Պատմության ամենադաժան տիկնայք... 3 պատմություն - VNews

Պատմության ամենադաժան տիկնայք… 3 պատմություն

տիկնաաաըըըք min - Պատմության ամենադաժան տիկնայք... 3 պատմություն

Այս նյութը կանանց մասին է, որոնց բարդ է կոչել «փափկասուն»… Նրանք ողջակիզել են բողոքականներին, գլխատել սիրեկաններին, «անբարո» գյուղացիներին ուղարկել են մերկ զբոսանքի՝ ռուսական սաստիկ ձմռան պայմաններում… Պատմությանը հայտնի ամենադաժան կանանցից երեքի մասին՝ ստորև…

Արյունոտ Մերի (Մարիա I Թյուդոր)

Marie_Tudor

Անգլիայի թագուհի Մարիան Թյուդորը հիշատակվում է «Արյունոտ Մերի» խորհրդանշական կեղծանվամբ: Անգլիայում տիկնոջը նվիրված որևէ արձան չի տեղադրվել, իսկ վերջինիս մահվան օրը բնակիչները նշել են՝ որպես համազգային տոն: Անողոք թագուհին ծայրահեղական կաթոլիկ էր ու կատաղի պայքար էր մղում բողոքականների դեմ:  Մարիան հատուկ դաժանությամբ էր սպանում իրեն տհաճ անհատականություններին՝ կտրում էր նրանց սեռական օրգանները, որից հետո ստիպում էր նրանց ուտել դրանք: Այս ամենից հետո «փափկասուն տիկինը» անձամբ հսկում էր, որ կիսամեռ մարդկանց այրեն: Արյունոտ Մերիի օրոք շուրջ 3000 հոգևոր ծառայողներ զրկվեցին իրենց պաշտոններից, իսկ 300-ը ողջակիզվեցին: Արյունոտ Մերիի դաժանությունները վերջացան միայն նրա մահից հետո:

Դարյա Սալտիկովա

big

Անգլիայից տեղափոխվենք բարեկամական Ռուսաստան. այստեղ նույնպես քիչ չեն եղել տիկնայք, որոնց կամակոր ցանկությունները չեն սահմանափակվել թանկարժեք իրերով, նրանց երջանկություն էին բերում մարդկային մահերը… Սալտիկովան հայտնի էր «Սալտիչիխա» կեղծանվամբ, այս կինը բարձրագույն իշխանություն չի ունեցել, սակայն նրա կողմից կատարած հանցագործությունների թիվը հսկայական է: Նա իր ձեռքերով մահացու տանջանքների է ենթարկել տասնյակ գյուղացիների:  Այրիանալով 26 տարեկանում, Դարյան ժառանգություն է ստանում 600 ամրոցներ: Որոշ ժամանակ անց նրա մոտ առաջանում է անկառավարելի զայրույթ: Նա կոճղով ծեծում էր իր սպասուհիներին՝ «անբարոյականության» համար: Մարդկանց տանջում էր՝ սոված պահելով, վառում էր նրանց մազերը, ձմռան սառնամանիքի ժամանակ դուրս էր վռնդում նրանց՝ ամբողջովին մերկ: Իշխանությունները նրա դաժանությունների վրա աչք էին փակում, քանզի նա շռայլորեն կաշառում էր նրանց:  Միայն Եկատերինա 2-րդի կառավարման ժամանակ Սալտիկովայի դեմ հարուցված գործերին ընթացք տրվեց: Արձանագրվեց, որ նրա գյուղում տանջանքների են ենթարկվել  138 գյուղացի, ոմանց հենց Սալտիկովան էլ սպանել է: Նրան ուղարկում են մենաստան… Դատավճռի պահին անգամ, Սալտիչիխային աչքերում մի գրամ ափսոսանք չկար: Այս ամենն իր գեղարվեստական արտացոլումն է գտել ռուսական «Кровавая барыня» հեռուստասերիալում:

Չին կայսրուհի Ցի Սի

1e05acd9459d70550dc9539bbdae0ee1 - Պատմության ամենադաժան տիկնայք... 3 պատմություն

Այս պատմությունը կհետաքրքրի նրանց, ովքեր հարեմների մասին ֆիլմերի ու գրականության սիրահար են: Հիշու՞մ եք թուրքական «Հոյակապ Դար» սերիալը, որտեղ հարեմի աղջիկներից մեկը շուտով «սուլթանուհի» է դառնում… Այսպիսով, Չինաստանում ստորին խավի հարճից կայսրուհի կարող է դառնալ միայն խելացի, խորամանկ և անողոք կինը: 16-ամյա աղջիկն ինտրիգներ էր անում, կաշառում վերադասներին միայն թե կարողանար Չինաստանի կայսրի մոտ մտնել:  Ժառանգորդին ծննդաբերելուց հետո (որոշ տվյալներով, տղան կայսեր որդին չէր), Ցի Սին միանգամից հարեմում գլխավոր տեղ զբաղեցրեց, չնայած որ կայսրն ուներ կին:  Ժամանակի ընթացքում նրա ազդեցությունն ուժեղացավ կայսրի վրա , և նա սկսեց որ ֆորմալ ղեկավարել երկիրը: Կայսրի մահից հետո նա դարձավ խնամակալ: Նա սկսեց ագրեսիվ կռիվ հակառակորդների, հարևան և արևմտյան պետությունների դեմ:  Ասում են, որ նա բազմաթիվ երիտասարդ սիրեկաններ է ունեցել, որոնց հետ գիշեր անցկացնելուց հետո հրամայել է գլխատել վերջիններիս: Իր կառավարման 50 տարիների ընթացքում նա սննկացրել է պետությունը և թողել է միայն բացասական հետևանքներ: Ցի Սին կառավարել է 50 տարի…

 


DVD սկառավակների վարձույթից՝ Netflix

Տերյանի երեք կանայք…

Հայ կինը ռեժիսորի աթոռին. 5 անուն, որ արժե իմանալ

Հայ կանայք, որոնց անունները մշակույթի պատմության էջերում ոսկե տառերով են գրված

Ազատության 55 օր և 400 քմ. Ռոուզ կղզու Հանրապետություն

Պատմության ամենաերկարատև գահակալությունները. 10 գահակալ

10 փաստ տարբեր ժամանակներում կանանց ծանր կյանքի մասին

20-րդ դարի 5 հայտնագործություն, որ փոխեցին մեր կյանքը

Ինչպե՞ս ծնվեց և ընդունվեց ՀՀ օրհներգը

Ժողովուրդների և ամբոխների մասին. Գյուստավ Լե Բոնի եզրակացությունները

Նախիջևան. [ավանդազրույց, պատմական ակնարկ]

Արցախյան հիմնախնդիր. ժամանակագրություն

Լուսավորչի աջը. [ըստ ավանդության և ըստ պատմիչների]

Լենի Րիֆենշտալ. Կերտելով արվեստ նացիստական պրոպագանդայի կայսրությունում

Ինչպե՞ս է առաջացել «Արցախ» անունը… (ավանդազրույց)

Կուբաթլուի ազատագրումը… 1993 թվական