-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Պեկինը Չինաստանի մայրաքաղաքն է արդեն 800 տարուց ավելի: Այս քաղաքում հենց կարող եք տեսնել Չինաստանի պատմական վայրերից մի քանիսը, որոնք ձեզ «կգրկեն» ու ժամանակի միջով ճանապարհորդության կտանեն: Այդուհանդերձ, այն նաև ժամանակակից քաղաք է, որը Նյու Յորքի պես միշտ արթուն է:
Դո՞ւք էլ եք ուզում հայտնվել Պեկինում, լսե՞լ չինարենն ամենուր, զգա՞լ սուր համեմունքների հոտն ու գույները, ակա՞նջ դնել փողոցի աղմուկին: Ուրեմն կապեք ամրագոտիները, մենք միանգամից վայրեջք ենք կատարում Պեկինի լավագույն վայրերից մի քանիսում:
Չինաստանի արքայական դինաստիաների տուն համարվող այս վայրն ունի 5 գլխավոր դարպաս ու բազմաթիվ սրահներ: Այցելուները կարող են ծանոթանալ չինական բարձրակարգ քանդակներին ու արվեստի այլ գործերին: Արգելված քաղաքը ասիական պատմության մեջ ամենահարուստ ժամանակահատվածում ստեղծված ու այսօր ամենահայտնի չինական վայերից մեկն է:
2002թ.-ին հիմնադրված չինական ձմերուկի թանգարանում կարող եք ձմերուկի հետ կապված ամեն բան գտնել՝ աճեցնելու ձևը, պատմությունը, չինական ձմերուկի մշակույթը: Թանգարանում ձեր ուշադրությունը կգրավեն հարյուրավոր արհեստական ձմերուկները, ինչպես նաև ձմերուկի ջերմոցը, որտեղ տարատեսակ բնական ձմերուկներ են աճեցվում: Թանգարանում գրեթե միշտ հնչում է «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքը, թե ինչու՝ չգիտենք:
258 մետր երկարություն ունեցող Վիշապ էսկալատորը դրսային ամենաերկար էսկալատորն է աշխարհում: Վայրին չինական շունչ են հաղորդում տարբեր արհեստական կենդանիները, որոնք վախենալու դիրքով տեղադրված են էսկալատորի գագաթնային մասում: Հետաքրքիրն այն է, որ էքսկալատորը միայն վերև է բարձրանում. ետ դառնալու համար ստիպված կլինես իջնել աստիճաններով:
Այս փողոցը լի է թանգարաններով, հուշարձաններով, փողոցային արվեստով, պատկերասրահներով, խանութներով ու սրճարաններով: Այն շատ մեծ է ու բավականին շատ ժամեր կպահանջվեն ամբողջ տարածքն ուսումնասիրելու համար: Արվեստասերների համար սա աշխարհի ամենալավ վայրերից մեկն է:
Չինական մեծ պատի մասին անշուշտ լսել եք, ուստի դրա մասին խոսել հարկ էլ չկա, պարզապես պետք է գնալ ու տեսնել այն:
Այս յուրահատուկ տաճարն իր այցելուներին օգնում է տեսնել հետմահու 76 տարբեր ու տարօրինակ իրավիճակներ: Արձանիկների միջոցով կարող ենք պատկերացնել, թե մահից հետո ինչ կարող է պատահել մարդկանց հետ իրենց մեղքերի պատճառով. օրինակ, եթե ստես, մի կարմրամաշկ սատանա կկտրի լեզուդ: Սրահներն ինչպես արդեն նշեցինք 76-ն են և դրանցից են օրինակ «Գողության սրահը», «Անարդարացի մահվան սրահը» և «Չարին չարությամբ պատասխանելու սրահը»:
Թանգարանում ցուցադրված են 800-ից ավելի իրեր, որոնք կգրավեն գրեթե բոլորի ուշադրությունը: Իրեր կան նույնիսկ մարդու՝ դեռ քարանձավում բնակվելու ժամանակներից:
Ճարտարապետության յուրահատուկ գործ համարվող «Դրախտի տաճարը» Պեկինի ամենասուրբ տաճարն է համարվում: Այստեղ Մինգ և Քինգ դինաստիաները երկրպագել են աստվածներին ու երկնքին: Տաճարի ներսում եղած քանդակները կստիպեն նույնիսկ չթարթել:
Այստեղ կգտնեք կենդանիների 1,000-ից ավելի տեսակներ, որոնցից շատերը հատուկ են հենց Չինաստանի տեղանքին՝ չինական վագրեր, ձմեռային ընձառյուծներ և ԻՀԱՐԿԵ պանդաներ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո