Պեդրո Ալմոդովարին «Ոսկե առյուծ» կշնորհեն - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Պեդրո Ալմոդովարին «Ոսկե առյուծ» կշնորհեն

Նրա ձեռագիրը չես շփոթի ոչ մի ռեժիսորի ձեռագրի հետ, նա սիրում է տաք գույներ, և համեմում իր ֆիլմերը դրանցով:
Օսկարի կրկնակի դափնեկիր իսպանացի վարպետ Պեդրո Ալմոդովարը կինեմատոգրաֆում ունեցած մեծ ավանդի և նվաճումների համար Վենետիկի 76-րդ կինոփառատոնի շրջանակներում կպարգևատրվի «Ոսկե առյուծով»:

Հիշեցնենք, որ Ալմոդովարի հաջողությունը Վենետիկում մեկնարկեց «Կանայք նյարդային պոռթկման եզրին» (Mujeres al borde de un ataque de «nervios”) ֆիլմով, որի համար նա արժանացավ հատուկ մրցանակի՝ «Լավագույն սցենար» անվանակարգում:

Հիշեցնենք, որ 1999 թ. էկրաններ բարձրացած «Ամեն ինչ մորս մասին» (“Todo sobre mi madre”) ֆիլմն արժանացավ Օսկարի՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, ինչպես նաև «Ոսկե գլոբուսի»: Ավելի ուշ՝ 2002 թ. ռեժիսորի մրցանակների շարքում ավելացավ ևս մեկը՝ Օսկար «Խոսիր նրա հետ» (“Talk to Her “) ֆիլմի սցենարի համար:

Ալմոդովարի ներդրումը համաշխարհային և հատկապես իսպանական կինեմատոգրաֆի զարգացման հարցում մեծ է, շատ մեծ: Վերջերս Կաննի 72-րդ կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվեց վարպետի վերջին՝ «Ցավ և փառք» (“Pain and Glory“) ֆիլմը, որը գլխավոր հերոսին մարմնավորած Անտոնիո Բանդերասին արժանացրեց «Ոսկե արմավենու»՝ «Լավագույն դերասան» անվանակարգում:

«Ալմոդովարը միայն հզոր և ազդեցիկ ռեժիսոր չէ. նա ստեղծում է կինոնկարներ, որոնք իրենց մեջ արտացոլում են Իսպանիայի բազմաշերտ, պրովոկացիոն և բազմերանգ պատկերները և իր ֆիլմերում առկա հանցագործությունների և ցանկությունների տեսարանները համեմում է նուրբ հումորով և զարդարում վիզուալ փայլով»,- ասել է փառատոնի տնօրեն Ալբերտո Բարբերան:

Աղբյուր՝ hollywoodreporter

 տես նաև՝ Այն, ինչ պետք է իմանալ խենթ հանճար Պեդրո Ալմոդովարի մասին


Ջութակահարուհին նվագում էր վիրահատության ընթացքում

Բրիտանական ֆիլմերի փառատոն 2020

Ո՞րն է 2019-ի լավագույն ֆիլմ ըստ ռուս կինոքննադատների

Պարզվում է՝ Բրեդ Փիթն ու Էլեն Դեջեներեսը նույն աղջկա հետ են հանդիպել նախկինում

Քիմ Քարդաշյանը նորից կգա Հայաստան՝ մասնակցելու WCIT 2019-ին

Մեգան Մարքլի տունը վաճառվում է

Անջելինա Ջոլին՝ Elle ամսագրի նոր համարում

Հարվի Վայնշտեյնի մասին պատմող ֆիլմը կարող եք դիտել սեպտեմբերին

Քևին Սփեյսիին արդարացրել են

Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմում 007 գործակալը կին է լինելու

Ռոբերտ Դաունի կրտսերը վերադառնում է Շերլոկի դերում

Նոր տվյալներ Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհից

Եթե ցանկանում եք հայտնվել Ուես Անդերսոնի ֆիլմերում, ապա այս ակնոցը ձեզ համար է

Կիանու Ռիվզը որպես տարվա մարդ. Պահանջում են երկրպագուները

Վաչովսկի քույրերն, այնուամենայնիվ, կաշխատեն նոր «Մատրիցայի» վրա

Ատրճանակը, որով ինքնասպան է եղել Վան Գոգն աճուրդի կհանվի