Պատմության առաջին լուսանկարները... - VNews

Պատմության առաջին լուսանկարները…

es ashxatum em 2 26հ - Պատմության առաջին լուսանկարները...

Քիմիական եղանակով լուսանկարի ֆիքսման առաջին փորձը ձեռնարկել են Թոմաս Վեջվուդն ուՀեմֆրի Դևինը։ Արդեն 1802 թվականին նրանք, արծաթի օգնությամբ, կարողանում էին ստանալ լուսանկարներ՝ չիմանալով դրանց ֆիքսման մեթոդները։ Լուսանկարի ի հայտ գալու առաջին գործնական հաջողությունը դարձավ Ժոզեֆ Նյեպսի կողմից հելոգրաֆիայի հայտնագործումը:

Լուսանկարչության կարճատև պատմության ընթացքում մեզ են հասել բազմաթիվ «առաջին լուսանկարներ», դրանցից ամենահայտնիները մեր անդրադարձում:

Ամենահայտնի «առաջին լուսանկարները»

Պատմության առաջին լուսանկարը

samaya pervaya fotografiya v istorii - Պատմության առաջին լուսանկարները...

Այս լուսանկարն ամենահինն է, որը պահպանվել է մինչև մեր օրեր, թվագրվում է 1816/1827 թ.-ով: Այն նկարել է ֆրանսիացի գիտնական վերոնշյալ Ժոզեֆ Նյեպսը, լուսանկարը կոչվում է  «Տեսարան Լե Գրասի պատուհանից»: Այսօր այս լուսանկարը համարվում է արվեստի գործ և պահպանվոմ է Օստինի Տեխասսյան համալսարանի հավաքածուում:

Առաջին ինքնանկարը

samaya pervaya fotografiya v istorii 1 - Պատմության առաջին լուսանկարները...

Պարզվում է առաջին ինքնանկարն արվել է ինտերնետի, հեռախոսների կամ թվային տեսախցիկների ի հայտ գալուց շատ ավելի վաղ: 1839թ.-ին արված լուսանկարի հեղինակը ամերիկացի Ռոբերտ Կորնելիուսն է, նա ստիպված էր բացարձակապես անշարժ նստել օբյեկտիվի դիմաց 1 րոպեից ավելի:

Նյու Յորքի ամենահին լուսանկարը

samaya pervaya fotografiya v istorii 2 - Պատմության առաջին լուսանկարները...

Այս լուսանկարն արված է 1848թ.-ին Մանհեթենի բնակարաններից մեկում: 2009թ.-ին կազմակերպված աճուրդի ժամանակ լուսանկարը վաճառվեց $62 500-ով:

Լուսնի առաջին լուսանկարը

samaya pervaya fotografiya v istorii 3 - Պատմության առաջին լուսանկարները...

Լուսնի առաջին լուսանկարը ստացել է ամերիկացի քիմիկոս և լուսանկարիչ Ջոն Ուիլյամ Դրեյպերը 1840թ.-ին: Լուսանկարն արված է Նյու Յորքի ինստիտուտի տանիքից:

Լուսանկարում մարդ հայտնվեց

samaya pervaya fotografiya v istorii 4 - Պատմության առաջին լուսանկարները...

Ֆրանսիացի գյուտարար Լուի Դագերը ոչ միայն հայտնագործել է դագերոտիպ պրոցեսը, այլ նաև Փարիզի ամենահին լուսանկարի հեղինակն է, որի ձախ անկյունում երկու մարդ է ուրվագծվում: Լուսանկարն արվել է 1839թ.-ին:

Առաջին նախագահական լուսանկարը

pervaya fotografiya voinu - Պատմության առաջին լուսանկարները...

Ջոն Ադամսը հայտնի է պատմությանը որպես ԱՄՆ 6-րդ նախագահ: Նա նաև համարվում է առաջին նախագահը, որը լուսանկարվել է: Նկարը նրան է հասել 1843թ.-ին, երբ վերջինս այլևս նախագահական պաշտոնին չէր:

Արևի ամենահին լուսանկարը

pervaya fotografiya voinu 1 - Պատմության առաջին լուսանկարները...

Թերևս այս հարցում լուսինն արևից առաջ է ընկել 5 տարով: Արևի առաջին լուսանկարն արվել է 1845թ.-ին ֆրանսիացի ֆիզիկոսներ Արման Իպպոլիտ Լուի Ֆիզոյի և Ժան Բերնար Լեոն Ֆուկոյի կողմից: Լուսանկարում հնարավոր է անգամ նկատել արևային հետքերը:

Տորնադոյի առաջին լուսանկարը

pervaya fotografiya tornado - Պատմության առաջին լուսանկարները...

Լուսանկարն արվել է 1884թ.-ի ապրիլի 26-ին, ԱՄՆ-ում ամերիկացի սիրողական լուսանկարիչ Ա. Ա. Ադամսի կողմից: Լուսանկարը պատմում է, թե ինչպես էր տորնադոն ավերում Անդերսոն շրջանը;

Առաջին լուսանկարը, որտեղ Լուսինն ու Երկիրը միասին են

pervaya fotografiya tornado 1 - Պատմության առաջին լուսանկարները...

1966թ.-ի օգոստոսի 23-ին ՆԱՍԱ-ի անօդաչու տիեզերանավը հաջողությամբ հասավ Լուսնին ու դարձավ այս պատմական լուսանկարի հեղինակը:

Առաջին գունավոր լուսանկարը

pervaya fotografiya voinu 2 - Պատմության առաջին լուսանկարները...

Բրիտանացի ֆիզիկոս Ջեյմս Կլերկ Մակսվելը մշակեց գունային լուսանկարի եռագույն տեխնիկան: Արդեն 1861թ.-ին նրա մեթոդիկայով արվեց պատմության առաջին գունավոր լուսանկարը:

Առաջին գունավոր ստորջրյա լուսանկարը

pervoe cvetnoe podvodnoe foto - Պատմության առաջին լուսանկարները...

Առաջին գունավոր ստորջրյա լուսանկարն արվել է 1926թ.-ին National Geographic-ի լուսանկարիչ Չարլզ Մարտինի և Ուիլյան Լոնգլիի կողմից Ֆլորիդայում: Գործը գլուխ բերելու համար լուսանկարիչները տեսախցիկը դրել են հատուկ ջրակայուն պատյանի մեջ:

Առաջին թվային լուսանկարը

pervaya fotografiya tornado 2 - Պատմության առաջին լուսանկարները...

Առաջին թվային լուսանկարն արվել է առաջին թվային տեսախցիկից՝ Eastman Kodak-ից դեռևս 20 տարի առաջ՝ 1957թ.-ին: Հեղինակն ամերիկացի ինժեներ Ռասսել Ա. Կիրշն է, որը նկարել է իր որդուն:

Առաջին թվային նախագահական լուսանկարը

pervaya fotografiya tornado 3 - Պատմության առաջին լուսանկարները...

Հենց 2009թ.-ին առաջին անգամ օգտագործեցին թվային տեսախցիկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նկարելու համար: Լուսանկարիչը Փիթ Սոուզան էր, իսկ տեսախցիկը՝  Canon 5D Mark II:

Առաջին լուսանկարն Instagram-ում

pervoe foto v instagram - Պատմության առաջին լուսանկարները...

2010թ.-ի հուլիսի 16-ին Instagram- ի համահիմնադիր Քևին Սիստրոմը ներբեռնեց հայտնի սոց. ցանցի առաջին լուսանկարը:

 


Լուսանկարչության միջազգային կենտրոն կամ պարզապես ICP

Տարկովսկի Լուսանկարիչը

5 լուսանկար, որ կարևոր դեր ունեցան պատմության մեջ

Մի լուսանկարի պատմություն [Մհեր Մկրտչյանի մկրտությունը]

25 չհրապարակված լուսանկար Մերիլին Մոնրոյից

Աշխարհի ամենաթանկ ֆոտոները [5 լուսանկար]

Իտալական շոգ ամառը Կլոդ Նորիի լուսանկարներում

Մայքլ Ջեքսոնը հայտնի ընկերների հետ (լուսանկարներ)

Թե ինչպես էին նախկինում “unfriend” անում մարդկանց…

Տեղի ունեցավ “ArmAs Wine & Jazz” ամենամյա փառատոնը (լուսանկարներ)

Կվաճառվեն Ֆրիդա Կալոյի և Դիեգո Ռիվերայի արխիվային լուսանկարները

Ինստագրամի օգտատերերը բարկացրել են Փարիզի բնակիչներին

Շառլոտ Գենսբուրի քրոջ՝ Քեյթ Բարրիի հեղինակային լուսանկարները

Գրքի գիշեր 2018 (լուսանկարներ)

Էրեբունի-Երևան 2800 (լուսանկարներ)

Այս տարվա լավագույն լուսանկարներից մի քանիսը