Փաստեր մեր և մեր շրջապատի մասին, որ երբեք չենք գուգլել - VNews

Փաստեր մեր և մեր շրջապատի մասին, որ երբեք չենք գուգլել

Թվում է, թե մենք մեզ բավականին լավ ենք ճանաչում, գիտեք մեր ֆիզիոլոգիական ու հոգեբանական առանձնահատկությունները, սակայն կան մի շարք պրիմիտիվ հարցեր, որոնք մենք երբևէ չենք տվել ոչ ինքներս մեզ, ոչ էլ ուրիշներին։ Մենք առանձնացրել ենք հետաքրքիր փաստեր ձեր մասին, որոնք երբևէ չեք գուգլել։

Ինչու՞ է արևը տարբեր կերպ ազդում մեր մաշկի և մազերի վրա

Նկատե՞լ եք, որ արևը մազերի գույնը դարձնում է ավելի բաց, իսկ մաշկի գույնը՝ մուգ։ Երկու դեպքում էլ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները մելանին են փոխանցում մեր օրգանիզմին, սակայն հաշվի առնելով այն փաստը, որ մեր մաշկի վրա գտնվող բջիջները ողջ են, իսկ մազերի վրա գտնվողները՝ մահացած, մելանինը տարբեր կերպ է ազդում դրանց վրա։

Ինչու՞ մեր աչքերը «չեն մրսում»

Հավանաբար նկատել եք, որ եթե անգամ մենք սարսափելի ցրտահարվում են, մեր աչքերը չեն մրսում։ Բանն այն է, որ աչքերը չունեն ջերմաստիճանի ընկալիչներ, և բացի դրանից աչքերի մեծ մասը տեղակայված է գլխուղեղի ներսում, ուստի այնտեղ տեղի ունեցող արյան շրջանառությունը նպաստում է դրանց տաքացմանը։

Ինչու՞ ենք մենք փռշտում և ինչու՞ ենք այդ ընթացքում փակում մեր աչքերը

Փռշտոցը պաշտպանական ռեակցիա է: Քթի խոռոչներում փոշի է կուտակվում, լորձաթաղանթը չորանում է և գրգռվում, գրգռվում են նյարդային վերջավորությունները, և մենք փռշտում ենք: Փռշտոցի արդյունքում տեղի է ունենում կտրուկ արտաշունչ, որն օգնում է «դուրս շպրտել» քթից ավելորդությունները: Ի դեպ, փռշտոցի ժամանակ արտաշնչվող օդի արագությունը 130 կմ/ժ է: Եթե մարդ փռշտում է իրար հետևից 2-3 անգամ, ապա ոչ մի վտանգավոր բան չկա, իսկ եթե 10 և ավելի, ապա անհանգստանալու առիթ կա։

Մենք բոլորս փակում ենք մեր աչքերը փռշտալու ժամանակ։ Միանշանակ պատասխան չկա, թե ինչու է դա տեղի ունենում, սակայն հայտնի է երկու քիչ թե շատ հավանական վարկած։ Գիտնականների մի զգալի զանգված կարծում է, որ դա կատարվում է պայմանական ռեֆլեքսի թելադրանքով. աչքերը փակվում են, որպեսզի փռշտալու ժամանակ բերանից և քթից դուրս թռած բակտերիաները չընկնեն մեր աչքերի մեջ: Ըստ մեկ այլ վարկած՝ փռշտալու ընթացքում դեմքի բոլոր մկանները կրճատվում են, աչքերն էլ՝ ակամա փակվում։

Ո՞րն է հորանջելու պատճառը և ինչու՞ է այն «վարակիչ»

Երբ որևէ մեկը հորանջում է, մեզ անմիջապես թվում է, որ նա քնի կարիք ունի։ Իրականում հորանջելու պատճառը հիպոքսիան է, երբ ուղեղը թթվածնի պակաս ունի:  Մենք նաև հորանջում ենք, երբ ձանձրանում ենք կամ երբ պետք անենք այն, ինչ չենք ուզում: Եվ դա բացատրելի է: Երբ մենք «չուզելով» ենք աշխատում, շատ ավելի արագ ենք հոգնում: Եվ կրկին հոգնածություն է առաջանում, և մենք հորանջում ենք՝ թթվածին ստանալու համար: Երբ ինչ-որ մեկը հորանջում է, նրանից հետո բոլորը սկսում են հորանջել: Հոգեբաններն ասում են, որ այդ «վարակը» մեզ է հասել մեր նախնիներից. հին ժամանակներից բոլորը ասես հրամանով հորանջում էին, երբ ցեղախմբի մարդիկ միաժամանակ պառկում էին քնելու: Թեև, սա ընդամենը վարկած է։

Փոշին սև՞ է, թե՞ սպիտակ

Երբևէ կարո՞ղացել եք տարբերել, թե ինչ գույն ունի փոշին։ Պարզվում է, որ փոշու գույնը կախված է այն հանգամանքից, թե ինչի ֆոնին այն տենում այն։ Եթե փոշին սև ֆոնի վրա է, ապա այն սպիտակ է, իսկ  եթե սպիտակ ֆոնի վրա է, ապա փոշին սև է։

Ինչու՞ մեզ դուր չի գալիս մեր ձայնը

Երբ մենք բարձրաձայն ենք խոսում, ընկալում ենք մեր ձայնը ոչ այնպես, ինչպես մնացած բոլոր մարդիկ, քանի որ լսում ենք այն «այլ ալիքով»: Բանն այն է, որ, երբ մենք ուրիշի ձայնն ենք լսում,  դրա հնչյունները հայտնվում են արտաքին ականջում, այնուհետեւ՝ թմբկաթաղանթում, որտեղ վիբրացիաներ են ի հայտ գալիս, որոնք ընկալվում են ուղեղի կողմից որպես ձայնային ազդանշաններ: Սակայն, երբ մենք ինքներս ենք խոսում, մեր թմբկաթաղանթները եւ ներքին ականջը վիբրացիաներ են առաջացնում ո՛չ միայն ձայնային ալիքների, այլ նաեւ մեր կատարած շարժումների պատճառովՄարդկանց մեծամասնությանը դուր չի գալիս, ինչպես է հնչում իր սեփական ձայնը՝ օրինակ, ռադիոյով կամ որեւէ տեսնայութում: Երբ վիբրացիաների այս երկու աղբյուրները միավորվում են, մենք ընկալում ենք մեր ձայնը շատ ավելի հնչեղ, քան այն կա իրականում: Այդ պատճառով կողքից այն լսելը բավականին անսովոր է: Այդ ժամանակ ձայնալարերի վիբրացիան բացառվում է եւ ձայնն ընկալվում է այլ կերպ՝ երբեմն նույնիսկ տհաճ:


Արտակ Բեգլարյան. մեծ կամքն ու աշխատասիրությունը՝ ի նպաստ հայրենիքի

ամենահետաքրքիր փաստերը՝ Լեդի Գագայի մասին

Մի քանի բան, որ պետք է իմանալ Վիկտոր Համբարձումյանի մասին

Փաստեր Հուլիոս Կեսարի մասին, որ արժե իմանալ

5+ բան Արամ Խաչատրյանի մասին, որ արժե իմանալ

Այն ամենն, ինչ պետք է իմանալ TikTok-ի մասին

5 միֆ, որոնց հավատացել ենք

Այն ամենն ինչ չգիտեք, (կամ գուցե գիտեք) գրքերի մասին

50 բան, որ պետք է իմանալ Լիբանանի մասին

Տասը փաստ Բեյրութի մասին

Փաստեր, որոնց մասին ավելի լավ է՝ չիմանաք

Հետաքեքիր փաստեր/վայրեր. չքնաղ Տավուշ

Իսրայել. երկիր, որտեղ ամեն բան ուրիշ է

5 միֆ Սթիվ Ջոբսի մասին

Այն ամենն, ինչ չգիտեք Քանյե Ուեսթի մասին

հետաքրքիր փաստեր Ծիր Կաթինի մասին