Փելեշյան. ինչից սկսել ծանոթությունը կարևորագույն վավերագրողի հետ - VNews

Փելեշյան. ինչից սկսել ծանոթությունը կարևորագույն վավերագրողի հետ

min - Փելեշյան. ինչից սկսել ծանոթությունը կարևորագույն վավերագրողի հետ

Յոթանասունական թվականներին, ՎԳԻԿ փառատոնում «Սկիզբը» աշխատանքի համար մրցանակ ստանալուց հետո երիտասարդ վավերագրող-ռեժիսոր Արտավազդ Փելեշյանն արդեն կենդանի դասական էր, բայց միևնույն ժամանակ նա հաճախ էր քննադատության ենթարկվում և միշտ էլ բարդությամբ էր հնարավորություններ գտնում իր նախագծերը կյանքի կոչելու համար: Նրա ուսուցիչ ռեժիսոր Լեոնիդ Քրիստին ասել է, որ Փելեշյանից առաջ կամ հետո վավերագրական ֆիլմերում ավելի նշանակալից բան տեղի չի ունեցել, Փարաջանովը նրան անվանել է «կինեմատոգրաֆի իրական մի քանի հանճարներից մեկը», իսկ Ալեքսանդր Սոկուրովը համարում իր ուսուցիչներից մեկը։ Սակայն չնայած այս ամենին՝ իր ֆիլմերն այսօր լայն լսարանի համար մնում են անտեսանելի, միևնույն ժամանակ բելգիացի հեղինակային ռեժիսորների կամ իտալացի կինոքննադատների հետ զրուցելիս կարելի է լսել, թե ինչպես են վերջիններս հիացական բացականչություններ անում հայազգի դոկումենտալիստի անունը լսելիս : Պատահական չէ, որ ռեժիսոր Լեոնիդ Գուրեվիչը նրա մասին ասաց. «Հարգարժան և սիրված վարպետ Արտավազդ Փելեշյանը լուռ է, հպարտ, ինքնալուսացման և կյանքի մենության ձգտում: Եվ նրա ֆիլմերը լի են այս հզոր ինքնաբավությամբ, էպիկ ինքնությամբ»։

Փելեշյանի կինոն միշտ տարբերվում էր իր սերնդակցիների կինեմատոգրաֆից, անգամ՝ ավանգարդիստներից։ Խոյանալով առանձին բլրի վրա՝ այն գալիս էր համընդհանուրից դեպի մասնավորը, «մենք»-ից դեպի «ես»-ը։ Անգամ ազգայինի պարագայում սլաքները թեքվում էին դեպի գլոբալը, համաշխարհային կոնտեքստը։ Այդպես դեռևս խորհրդային տարիներին, երբ ֆրանսիացի կինոքննադատ Սերժ Դանեյը ծանոթացավ թե՛ ռեժիսորի ֆիլմերին, թե՛ անձամբ դրանք կերտողների հետ՝ այդքան հիացական և ոգևորված մասնագիտական գնահատականներ տվեց, որ Ֆրանսիան դարձավ վարպետի ռետրոսպեկտիվների, հանրային հանդիպումների և քննարկումների քարտեզում կարևորագույն կետերից մեկը։ Նման միջոցառումներից մեկի ժամանակ էլ Փելեշյանը հանդիպեց Ժան-Լյուկ Գոդարին։ Նոր ալիքի համահիմնադիրն անգամ փորձում էր օգնել իր համախոհ-կոլեգային գումար գտնել վերջինիս magnum opus-ի՝ Homo Sapiens-ի համար. ցավոք, ապարդյուն։ Մեկ այլ հեղինակային կինեմատոգրաֆի հռչակավոր էքսպերիմենտատոր-նորարար՝ ամերիկացի Գոդֆրի Ռեջիոն նույնպես հրապարակավ խոսել է Փելեշյանի՝ իր ֆիլմերում ունեցած դերի մասին, թեև փելեշյանական դիստանցիոն մոնտաժի առկայությունը Ռեջիոյի երևում է աղոտ։

Մինչ մշակութաբանները, մարդաբանները, փիլիսոփաները, կինոգետները և սոցիոլոգները փորձում են կապ գտնել Փելեշյանի և, օրինակ, Ժիլ Դելյոզի կամ Կլոդ Լեվի-Ստրոսի արտահայտած գաղափարների միջև, հասկանալ, արդյոք կոռեկտ է ռեժիսորին վավերագրող անվանել թե չէ, մյուսները  զուգահեռներ են անցկացնում Փելեշյանի և ավստրիացի ռեժիսոր, ճարտարապետ և երաժիշտ Պետեր Կուբելկայի հետ։

Մինչ կինոյի տեսությունը փորձում է տրամաբանական և օգտակար կապ հաստատել այլ սոցիալ-մշակութային պրոցեսների հետ, մինչ սթրիմինգային հարթակները ողողվում են րիմեյքներով և սերիալներով, Փելեշյանի ֆիլմերը, իբրև 20-րդ դարի կինոավանգարդի կարևորագույն պոեմներ, չեն կորցնում իրենց արդիականությունը։ Ռեժիսորները ցիտում են միմյանց, հղումներ անում, հակասում և համաձայնվում, իսկ մենք կհիշենք Cahiers du сinéma-ին տված հարցազրույցին տված փելեշյանական խոսքերը՝ «Տիեզերքի ներդաշնակությունը, որը ես զգում եմ, հուշում է ինձ, որ կինոն գտնվում է գալակտիկայի, աստղագիտության հետ նույն մակարդակի վրա»։

Իսկ մենք ներկայացնենք կարևորագույն կինոգործչի խիտ ֆիլմագրության նմուշներից երեքը, որոնք եթե ոչ պարտադիր են, ապա խիստ ցանկալի առնվազն մեկ դիտման համար։

 

 

Нет описания.«Մենք», 1969

Փելեշյանը գալիս է ազգային դեպքերից, կոնտեքստից և բաղադրիչից դեպի համաշխարհայինը, գլոբալը, համընդհանուրը։ «Մենք»-ը հայազգի խնդիրների, բարդույթների, ցավի և հիմնախնդրի ամենատպավորիչ, անսասան և կարկառուն վիզուալիզացումներից է, որը կես դար անց մի գրամ չի կորցրել իր արդիականությունը։

 

Нет описания.«Տարվա եղանակները», 1975

 

Վիվալդիի «Տարվա եղանակներ»-ը Փելեշյանի կարևորագույն ֆիլմում հանդես են գալիս առանձին դերակատարմամբ, որին գումարվում է Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը։ Մարդու և բնության միջև ներդաշնակության, հակասությունների, անդորրի և համակեցության մասին այս ֆիլմը պոետիկ և երկրային պատում է անշտապ և հանդարտ գյուղական (թեև երբեմն խանգարված) կյանքի հաշտության մասին: Փելեշյանի համագործությունը ռեժիսոր, օպերատոր և նկարիչ Միքայել Վարդանովի հետ դարձնում է վիզուալ բաղադրիչի մեծ ներուժ հուզական և սրտառուչ։

 

 

466B6976 9D23 4081 9E1D 69FCBC0820B6 960x723 - Փելեշյան. ինչից սկսել ծանոթությունը կարևորագույն վավերագրողի հետ«Սկիզբը», 1967

 

Գալով մասնավորից դեպի հանրայինը՝ «Սկիզբը» պատկերում է Հոկտեմբերյան հեղափոխության արխիվային կադրերը, որոնք Փելեշյանի ձեռքերում դառնում են հնարավոր բոլոր հեղաշրջումների և հեղափոխությունների ձեռնարկ։ Մեկ երկրի, սոցիումի, խմբավորման կամ կուսակցության ազդեցությունը և գործնական պլանը հղի է հետագա բազմաթիվ շարժառիթներով և դեպքերով, որոնք «Սկիզբում» դիտվում են կողքից, անկողմնակալ, սակայն դրանից ոչ պակաս վայրենի կամ բրածո։


BAFTA 2021. առաջին օրվա հաղթողները

5 ֆիլմ + 5 գիրք [Արեն Մալաքյան]

Ինչու՞ է Ռեգե Ժան֊Փեյջը հեռացել «Bridgerton»-ից

Առաջիկա շաբաթվա կինոպրեմիերաները

93-րդ Օսկարը. ինչպիսին է լինելու տարվա կարևորագույն (մի փոքր տարօրինակ) կինոմրցանակաբաշխությունը

Արցախի մասին պատմող ֆիլմն արդեն երևանյան կինոթատրոններում է

ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի նոմինանտների թվում են Դեյվիդ Ֆինչերը, Զաք Բրաֆը և այլոք

Ժան-Ժակ Աննոյի նոր ֆիլմը՝ Նոտր Դամի հրդեհի մասին

Բեռլինալեի հաղթողներն են…

Առաջիկա կինոպրեմիերաները 08.03.21-ից 21.03.21-ը

Մարտին Սկորսեզեի Էսսեն՝ Esquire-ի համար [Ուես Անդերսոնի մասին]

Նորույթ Netflix- ից. Քրիս Էվանսը, Ռայան Գոսլինգը և Ռեժ Փեյջը «The Avengers»-ի ռեժիսորների նոր ֆիլմում

Netflix-ի օգտատերերը քննադատել են Ալ Կապոնեի մասին կենսագրական ֆիլմը

Միխայիլ Գալուստյանը Սարիկ Անդրեասյանից ստացել է «Չներվածը» ֆիլմի իրավունքները` դատարանի միջոցով

Արդյո՞ք Էմմա Ուաթսոնը պատրաստվում է դադարեցնել կինոկարիերան

Առաջիկա կինոպրեմիերաները 26.02.21-ից 07.03.21-ը