fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Պաուլու Կոելյու՝ «Մատիտի մասին»

Երեխան նայում է, թե ինչպես է տատիկը նամակ գրում և հարցնում է.

-Դու ի՞մ մասին ես գրում:

Տատիկը դադարեց գրել, ժպտաց և ասաց.

-Դու գուշակեցիր, բայց կարևորն այն չէ, թե ում մասին եմ ես գրում, այլ այն, թե ինչով եմ ես գրում: Ես ուզում եմ, որպեսզի դու նման լինես այս մատիտին, երբ մեծանաս:

Փոքրիկը երկար նայեց մատիտին, բայց ոչ մի արտասովոր բան չնկատելով՝ ասաց.

-Բայց նա նման է մյուս բոլոր մատիտներին:

-Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես նայում իրերին: Այս մատիտը օժտված է հինգ հատկանիշով, որոնք պետք է ունենա յուրաքանչյուր մարդ, ով ուզում է ապրել լիարժեք կյանքով:

Առաջինը. դու կարող ես հանճար լինել, բայց չպետք է մոռանալ քեզ ուղղորդող Ձեռքի մասին: Մենք այդ ձեռքն անվանում ենք Աստված: Վստահիր այդ ուժին և սովորիր զգալ այն:

Երկրորդը. որպեսզի գրեմ, ես ստիպված եմ սրել մատիտը: Այդ գործընթացը փոքր-ինչ ցավոտ է նրա համար, բայց դրանից հետո այն ավելի գեղեցիկ է գրում: Սովորիր տանել ցավը՝ հիշելով, որ այն պնդացնում և կատարելագործում է քեզ:

Երրորդը. երբ օգտվում ես մատիտից, միշտ կարելի է ջնջել այն, ինչ սխալ ես համարում: Հիշի՛ր, որ ինքդ քեզ ուղղելը վատ չէ. երբեմն այն միակ եղանակն է, որով կարող ես չշեղվել ճիշտ ուղուց:

Չորրորդը. մատիտի մեջ կարևորը ո՛չ փայտն է, որից այն պատրաստված է, ո՛չ նրա ձևը, կարևոր է միայն նրա մեջ գտնվող գրաֆիտը:

Եվ վերջապես, հինգերորդը. մատիտը միշտ իրենից հետո հետք է թողնում: Այդ նույն եղանակով էլ դու ես քո հետևից հետք թողնում. այնպես որ, մտածի՛ր ամեն քայլդ անելուց առաջ:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Ալեքսանդր Դյումա` «Կոմս Մոնտե-Քրիստո». Հատված

Հունական դիցաբանություն. Գիշեր, լուսին, արշալույս և արև

Շիրվանզադե՝ «Քաոս». Հատված

QUIZ. Գուշակի՛ր գիրքը կարճ նկարագրությունից

3 սոնետ Շեքսպիրից

Հունական դիցաբանություն. Աքիլլես

Հատված արքայադուստր Դիանայի ինքնակենսագրականից

Հատված Կոկո Շանելի ինքնակենսագրականից

Ի՞նչ կարդալ հունիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Ի՞նչ կարդալ մայիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Ի՞նչ կարդալ ապրիլին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Դավիթ Սամվելյան՝ «Ռոդենի ձմեռը». Հատված

Հովհաննես Շիրազ. 5 բանաստեղծություն

Հավերժ քոնը [հատված վեպից]

Նար-Դոս՝ «Ես և նա». Մի կորած մարդու հիշատակարանից

Դավիթ Սամվելյան՝ «Արտագաղթած կարոտ». Հատված