Փերֆորմանս. գործողության ու գաղափարի արվեստ [Մարինա Աբրամովիչ] - VNews

Փերֆորմանս. գործողության ու գաղափարի արվեստ [Մարինա Աբրամովիչ]

Փերֆոմանսն ի հայտ եկավ 20-րդ դարի երկրորդ կեսին, այն արվեստի յուրօրինակ ուղղություն է, որ իրենից ենթադրում է կատարողի կողմից նախապես մտածված սցենարով ընթացող գործողություն, որը նպատակ ունի դիտողին փոխանցելու որևէ հստակ գաղափար:

Արդեն 5 տասնամյակից ավելի իր փերֆորմանսներն է ներկայացնում Մարինա Աբրամովիչը: Մարինայի արվեստն ուսումնասիրում է նկարչի (կատարողի) և լսարանի միջև հարաբերությունները:

Ձեզ ենք ներկայացնում Մարինա Աբրամովիչի հաջողված փերֆորմանսներից չորսը:

 

«Բալկանյան Բարոկկո»

Աբրամովիչի ամենասոցիալական փերֆորմանսներից մեկն է, որի գաղափարը անհամձայնությունն ու հերքումն է ամեն տեսակ պատերազմական գործողությունների: Փերֆորմանսի ընթացքում Մարինան նստում է հատակին և հերթով լվանում արյունոտված ոսկորներ:

«Ռիթմ 0»

Աբրամովիչի ստեղծագործության յուրահատկություններից մեկը ինչ-որ բան զոհաբերելու կարողությունն է, և հաճախ զոհաբերվելիքի դերում հայտնում է հենց ինքը՝ Մարինան:

1974թ.-ին նա իրականացնում է իր առաջին փերֆորմանսներից մեկը՝ «Ռիթմ 0» անունով: Այնտեղ Մարինան 6 ժամ անշարժ կանգնում է մեծ լսարանի դիմաց, սեղանին դնում 72 տարբեր կիրառության առարկաներ և հավաքված հանդիսատեսին հնարավորություն տալիս այդ իրերը օգտագործել: Դրանց մի մասը մարդկանց կարող էին հաճույք պատճառել, մյուս մասը` ցավ: Իրերի մեջ կար մկրատ, դանակ, մտրակ, նույնիսկ ատրճանակ: Սկզբում լսարանը մարդասիրաբար է մոտենում կատարողին, սակայն հետո՝ տեսնելով, որ իշխանությունն իրենց ձեռքերում է մարդիկ սկսում են դաժանություն ցուցաբերել:

Փերֆորմանսից որոշ ժամանակ անց Մարինան նշում է. «Իմ փորձը ցույց տվեց, որ եթե լսարանին տաս ընտրության հնարավորություն, քեզ կարող են սպանել» :

«Հանգստի էներգիան»

Այստեղ Մարինան հանդես է գալիս իր սիրելիի՝ ՈՒլայի հետ: Փերֆորմանսն ամբողջությամբ հիմնված է փոխադարձ վստահություն վրա. Մարինայի ձեռքում աղեղ է, իսկ Ուլայը ձգում է նետը, որի նշանակետը ուղիղ Մարինայի սրտին է: Հանդիստեսը լսում է կատարողների շնչառությունն ու սրտի աշխատանքը: Մի անզգույշ շարժումը կարող էր ճակատագրական լինել Մարինայի համար:

 

 «Նկարչի ներկայությամբ»

Մարինայի վերջին աշխատանքներից է, այն իրականացրել է 2010թ.-ին Նյու Յորքում: Փերֆորմնսը տևել է 700 ժամից ավելի, որի ամբողջ ընթացքում կատարողը անթարթ նայել է թանգարանի այցելուների աչքերին, հատկանշական է, որ շուրջ 1500 այցելուներից մեկը Մարինայի նախկին սիրելին էր՝ Ուլայը:

նյութը պատրաստեց Լուսանե Ջալալյանը