Փաստեր Հուլիոս Կեսարի մասին, որ արժե իմանալ - VNews

Փաստեր Հուլիոս Կեսարի մասին, որ արժե իմանալ

Հուլիոս Կեսարը սերում է Հուլիոսների հարուստ պատրիկական` արտոնյալ դասի ընտանիքից: Նա հռոմեական պետական, քաղաքական և ռազմական գործիչ է: Հռոմեական Սենատը  նրան հռչակել է ցմահ դիկտատոր: Հուլիոս Կեսարի անունը մինչ օրս ասոցացվում է ուժի և իմաստության հետ, նա ամենահայտնի պատմական դեմքերից մեկն է, որի անունը հայտնի է յուրաքանչյուրին։

Մենք առանձնացրել ենք հետաքրքիր փաստեր, որ արժե իմանալ Հուլիոս Կեսարի մասին։

Ծովահեններն առևանգել էին Հուլիոս Կեսարին մանուկ հասակում…

Նրանք գումար են պահանջում տղային ազատելու համար, սակայն Կեսարը վիրավորվում է, երբ իմանում է, թե ինչքան փոքրիկ գումար են պահանջում ծովահենները: Նա համոզում է ծովահեններին բարձրացնել գումարի չափը և ծովահեններն այդպես էլ անում են: Երբ սպասում էր իր ազատ արձակվելուն, Կեսարն իր ժամանակն անց էր կացնում ծովահենների հետ` մարտարվեստ պարապելով և զրուցելով: Նա խոստնում էր ծովահեններին, որ, երբ իր ետևից գան ու իրեն ազատ արձակեն, նա նավատորմ կհավաքի, կգա ու կսպանի բոլորին: Հետագայում Կեսարն այդպես էլ վարվեց…

Կա վարկած…

ըստ որի «Կեսարյան հատում» բժշկական տերմինը անվանակոչել են հենց ի պատիվ Հուլիոս Կեսարի, քանի որ վերջինս ծնվել է ծնվել էր կեսարյան հատման միջոցով։ Պատմաբանները սկեպտիկորեն են վերաբերում այս վարկածին՝ փաստարկների բացակայության պատճառով։

Ի տարբերություն նախորդ ռազմական և քաղաքական գործիչների՝

Կեսարը չի հալածել քաղաքական հակառակորդներին, այլ աշխատել է իր կողմը գրավել նրանց: Կատարել է մի շարք բարեփոխումներ՝ տնտեսական, նահանգների կառավարման, հարկային, վարչական, դրամական և այլն: Հաստատել է Հուլյան տոմարը, որը 1582 թ-ին փոխարինվել է Գրիգորյան տոմարով: Հունաստանում կազմակերպել է հատուկ բանակ, որով պետք է արշավեր Հայաստան ու Պարթևստան:

Սակայն..

Մ.թ.ա. 44 թվականի հունվարին Կեսարը, որն արդեն դիկտատոր էր, Սենատի կողմից ստացավ «ցմահ դիկտատոր» կոչումը։ Այս ամենը խախտում է հանրապետական կառույցների սահմանադրական հավասարակշռությունը, իսկ Սենատի որոշ անդամներ կարծում էին, որ այդ ամենը արվում է թագավորական համակարգի վերականգնման համար, ինչը շուրջ 60 սենատորների ստիպում է դիմել դավադրության՝ պահպանելու հանրապետությունը։ Այսպիսով, Հուլիոս Կեսարի սպանությունը կազմակերպվել է Հռոմի մի խումբ սենատորների կողմից, որոնց ղեկավարում էին Մարկոս Բրուտոսը, Գայոս Կասսիոս Լոնգինուսը, Դեցիմուս Յունիուս Բրուտոս Ալբինոսը և Գայոս Տրեբոնիոսը։ Սպանությունը տեղի է ունեցել մ․թ․ա․ 44 թվականի մարտի 15-ին  Հռոմում՝ Պոմպեոսի կուրիայում, որտեղ կայանում էր Սենատի հերթական նիստը։ Դավադրությանը մասնակցել են շուրջ 60 սենատորներ, որոնք իրենց անվանում էին «Ազատարարներ»…

Չնայած դավադրության հաջողությանը՝ դավադիրները չկարողացան վերականգնել հանրապետության պետական կառույցները, ընդհակառակը, սկսվեց քաղաքացիական պատերազմ…

+ փաստ

Հուլիոս Կեսարը սկսել է պսակ կրել, որպեսզի թաքցնի սկսված մազաթափությունը:


Արտակ Բեգլարյան. մեծ կամքն ու աշխատասիրությունը՝ ի նպաստ հայրենիքի

ամենահետաքրքիր փաստերը՝ Լեդի Գագայի մասին

Մի քանի բան, որ պետք է իմանալ Վիկտոր Համբարձումյանի մասին

5+ բան Արամ Խաչատրյանի մասին, որ արժե իմանալ

Այն ամենն, ինչ պետք է իմանալ TikTok-ի մասին

5 միֆ, որոնց հավատացել ենք

Այն ամենն ինչ չգիտեք, (կամ գուցե գիտեք) գրքերի մասին

50 բան, որ պետք է իմանալ Լիբանանի մասին

Տասը փաստ Բեյրութի մասին

Փաստեր, որոնց մասին ավելի լավ է՝ չիմանաք

Հետաքեքիր փաստեր/վայրեր. չքնաղ Տավուշ

Իսրայել. երկիր, որտեղ ամեն բան ուրիշ է

5 միֆ Սթիվ Ջոբսի մասին

Փաստեր մեր և մեր շրջապատի մասին, որ երբեք չենք գուգլել

Այն ամենն, ինչ չգիտեք Քանյե Ուեսթի մասին

հետաքրքիր փաստեր Ծիր Կաթինի մասին