազդանի մասին...

10.Անվանի հրազդանցիների շարքում են րձակագիր Լևոն Խեչոյանը և բանասիրական գիտություննների դոկտոր, պրոֆեսոր, անվանի թարգմանիչ Վազգեն Գևորգյանը:

 


Ամենահին քաղաքները, որոնք կան մինչ օրս…

Փաստեր գլխուղեղի մասին…

10 փաստ արհեստական ինտելեկտի մասին

Փաստեր Արմեն Սարգսյանի կյանքից

Ժողովրդի սիրելին. Արմեն Խոստիկյան [փաստեր]

Ամենն, ինչ պետք է իմանալ Իլոն Մասկի մանկության ու պատանեկության մասին

ԼԵՈ. գրող, գրականագետ, հրապարակախոս և պատմաբան

Հետաքրքիր փաստեր ծիծաղի մասին

Ի՞նչ է վալդորֆյան մանկավարժությունը. փաստեր

Փաստեր Տիգրան Ավինյանի մասին

Արսեն Թորոսյանի մասին՝ փաստերով

Փաստեր Թոմ Հենքսի կյանքից

Գնա՞նք Գյումրի…

Գարուն է գալիս. 10+1 փաստ

Մահացել է Սամվել Կարապետյանը…

Մասոնների մասին՝ փաստերով…