Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Netflix-ը շարունակում է իր պատմա–վավերագրական ֆիլմերի շարքը, որտեղ անդրադառնում է ամենատարբեր երկրների ուոլորտների համաշխարհային մեծություններին։ Օրեր առաջ սթրիմինգայում հարթակում հայտնվեց ֆուտբոլի պատմության կարևորագույն խաղացողներից մեկի՝ Պելեի մասին պատմող վավերագրականը։ Կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը պատմում է, թե ինչով է հետաքրքիր լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստի մասին պատմող ֆիլմը, անգամ եթե ֆուտբոլասեր չեք։
Էդսոն Արանտիս դու Նասիմենտի՝ Պելեյի մասին կենսագրական վավերագրականը Netflix-ի ձմեռային շրջանի ամենասպասված ֆիլմերից մեկն է։ Ինչպես հայտնի է հարթակի նախորդ կենսագրականներից՝ վավերագրականների պարագայում Netflix-ին հաջողվում է գտնել իսկապես բացառիկ արխիվային կադրեր, բացի այդ՝ նաև ներգրավել ֆիլմի հերոսին, որը մինչ այդ վաղուց հանդես չի եկել նմանատիպ ձևաչափով։
«Պելե»-ի պարագայում ռեժիսորներ Դևիդ Թրիհորնը, Բեն Նիքոլասը և պրոդյուսեր Քևին ՄաքԴոնալդը կարողացել են պատկերել ոչ միայն 20-րդ դարի ամենախոշոր, տաղանդավոր և նշանավոր ֆուտբոլիստներից մեկին (եթե ոչ ամենա–ամենային), այլֆիլմի ստեղծողներիի մոտ ստացվել է նաև պատմել մինչ պելեական և պելեականշրջանի Բրազիլիայի մասին։ Մինչ 50-ականները չլինելով ֆուտբոլի կամ մեկ այլազգային բրենդի երկիր՝ հենց ֆուտբոլի և անհատապես Պելեի շնորնիվ այդ լատինաամերիկյան երկիրը դասվեց Գերմանիայի, Շվեդիայի կամ Իտալիայի կողքին, կարկառուն հաղթանակների և մեծաղմուկ տրիումֆների շնորհիվ Բրազիլիայի մասին սկսեցին խոսել ամբողջ աշխարհում։ Ինչպես նշել է բրազիլացի դրամատուրգ ՆելսոնՌոդրիգեսը՝ Բրազիլիան ուներ «փողոցային շան բարդույթ», հատկապես 1950-իՖուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչի ողբերգական պարտությունից հետո։Հենց այդ ժամանակ դեռևս 10 տարեկան Պելեն իր հորը՝ ֆուտբոլիստ Դոնդինյոյին, խոստացավ հաղթել Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Իհարկե, հայրն այդժամանակ չէր կասկածում, որ որդու խոստումը կիրականանա, կդառնա այդքան պատմական, այդքան խորհրդանշանական։ Ինչպես մեկնաբանում են Պելեի ընտանիքի անդամները, թիմակիցները, ընկերներն ու ծանոթները, որոնք ժամանակ առ ժամանակ հայտնվում են ֆիլմում, որպեսզի սեփական փորձի, ապրած զգացմունքների և էյֆորիկ հիշողությունների շնորհիվ կիսվեն իրենց երկրի ոչ միայն սպորտային, այլ նաև սոցիալ–մշակութային զարթոնքով, Պելեն այն մարդն էր, որ եկել էր լուծելու խնդիրները։ «Փողոցային շան բարդույթը» սկսեց վերանալ, բրազիլացիները սկսեցին սիրել ինքներն իրենց։ Այն ֆրուստրատիվ, պեսիմիստական իրականությունը, որտեղ «Բրազիլիա» բառը ոչինչ չէր հուշում եվրոպացիներին և որը սեփական մաշկի վրա զգացել և բախվել էր դեռևս 17 տարեկան Պելեն և իր ազգային թիմը, առաջին անգամ Եվրոպա այցելելու արդյունքում՝ այլևս անցյալում էր։
Բրազիլիայի ամենաակտիվ, կարկառուն և հայտնի հանրային գործիչները՝ լրագրողներից մինչև նախկին նախագահներ, «Պելե»-ում պատմում են ոչ միայն ֆուտբոլային կամսպորտային վերևելքների ու թռիչքների, այլ ազգային ոգևորության, առաջադիմության և զարգացման ժամանակաշրջանի մասին։ Անգամ եթե հեռվանանք ֆուտբոլային կոնտեքստից և (օրինակ՝ չլինելով ֆուտբոլասեր) չպատկերացնենք լեգենդար ֆուտբոլիստի տեխնիկական և բնածին շնորհքն ու հմտություններն՝ սոցիալական, մշակութային և քաղաքական առումով պարզ է դառնում, որ Բրազիլիան ուներ (և վաղուց սպասում էր) ազգային հերոսի կարիք։ Մեկի, ում կցանկանան նմանվել միլիոնավոր աղքատ, սևամորթ և փողոցներում մեծացող դեռահաս տղաները, որոնք մինչ այդ չունեին հստակ ամբիցիաներ կամ ուսման ծարավ։ Եվ Netflix-ի նոր ոգեշնչող և հուսադրող վավերագրականը հենց դրա մասին է։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո