fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Պետեր Հանդկե՝ ավստրիացի Նոբելյան մրցանակակիրը

Շվեդական թագավորական ակադեմիան հոկտեմբեր 10-ին հրապարակեց 2019 թվականի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը՝ Պետեր Հանդկե՝ ավստրիացի գրող, դրամատուրգ և թարգմանիչ։

Նրան շնորհվել է Նոբելյան մրցանակը «ազդեցիկ աշխատանքների  համար»:

Ի դեպ,  Լեհ գրող և բանաստեղծուհի Օլգա Տոկարչուկը դարձավ գրականության ասպարեզում 2018 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրը, բայց Նոբելյան մրցանակի շնորհման գաղտնիության սկզբունքը խախտվելու սկանդալի, հրաժարականների և  քվորումի բացակայության  պատճառով 2018 մրցանակը նրան շնորհվեց այս տարի:

Vnews-ը ներկայացնում է Նոբելյան մրցանակակրի՝ Պետեր Հանդկեի կենսագրությունն ու ստեղծագործական ուղին:

Ծագումը և կրթությունը

Պետեր Հանդկեն ծնվել է 1942 թվականի դեկտեմբերի 6-ին ավստրիական Գրիֆեն փոքր քաղաքում: Նրա մայրը սլովենացի էր: Հանդկեի ծնվելուց առաջ մայրն ամուսնանում է Ադոլֆ Հանդկեի հետ և տեղափոխվում է Բեռլին: Պետեր Հանդկեն բավականին ուշ է իմանում, որ իր իրական հայրը գերմանացի բանկիր Էրիչ Շյունենանն է: Պատերազմից հետո ընտանիքը հայտնվում է սովետական շրջափակման գոտում և ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում: 1947-ին նրանք վերադարռնում են Գրիֆեն:

Երիտասարդ Պետեր Հանդկեն

Պետեր Հանդկեն սովորում է տղաների կաթոլիկ դպրոցում, որտեղ սկսում է գրել դպրոցական թերթի համար: 1961-1965 թվականները եղել է Գրացի համալսարանի (Ավստրիա) իրավաբանության ֆակուլտետի ուսանող: Այս ժամանակաշրջանում նա հետաքրքրվում է ռոք երաժշտությամբ և կինոյով, սկսել է էսսեներ և վերլուծական հոդվածներ գրել տարբեր թեմաների շուրջ ռադիոյի համար:

Այնուհետև նա միանում է ավանգարդական գրական խմբին ՝ «Ստադտպարկ ֆորում» անվանմամբ: 1965-ին Հանդեն սկսում է հրատարակել իր աշխատանքներն այս ամսագրում: Նա նաև Գրացի գրական ակումբի անդամ էր, որում ընդգրկված էր  նաև Էլֆրիդա Էլինեկը (2004-ին Էլֆրիդան ստացել է  գրականության Նոբելյան մրցանակ): 1966 թվականին Ֆրանկֆուրտում բեմադրվում է նրա  անսյուժե պիեսը՝ «Վիրավորանք հանդիստեսին», ինչը հասարակության մեջ հակասություններ է առաջացնում: Դրանից հետո Հանդեն լքում է համալսարանը և սկսում է  զբաղվել գրական գործունեությամբ:

Գրական գործունեություն

Մինչ օրս հրատարակվել են Հանդկեի մոտ 70 ստեղծագործություն` վեպեր, պիեսներ, պատմվածքներ և բանաստեղծություններ: Դրանք թարգմանվում են բազմաթիվ լեզուներով, ներառյալ՝ հայերեն: Ի դեպ, հայերեն թարգմանությամբ հայ ընթերցողների համար հասանելի է Հանդկեի  Անտարեսի հրատարակությամբ «Դանդաղ վերադարձ տուն» ստեղծագործությունը, որտեղ ներառված է հայտնի գրողի «Կարճ նամակ՝ երկար հրաժեշտից առաջ» վեպը և «Դանդաղ վերադարձ տուն», «Դոն Ժուան», «Դարպասապահի վախը տասնմեկմետրանոցի ժամանակ» վիպակները: Թարգմանությունը գերմաներենից կատարել է Կարլեն Մատինյանը:

Պետեր Հանդկե «Դանդաղ վերադարձ տուն»

«Չկա ցանկություն՝ չկա երջանկություն» (1972) Հանդկեն պատմում է մոր մասին, որը երկար ընկճվածությունից հետո կյանքը ավարտում է  ինքնասպանությամբ՝  51 տարեկան հասակում: Գրքում արտացոլված են նաև թեմաներ, որոնք առնչվում են ավստրիական երիտասարդության՝ պատերազմական սերնդի խնդիրներին:

Հանդկեն հայտնի է նաև՝ որպես դրամատուրգ: Ամենահայտնի պիեսներից է «Մարգարեություն»-ը, որն առաջին անգամ բեմադրվել են 1966 թ.-ին: Բացի այդ, նա թարգմանում է դասական գործեր հին հունարենից:

Կինո

1960-ականների վերջին Հանդկեն սցենարներ է գրում հեռուստատեսության և կինոյի համար: Նրա մասնակցությամբ նկարահանված ամենահայտնի ֆիլմերն են «Բեռլինի երկինքը» դրաման, որի գործողությունները  տեղի են ունենում պարիսպով բաժանված քաղաքում, «Հրեշտակների քաղաքը» մելոդրաման: Մի քանի անգամ հանդես է եկել նաև որպես ռեժիսոր: Նրա ամենահայտնի ֆիլմ է «Ցանկության թևերը» «Wings of Desire»:

Ճանաչում

Նոբելյան մրցանակակրի  ստեղծագործությունները բազմիցս ուշադրության են արժանացել  ավստրիական և գերմանական մրցանակներով: Դրանց թվում են գերմանական գրականության խոշորագույն մրցանակներից մեկը՝ «Գեորգ Բուխների» մրցանակը (1973),  Կարինթիայի մշակութային մրցանակը (1983) և գրականության ասպարեզում Ավստրիայի մրցանակը (1987): Եվ արդեն հեղինակի մրցանակների շարքին կարելի է դասել նաև Նոբելյան գրականության ասպարեզում մրցանակը:

Ի դեպ, Հանդկեն այն սակավաթիվ ժամանակակից գրողներից է, որն արժանացել է ամբողջական ստեղծագործությունների հրատարակությանը ստեղծագործական կյանքի ընթացքում:

Անձնական կյանք

Սոֆի Սեմյոն Հանդկեի կինը

Պետեր Հանդկեն երկար ժամանակ ապրել է Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում: Ներկայումս բնակվում է Փարիզի մերձակայքում գտնվող Շավիլե քաղաքում: 1995 թվականից ամուսնացած է ֆրանսիացի դերասանուհի Սոֆի Սեմյոնի հետ: Զույգը մեկ դուստր ունի: Հեղինակը նաև դուստր ունի ավստրիացի  դերասանուհի Լիգգարտ Շվարցի հետ իր առաջին ամուսնությունից:

 

 

 

 


Յորղոս Սեֆերիս [նոբելյան մրցանակի արժանացած առաջին հույն պոետը]

Գուցե չգիտեիք. Լև Տոլստոյը հրաժարվել է Նոբելյան մրցանակից

Սեռական ոտնձգությունների դեմ պայքարող Նադիա Մուրադն ու Դենիս Մուկվեգեն Նոբելյան մրցանակի են արժանացել

Ուիլյամ Ֆոլքներն ասել է…

14. ահա այսքան կին գրող է ստացել Նոբելյան մրցանակ

Ալիս Մանրո. պատմվածքներ՝ կյանքի սիրույն

Օդիսսեաս Էլիտիս. հունական ծովաբույր ու նոբելակիր պոեզիա

Նիկոլ Փաշինյանը կարող է խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրվել

Նոբելյան մրցանակ գրականության ոլորտում այս տարի չի լինի

Օրհան Փամուքի 4 վեպ, որ կա հայերեն թարգմանությամբ

5 Նոբելյան մրցանակակիր գրողների գրքեր, որ կան հայերեն թարգմանությամբ