fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Փաստեր շոկոլադի ու նրա օգտակար հատկությունների մասին

Այլևս կարիք չկա շոկոլադ ուտելու համար առիթ փնտրել.

1. Կակաոն դեռ 4000 տարի առաջ օգտագործվել է Ամերիկայում, սակայն ներկայումս կակաո ամբողջ աշխարհին վաճառում է Աֆրիկան:

2. Առաջին շոկոլադե սալիկը արտադրվել է 1842թ. անգլիական «Cadbury» ընկերության կողմից:

3. Աշխարհի ամենաթանկարժեք շոկոլադե սալիկը  «Cadbury» ընկերության սալիկն էր, որը բևեռային հետախույզ Ռոբերտ Սքոթն իր հետ էր վերցրել Հյուսիսային բևեռ ճանապարհորդելու ժամանակ։ Այժմ այդ սալիկը 100 և ավելի տարեկան է։ 2001թ.-ին սալիկն աճուրդի ժամանակ գնվել է մի անհայտ գնորդի կողմից՝ մոտ 700 դոլարով:

4. Շոկոլադի բիզնեսի հետ կապված խնդիրների պատճառով «Hershey» շոկոլադի ընկերության հիմնադիրը չի կարողացել բարձրանալ «Տիտանիկ» նավը:

5. Շոկոլադը Երկրորդ Համաշխարհային պատերազմի զինվորների օրապարենի մեջ մտնող ուտելիքներից մեկն էր։ Ըստ հրամանատարների հրամանի՝ այդ շոկոլադի համը պետք է լիներ «եփած կարտոֆիլից մի փոքր համեղ», որպեսզի միանգամից չսպառվեր։

6. Շոկոլադի մեկ փոքրիկ կտորը կարող է մարդուն այնքան էներգիա հաղորդել, որը բավարար է 45.5 մետր քայլելու համար։

7. Կակաոյի առկայության վկայությունները թույլ են տալիս ենթադրել, որ այն աշխարհի ամենահին սնունդներից մեկն է։

8. Սպիտակ շոկոլադը չի կարելի անվանել շոկոլադ, քանի որ այն չի պարունակում կակաոյի նյութեր։

9. Շոկոլադը օգտակար է սրտի համար: Պարբերաբար շոկոլադ օգտագործող մարդկանց մոտ սրտային հիվանդությունների հավանականությունը կրճատվում է 37%-ով:

10. Շոկոլադը բարձրացնում է տրամադրությունը՝ ուղեղում սերոտոնինի քանակի մեծացման հետևանքով: Հետազոտությունները շոկոլադի աֆրոդիզիակությունը (բնական նյութ, որը խթանում է սեռական հակումներն ու սեռական ակտիվությունը) ապացուցելու համար դեռևս շարունակվում են:

11. Շոկոլադի օգտագործումը կանխում է բշտիկների առաջացումը:

12. Սև շոկոլադի օգտագործումը կարող է մաշկը պաշտպանել արևից:

13. Շոկոլադը հազի դեմ բնական միջոց է համարվում:

14. Շոկոլադի օգտագործումը կարող է բարելավել տեսողությունը:

15. Իտալացի գիտնականները ապացուցել են, որ մարդիկ, որոնք մեծ քանակությամբ շոկոլադ են ուտում, ծերության ժամանակ ավելի քիչ են տառապում ցնորմտությամբ:

16. Շոկոլադը լավ միջոց է քաղցի դեմ: Բավական է ուտել 10 գրամ սև շոկոլադ, որպեսզի սովն անցնի:

17. Շոկոլադի սիրահարները ավելի երկար են ապրում: Դա ապացուցելու հետազոտությունները տևել են 60 տարի: Շոկալադի պարբերաբար օգտագործումը երկարեցնում է կյանքը մեկ տարով:

18. Մեծ Բրիտանիայի գիտնականներն ապացուցել են, որ շոկոլադի ոչ մեծ չափաբաժնի օգտագործումից հետո, մարդիկ ավելի լավ են կարողանում լուծել մաթեմատիկական խնդիրներ: Շատերը պնդում են նաև, որ մի քանի կտոր շոկոլադից հետո, նրանք ավելի լավ են սկսում մտածել:

Աղբյուրները՝ candyusa.com, mentalfloss.com, factslides.com և այլն