Այն ամենն, ինչ չգիտեք ձեր շուրթերի մասին - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Այն ամենն, ինչ չգիտեք ձեր շուրթերի մասին

Շուրթերը համարվում են մարմնի ամենագրավիչ մասերից մեկը։ Մենք էլ որոշել ենք առանձնացնել մի քանի հետաքրքիր փաստ շուրթերի մասին, որոնք ձեզ կհետաքրքրեն։

Այսպիսով…

  • Մեր շուրթերի մաշկի հաստությունը 4 անգամ ավելի փոքր է մնացած մարմնի մասերի մաշկի հաստությունից. սա ևս մեկ պատճառ է, ինչի շնորհիվ շուրթերը համարվում են ամենազգայուն մարմնի մաս։

 

  • Գիտե՞ք, որ Լեոնարդո դա Վինչին Մոնա Լիզայի հայտնի ժպիտը ստանալու համար ծախսել է 12 տարի: 

 

  • Ցավոք, մարդու քիթն է, որ տարիների ընթացքում գնալով մեծանում է, իսկ այ շուրթերի հաստությունը սկսում է նվազել միջինում 25 տարեկանից սկսած։

 

  • Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են ձեր շուրթերն այդքան հաճախ չորանում և խնամքի կարիք զգում. բանն այն է, որ մարդու շուրթերի վրա բացակայում են քրտնագեղձեր, որոնք առկա են մարդու մաշկի մնացած մասերում: 

 

  • 1996 թ.  Մալազիայում հատուկ օրենք ընդունվեց, ըստ որի` կանայք չպետք է չափից շատ շրթներկ օգտագործեն: Պատճառն այն է, որ տղամարդկանց շատ ավելի են գերում ու գայթակղում կնոջ շուրթերը, քան տղամարդկանց շուրթերը՝ կանանց:

 

  • Երբ մենք ծիծաղում, ժպտում կամ համբուրվում ենք, կծկվում են մեր շուրթերի 15 մկան:

 

  • Կանայք, որոնք օգտագործում են կոսմետիկ միջոցներ, կյանքի ընթացքում օգտագործում են 2-ից 5 կգ շրթներկ, որի կեսը պարզապես «ուտում են». հետաքրքի՞ր է՝ որքան կանացի շրթներկ են «ուտում» տղամարդիկ։

 

  • Եվս մեկ փաստ շուրթերի ու արվեստի մասին. կինոյում առաջին համբույրը նկարահանվել է 1886 թվականին: Դա Թոմաս Էդիսոնի 30 վայրկյանանոց ֆիլմն էր, որ այդպես էլ կոչվեց’ «Համբույր»:

 

  • Մեր շուրթերը 100 անգամ ավելի զգայուն են, քան մեր  մատների ծայրերը:

 

  • Մեր շուրթերը ունիկալ երևույթ են բնության մեջ: Բոլոր կենդանի էակների մեջ միայն մարդու մոտ են վառ և հստակ ընդգծված շուրթերի սահմանները:

 


Փաստեր, որոնց մասին ավելի լավ է՝ չիմանաք

Հետաքեքիր փաստեր/վայրեր. չքնաղ Տավուշ

Իսրայել. երկիր, որտեղ ամեն բան ուրիշ է

5 միֆ Սթիվ Ջոբսի մասին

Փաստեր մեր և մեր շրջապատի մասին, որ երբեք չենք գուգլել

Այն ամենն, ինչ չգիտեք Քանյե Ուեսթի մասին

հետաքրքիր փաստեր Ծիր Կաթինի մասին

Հայոց Տիգրան Մեծ արքա. այն ամենն, ինչ գուցե չգիտես

հետաքրքիր բաներ Մակեդոնացու մասին

Այն ամենն, ինչ չգիտեք (կամ գուցե գիտեք) սեքսի մասին

Աչքերի «գիտական գաղտնիքները». փաստեր

Փաստեր Գայանե Աբրահամյանի մասին

Արամ Պաչյան. «Օրագիրը սեփական ես-ի դեմ ապստամբելու վերջին փորձն է»…

Ի՞նչ գիտենք Իտալիայի մասին: Փաստեր…

Զարմանահրաշ լուսին. 10 փաստ

Այն, ինչ հարկավոր է իմանալ սակուրայի մասին