fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Պիեռ Դանինոս՝ «Մայոր Թոմսոնի հուշատետրը». Ֆրանսիացիներին բնութագրող հումորային հատված

Կասկածների ու թերահավատության սիրալիր երկիր

Ֆրանսիացիներին բավական հաճելի է մտածել, որ օտարերկրացին աչքերը Ֆրանսիային հառած է ապրում: Մի չնչին ճգնաժամի դեպքում նրանց ամսագրերն առնվազն գրում են. «Օտարերկրացին մեզ հետևում է»:

Ինչ վերաբերում է ինձ՝ ես շատ հազվադեպ եմ արևածագին հարմար տեղավորվում քարափի գագաթին փոքրիկ հեռադիտակով նայելու համար, թե ինչպես են ֆրանսիացիներն արթնանում:

Նրանք համոզված են, որ իրենց երկիրը ոչ մեկին վատություն անել չի ցանկանում: Անգլիացիները մեծամիտ են, ամերիկացիները՝ իշխող, գերմանացիները՝ վայրագ, իտալացիները՝ անհասկանալի, ռուսները՝ հանելուկային, շվեյցարացիներն էլ՝ շվեյցարացի: Իսկ իրենք՝ ֆրանսիացիները, սիրալիր են: Բոլորը նրանց գլխացավանք են պատճառում:

Ֆրանսիայի համար կա երկու իրավիճակ. իշխել աշխարհին իր բարերար ներգործությամբ (տարածքային նվաճումներ, արվեստի և գրականության զարգացում): Սա ողջ աշխարհով իր բարերար գործունեության տարածման հերոսական Ֆրանսիայի դարաշրջանն է, կա՛մ էլ լինել զավթված, պարտված: Ֆրանսիան այդժամ ավերված է, ոտնահարված, խաչին գամված: Սա էլ հերոսական Ֆրանսիայի նվաստացման դարաշրջանն է:

Առաջին իրավիճակը բավարարում է ֆրանսիացիների սնապարծության և մեծության զգացողության կարիքը: Սա Ֆրանսիայի Նապոլեոնական կողմն է: Երկրորդ իրավիճակը նրա համար վերածնվելու անդիմադրելի ուժի աղբյուր է: Սա էլ Ֆրանսիայի Ժաննա դ’Արկյան կողմն է:

Ֆրանսիացին կասկածամիտ է: Ես նույնիսկ կարող եմ ասել, որ նա կասկածամիտ ծնվում է, կասկածամիտ մեծանում, ամուսնանում, աշխատում և մահանում կասկածամտորեն:

Այսպիսով ինչի՞ն է կասկածում ֆրանսիացին: Պարզից էլ պարզ է՝ ամեն ինչին:

Ռեստորան մտնելուն պես պարոն Տոպընը, որ ապրում է  աշխարհի լավագույն խոհանոցն ունեցող երկրում, սկսում է մտածել, թե ի՞նչ են մատուցելու իրեն: Դե իհա՛րկե, ոստրեներ:

-Բայց, – ասում է նա մատուցողին, – դրանք լա՞վն են արդյոք, դուք երաշխավորո՞ւմ եք:

Ես երբեք չեմ լսել, որ մատուցողը պատասխանի. «Ո՛չ, ես չեմ կարող երաշխավորել»: Ի դեպ, պարոն Տոպընը շատ լավ գիտի, որ եթե ոստրեները ներառված են ցանկում, ապա դրանք անկասկած թարմ են, բայց նա չի ցանկանում, որ իր հետ չար կատակներ խաղան:

Պարոն Տոպընը կասկածում է նույնիսկ ջրի որակին, նա խնդրում է բերել թարմ ջուր, ասես տաք և կեղտոտ ջրի տարրաներ գոյություն ունեն: Նա թարմ հաց և անապակ գինի է ցանկանում:

Այսպիսով, նախաճաշելուց հետո պարոն Տոպընը մտավոր հաշվարկ է անում: Եթե ի վերջո սխալ չի գնում՝ շատ է հուսահատվում: Իսկ մեկ սխալ հայտնաբերելու դեպքում մոլեգնում է, որից հետո դուրս է գալիս փողոց՝ առավել կասկածամիտ քան երբևէ:

Թարգմանությունը՝ Տաթև Մանուկյան


Ֆրանսիական երկնքի «փոքրիկ ճնճղուկը».

Ալեքսանդր Դյումա` «Կոմս Մոնտե-Քրիստո». Հատված

5 վայր, որ պետք է գնաս, եթե գրող ես [մուսայի հետևից]

Հունական դիցաբանություն. Գիշեր, լուսին, արշալույս և արև

Շիրվանզադե՝ «Քաոս». Հատված

Երևանը CNN-ի «Քիչ զբոսաշրջիկներ ունեցող եվրոպական 20 գեղեցիկ քաղաքները» ցանկում է

«Reign»-ը ասում է…

Նկարիչների հարգանքի տուրքը Աստվածամոր տաճարին՝ արվեստի օգնությամբ

Խոսե Օրտեգա ի Գասեթ` «Մշակույթի փիլիսոփայություն». Մեջբերումներ

Սալմա Հայեքի ամուսինը 113մլն դոլար կներդնի Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնելու գործում

Էրիխ Մարիա Ռեմարկ` «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը». Հատված

Դավիթ Սամվելյան՝ «Ռոդենի ձմեռը». Հատված

Փարիզյան 6 հայտնի վայր, որ կարելի է…(Չ)այցելել

Book Face. Երբ գրախանութը գիտի՝ ինչպես հայտնի դառնալ

Շարլոտ Բրոնտե՝ «Ջեյն Էյր». Հատված

Օնորե դը Բալզակ` «Հայր Գորիո». Հատված